Նիկոլայ Պետրով (գիտնական)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Պետրով (այլ կիրառումներ)

Նիկոլայ Պավլովիչ Պետրով (ռուս.՝ Николай Павлович Петров, մայիսի 13 (25), 1836, Տրուբչևսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1920(1920-01-15)[1], Տուապսե, Սևծովյան նահանգ, Ռուսաստանի Հարավ, Russian State[1]), երկաթուղային տրանսպորտի բնագավառի ռուս գիտնական, ինժեներ։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1894 թվական), ինժեներ-գեներալ- լեյտենանտ։

Նիկոլայ Պետրով
Ծնվել էմայիսի 13 (25), 1836
Տրուբչևսկ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 15, 1920(1920-01-15)[1] (83 տարեկան)
Տուապսե, Սևծովյան նահանգ, Ռուսաստանի Հարավ, Russian State[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտմեխանիկա, transportation engineering?[2], կիրառական մեխանիկա[2] և Հիդրոդինամիկա[2]
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՄիխայիլ Օստրոգրադսկի
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
Երեխա(ներ)Նիկոլայ Պետրով

Ավարտել է Պետերբուրգի ինժեներական ակադեմիան (1858 թվական)։ Ստեղծել է յուղման հիդրոդինամիկական տեսության հիմունքները, ձևակերպել յուղման ժամանակ շփման օրենքը։ Դրանք ամփոփող «Շփումը մեքենաներում և յուղող հեղուկների ազդեցությունը դրա վրա» (1883 թվական) աշխատության համար արժանացել է Լոմոնոսովի անվան մրցանակի (1894 թվական)։ Աշխատությունները վերաբերում են մեքենաների և մեխանիզմների տեսությանը, երկաթուղային տրանպորտին։ Մասնակցել է Տրանսսիբիրյան երկաթուղու շինարարությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петров Николай Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։