Նիկոլայ Իվանի Նոսկով (ռուս.՝ Николай Иванович Носков, հունվարի 12, 1956(1956-01-12), Գագարին, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժիշտ, երգիչ, երգահան։

Նիկոլայ Նոսկով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունНиколай Носков
Ծնվել էհունվարի 12, 1956(1956-01-12) (68 տարեկան)
Գժատսկ, Սմոլենսկի մարզ, ՌԴ
ԵրկիրԽՍՀՄ
Ռուսաստանի Դաշնություն
Ժանրերպրոգ-ռոք, նոր ալիք, հարդ ռոք, գլեմ մետալ, փոփ, փսիխոդելիական ռոք, ռոմանս, Փոփ-Ֆոլկ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, Բազմագործիքավորող, կիթառահար, ստեղնահար, թմբկահար, ռոք երաժիշտ, փողհար և գրող
Երգչաձայնտենոր և բարիտոն
Գործիքներկիթառ, դաշնամուր, հարվածային համակարգ, Շեփոր, վոկալ, թմբուկ և հարվածային գործիք
ԱնդամակցությունGorky Park? և Nadezhda?
ԿապվածМосква, Поющие сердца, Gorky Park
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
«Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Ոսկե գրամոֆոն և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ
Կայքnnoskov.ru
 Nikolai Ivanovich Noskov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Նոսկովը ծնվել է 1956 թ. հունվարի 12-ին Սմոլենսկի մարզի Գժատսկ քաղաքում (այժմ՝ Գագարին) հասարակ աշխատողների ընտանիքում։ Հայրը՝ Իվան Ալեքսանդրի Նոսկովը, աշխատել է մսի կոմբինատում։ Մայրը՝ Եկատերինա Կոնստանտինի Նոսկովան, կթվորուհի էր, աշխատում էր շինարարությունում։ Բացի Նիկոլայից՝ ընտանիքում ևս չորս երեխա կար։

Երբ Նիկոլայը դարձավ ութ տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Չերեպովեց քաղաք։ Մանկուց մասնակցել է ինքնագործ խմբերի։ 14 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը որպես լավագույն երգիչ Հյուսիս-արևմտյան շրջանի փառատոնում։

Պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չունի։ Ինքնուրույն սովորել է նվագել դաշնամուր, կիթառ և հարվածային գործիքներ, ԽՍՀՄ-ի զինված ուժերում ծառայելու տարիներին նվագել է նաև շեփոր[1]։

Նիկոլայ Նոսկովը մասնակցել է ռուս և արտասահմանյան բազում երաժիշտների և երգահանների նախագծերի, որոնց թվում են Ալեքսանդր Զացեպինը և Էդուարդ Արտեմևը։

1981 թվականից սկսած՝ Նոսկովը հանդես է եկել «Մոսկվա» անսամբլում, որի հետ 1982 թ. որպես խմբի առաջատար վոկալիստ և կիթառահար Դավիդ Տուխմանովի հետ ձայնագրել է «НЛО» ձայնասկավառակը։

1984 թվականի գարնանից Նիկոլայ Նոսկովը Վիկտոր Վեկշտեյնի գլխավորությամբ աշխատել է որպես «Поющие сердца» խմբի հիմնական մենակատար։ 1985 թվականին փորձ է կատարել՝ դառնալու «Արիա» խմբի մենակատարը։

1987 թվականին մի քանի երգ է կատարել «Մեռած նավերի կղզին» ֆիլմի համար։

1987 թվականից աշխատել է «Gorky Park» խմբում որպես երգահան և վոկալիստ։

Ռոք աստղերի՝ Ջոն Բոն Ջովիի և Կլաուս Մայնեի (Scorpions) հետ 1989 և 1990 թվականներին դուետներ է ձայնագրել։

 
Նիկոլայ Նոսկովը Սեվերոդվինսկի համերգասրահում, 2009

Նիկոլայ Նոսկովի «Bang» երգը հիթ-շքերթների առաջին տեղն էր գրավում ԱՄՆ-ի ռադիոկայաններում։ Իսկ Սկանդինավիայում այն ճանաչեցին տարվա երգ։ Այդ երգի տեսահոլովակը MTV-ի չարթերում հասել է մինչև երրորդ հորիզոնական։ «Gorky Park» ձայնասկավառակը 1989 թվականին զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը «Billboard» ամսագրի 200 ամենահայտնի ձայնասկավառակների ցանկում, իսկ Դանիայում ըստ վաճառքի քանակի՝ ճանաչվել է Ոսկե ձայնասկավառակ։

90-ականների սկզբում Նոսկովը լքել է «Gorky Park»-ը, իսկ 1993 թվականին սկսել է մենակատարի կարիերան՝ ստեղծելով «Նիկոլայ» խումբը։ Վերջինիս հետ միասին 1994 թվականին ձայնագրել է «Mother Russia» ձայնասկավառակը անգլերենով, որը, սակայն, ճանաչում չի ստացել ո՛չ Ռուսաստանում, ոչ՛ արտասահմանում։

1996 թվականին սկսվեց նրա համագործակցությունը պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ։ Համագործակցությունը տևեց չորս տարի։ Այն թույլ տվեց Նիկոլայ Նոսկովին վերադառնալ երաժշտական բարձունքներին։

2002 թվականին հիմնել է «Дикий мёд» էթնիկ երաժշտության աջակցության բարեգործական ֆոնդը։

Երեք համերգային ծրագրեր, որտեղ Նոսկովը հանդես է եկել որպես ռեժիսոր, ներկայացվել են Կրեմլի պետական պալատում («Дышу тишиной», «Ра-Дуга», «По пояс в небе»)։

2011 թվականին կատարել է բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովի և երգահան Ալեքսանդրա Պախմուտովայի «Мелодия» երգը «Հանրապետության գանձերը» հաղորդման ժամանակ։ Երգը հաղորդման ժամանակ գրավել է առաջին հորիզոնականը։ Նույն թվականին ավարտել է իր նոր «Оно того стоит» ձայնասկավառակի աշխատանքները։ Ձայնասկավառակն առաջինն էր երգահանի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Նոսկովը դա բացատրում էր նրանով, որ չի ցանկանում թողարկել նոր երգեր, քանի որ չի սիրում շտապել[2]։

2012 թվականին Նոսկովը ձայնագրեց «Без названия» ձայնասկավառակը։ Ձայնագրությունը տեղի է ունեցել Գերմանիայում Հորսթ Շնեբելի ստուդիայում։

Նիկոլայ Նոսկովի ամենահայտնի հիթերն են՝ «Дай мне шанс», «Снег», «Это здорово», «Паранойя», «Я тебя люблю», «Я немодный»[3], «А на меньшее я не согласен»:

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Սկավառակագրություն խմբագրել

Մոսկվա անսամբլ

Gorky Park

Նիոկլայ խումբը

  • 1994՝ Mother Russia

Միայնակ կարիերան

  • 1998՝ Блажь (Այլ անվանում՝ Я тебя люблю)
  • 1999՝ Паранойя (Այլ անվանում՝ Стекла и бетон)
  • 2000՝ Дышу тишиной
  • 2001՝ Лучшие песни с симфоническим оркестром (Այլ անվանում՝ Live)
  • 2002՝ СБОРНИК՝ Лучшие песни (Այլ անվանում՝ Best)
  • 2003՝ СБОРНИК՝ Океан любви
  • 2006՝ По пояс в небе
  • 2011՝ Оно того стоит
  • 2012՝ Без названия (Այլ անվանում՝ Мёд)

Նիկոլայ Նոսկովի համահեղինակը բանաստեղծ Ալեքսեյ Չուլանսկին է («Дай мне шанс», «Снег», «Мой друг», «Солнце» և շատ այլ երգերի բառերի հեղինակ)։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նոսկով Նիկոլայ Իվանովիչ, ֆոտո, կենսագրություն
  2. «Հինգ տարի աշխատելով ձայնասկավառակի վրա՝ Նիկոլայ Նոսկովը գտնում է, որ «Նա դրան արժե»». Intermedia.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Արվեստ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել