Նիկոլայ Նիկիֆորով

ռուս քաղաքական գործիչ

Նիկոլայ Նիկիֆորով (ռուս.՝ Николай Анатольевич Никифоров, հունիսի 24, 1982(1982-06-24) կամ հունիսի 22, 1982(1982-06-22), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար (2012 թվականի մայիսի 21-ից)։

Նիկոլայ Նիկիֆորով
Николай Анатольевич Никифоров
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար
 2012 թվականի մայիսի 21
Նախորդող Իգոր Շչյոգոլև
Դրոշ
Դրոշ
Վարչապետի տեղակալ՝ Թաթարստանի Հանրապետության տեղեկատվայնացման և կապի նախարար
2010 թվականի ապրիլ - 2012 թվականի մայիս
Հաջորդող Ռոման Շայհուտնիդով
 
Կրթություն՝ Կազանի Դաշնային համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 24, 1982(1982-06-24) (41 տարեկան) կամ հունիսի 22, 1982(1982-06-22) (41 տարեկան)
Ծննդավայր Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ և մեդալ «Հանուն փրկության համերաշխության համար»

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Անատոլիի Նիկիֆորովը ծնվել է 1982 թվականի հունիսի 24-ին Կազանում։

1999 թվականին ոսկե մեդալով ավարտել է Կազանի  թիվ 139 դպրոցը։ 1998 թվականին, երբ դեռ սովորում էր դպրոցում, լրացուցիչ կրթության համար հաշվառվել է որպես մանկավարժ[1]։

1999-2004 թվականներին սովորել է Կազանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, աշխատել է Նիկոլայ Չեբոտարյովի անվան մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես լաբորանտ (e-kazan.ru)[2]։

2001-2005 թվականներին եղել է նաև «Կազանի Պորտալ» ընկերության տնօրենի տեղակալ։ 2004 թվականին ավարտել է Կազանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[3]։

2004-2006 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող Նիկոլայ Չեբոտարյովի անվան մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտում, և, համատեղության կարգով, 2004-2005 թվականներին՝ «Ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ[3]։

2005 թվականի օգոստոսին դարձել է Թաթարստանի վարչապետի խորհրդական՝  տեղեկատվական տեխնոլոգիաների  գծով[4], Թաթարստանի Հանրապետության կառավարության էլեկտրոնային  նախագծի  իրականացման վերաբերյալ աշխատանքային խմբի անդամ։

2006-2010 թվականներին եղել է Թաթարստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն[5]։ 

Զբաղվել է Թաթարստանի պետական և համայնքային ծառայությունների  ինտերնետ-պորտալի ներդրմամբ։ Մտել է Թաթարստանի Անվտանգության Խորհրդի կազմի, Թաթարստանի հակաահաբեկչական հանձնաժողովի,  Թաթարստանի արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության ապահովման կանխարգելման և վերացման հանձնաժողովի, Հանրապետական Խորհրդի տեղեկատվայնացման մեջ։ Այդ պաշտոններում իր գործունեության համար պարգևատրվել է։

2009 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի նախագահի կադրային ռեզերվի առաջին հարյուրնյակի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Никифоров, Николай — Министр связи и массовых коммуникаций РФ //>Lenta.ru
  2. Николай Никифоров // Коммерсантъ. — 2012. — 21 мая.
  3. 3,0 3,1 Ольга Кондрева. Никифоров переезжает в Москву // Российская газета. — 2012. — 21 мая.
  4. Постановление КМ РТ от 4 августа 2005 года № 390 «Об утверждении состава и численности коллегии Министерства информатизации и связи Республики Татарстан» // Сборник постановлений и распоряжений Кабинета Министров Республики Татарстан и нормативных актов республиканских органов исполнительной власти. — 2005. — № 30. — Ст. 0724.
  5. Распоряжение КМ РТ от 12 августа 2005 года № 1242-р «О мерах по реализации комплексного проекта „Электронное Правительство Республики Татарстан“» // Сборник постановлений и распоряжений Кабинета Министров Республики Татарстан и нормативных актов республиканских органов исполнительной власти. — 2005. — № 31—32. — Ст. 0755.