Նիկոլայ Դմիտրևիչ Մորդվինով (փետրվարի 2 (15), 1901, Յադրին, Yadrinsky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 26, 1966(1966-01-26)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949

Նիկոլայ Մորդվինով
ռուս.՝ Никола́й Дми́триевич Мордви́нов
Ծնվել էփետրվարի 2 (15), 1901
ԾննդավայրՅադրին, Yadrinsky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 26, 1966(1966-01-26)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

1925 թվականվին ընդունվել է Յու․ Ա․ Զավադսկու ղեկավարած ստուդիան, որը 1927 թվականին վերակազմավորվել է թատրոն-ստուդիայի։ 1936 թվականից խաղացել է Դոնի Ռոստովի Մ․ Գորկու անվան, 1940 թվականից՝ Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոններում։ Առաջին դերերից են՝ Ռիչարդ (Շոուի «Սատանայի աշակերտը»), Պետրուչչո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»)։ Մորդվինովը ստեղծել է հերոսաողբերգական և ուժեղ մարդկանց կերպարներ՝ Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Զաբրոդին (Շտոկի «Լենինգրադյան պողոտա»)։ Լավագույններից է Արբենինի դերակատարումը, որը խաղացել է կինոյում (1941), ապա՝ թատրոնում (1952, 1963, լենինյան մրցանակ, 1965)։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1942, 1949, 1951

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Мордвинов Николай Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 52