Նիկոլայ Մատվեևիչ Կիժներ (նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1867, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 28, 1935(1935-11-28)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ԽՍՀՄ քիմիկոս-օրգանիկ։ ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1934, թղթակից-անդամ՝ 1929)։ Կիժները բենզոլից ստացել Է հեքսահիդրոբենզոլ, 1895 թվականին առաջինն Է տվել պոլիմեթիլենային շարքի ամինների և հիդրազինների մանրամասն բնութագիրը, նկարագրել տեղակալված հիդրազոների ստացման եղանակը, 1911 թվականին հայտնագործել հիդրազոնների կատալիտիկ տարրալուծման ռեակցիան, 1912 թվականին՝ ցիկլոպրոպանի շարքի ածխաջրածինների և, մասնավորապես, կարանի սինթեզի եղանակ (Կիժների ռեակցիա)։ Կիժները մշակել Է նաև անիլինային ներկանյութերի ստացման նոր եղանակներ։

Նիկոլայ Կիժներ
Ծնվել էնոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1867
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 28, 1935(1935-11-28)[1] (67 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական ղեկավարՎլադիմիր Մարկովնիկով
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
 Nikolai Kischner Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Кижнер Николай Матвеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կիժներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 404