Նիկոլայ Պետրովիչ Լինևիչ (հունվարի 5, 1839(1839-01-05), Չեռնիգով, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1908(1908-04-23), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ռազմական գործիչ, հետևազորի գեներալ (1904), գեներալ-համհարզ (1905), Կովկասյան, ռուս-թուրքական (1877-1878 թվականներ) և ռուս-ճապոնական պատերազմների հերոս։ Ղեկավարել է բռնցքամարտիկների ապստամբության ճնշումը։ Նրան է պատկանում Պեկինի գրավման պատիվը։

Նիկոլայ Լինևիչ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1839(1839-01-05)
ԾննդավայրՉեռնիգով, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 1908(1908-04-23) (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Nikolay Petrovich Linevich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Չեռնիգովում՝ ազնվական ընտանիքում։ Նա Կարպ Լինևիչի ՝ Չեռնիգովի գնդի հարյուրապետի հետնորդն է։

  • 1855 թվականին Ն. Պ. Լինևիչը որպես յունկեր զինվորական ծառայության է անցել Սևսկյան հետևակային գնդի պահեստային գումարտակում։
  • 1856 թվականին որպես պրապորշչիկ տեղափոխվել է Կովկասում տեղակայված 58-րդ հետևակային Պրահայի գունդ։
  • Պրահայի գնդից նախ տեղափոխվել է 78-րդ հետևակային Նավագինյան, իսկ 1862 թվականին՝ 75-րդ հետևակային Սևաստոպոլյան գունդ։
  • 1862 թվականին Սևաստոպոլի 75-րդ հետևակային գնդի շարքերում մասնակցել է Կովկասում լեռնականների դեմ ռազմական գործողություններին։
  • Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, որտեղ վիրավորվել է։
  • 1877 թվականին՝ Կովկասյան 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատար։
  • 1879 թվական 84-րդ հետևակային Շիրվանի գնդի հրամանատար։
  • 15.10.1885 - 10.07.1895՝ Անդրկասպյան 2-րդ հրաձգային բրիգադի պետ։
  • 10.07.1895 - 18.06.1900՝ Հարավ-Ուսուրիի բաժնի զորքերի հրամանատար։
  • 18.06.1900 - 31.07.1900՝ Սիբիրյան բանակային կորպուսի հրամանատար։
  • 31.07.1900 - 02.10.1903՝ Սիբիրյան 1-ին բանակային կորպուսի հրամանատար։
  • 1900-1901 թվականին Պեկինի արշավի ժամանակ Իհեթուանյան ապստամբությունը ճնշելու համար առաջնորդել է ռուսական ջոկատը։ Դե Ֆակտո ղեկավարել է միութենական տերությունների էքսպեդիցիոն կորպուսը Չինաստանում։
  • 02.10.1903 - 22.10.1904՝ Մերձամուրյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, որից հետո՝ Մերձամուրի գեներալ-նահանգապետ և Մերձամուրյան կազակական զորքերի զորային պատժիչ ատաման։
  • 30.01.1904 - 23.03.1904՝ ժամանակավորապես՝ մինչև մարտի 15-ին Կուրոպատկինի ժամանումը, ղեկավարել է ճապոնացիների դեմ գործող մանջուական բանակը։
  • 22.10.1904 - 03.03.1905՝ նոր բանակների կազմավորման ժամանակ 1904 թվականի հոկտեմբերին նշանակվել է 1-ին Մանջուական բանակի հրամանատար։
  • 03.03.1905 - 03.02.1906՝ Ճապոնիայի դեմ գործող ցամաքային և ծովային զինված ուժերի գլխավոր հրամանատար։

Լինևիչը Կովկասում խմբագրել

1855 թվականին, Չերնիգովի մարզի գիմնազիան ավարտելուց հետո, 17-ամյա Նիկոլայ Լինևիչը որպես յունկեր անցել է զինվորական ծառայության և արդեն 1856 թվականին, չունենալով ռազմական կրթություն, ստացել է Պրահայի 58-րդ հետևակային գնդի ենթասպայի կոչում։ Շուտով նա տեղափոխվել է նախ 78-րդ հետևակային Նավագինյան, իսկ 1862 թվականին՝ 75-րդ հետևակային Սևաստոպոլյան գունդ, որն այդ ժամանակ կանգնած էր Կովկասում։ 75-րդ Սևաստոպոլյան գնդում Լինևիչը ստացել է իր մարտական մկրտությունը՝ գտնվելով Դախովյան ջոկատի կազմում, որը Կովկասում գործում էր լեռնական-աբաձեխերի հողերում՝ Պշեխա և Բելայա գետերի միջև։ Լինևիչի ծառայողական ցուցակը ներառում է բազմաթիվ մարտեր և բախումներ 1862-1864 թվականներին Ադիգեայի, Չեչնիայի (չեչենական ջոկատի կազմում) և Դաղստանի լեռնեցիների հետ, որոնց նա մասնակցել է որպես վաշտի հրամանատար։ Այս տարիների ընթացքում Լինևիչը ձեռք է բերել խիզախ սպայի և հրաշալի շարքայինի համբավ, քանի որ նա եղել է գնդի լավագույն մարմնամարզիկը, հրաձիգը և սուսերամարտիկը[2]։

Մարտականորեն աչքի ընկնելու համար նրան տրվել է կրտսեր պորուչիկի, այնուհետև՝ պորուչիկի կոչում և պարգևատրվել է ս. Ստանիսլավի և Սուրբ Աննայի՝ սրերով և ժապավենով շքանշաններով։ 1867 թվականի վերջին Լինևիչը գործուղվել է Թիֆլիս՝ Կովկասյան ուսումնական վաշտ, որտեղ նա մնացել էր 10 տարի՝ որպես շարային գործի և ռազմական կենցաղի բոլոր հարցերի հրաշալի գիտակ մեծ հեղինակություն վայելելով ղեկավարության շրջանում։

1877 թվականի ապրիլի սկզբին ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո Լինևիչը սեփական խնդրանքով գործուղվում և ամրակցվում էէ Թիֆլիսի գրենադերյան 15-րդ գնդին, որը Կարսի ջոկատի կազմում էր, մասնակցում էր Կարսի մոտ տեղի ունեցած առաջին մարտերին։ 1877 թվականի օգոստոսին, փոխգնդապետի պաշտոնում, Լինևիչը ստացել է Կովկասյան 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարությունը. գումարտակը մտնում էր գեներալ Օկլոբժիոյի Քոբուլեթյան ջոկատի կազմի մեջ և մասնակցելէ բաթումյան ռազմագործողության մարտերին՝ հրամանատարելով Մուխաեստատի դիրքերի աջ թևը։ Գինտրիշ գետի մոտակայքում տեղի ունեցած մարտում, հարձակվելով թուրքերի վրա Ցիխիս-Ձիրյան բարձունքներում, 1878 թվականի ապրիլի 18-ին Լինևիչը վիրավորվում է մեկ գնդակից՝ ձեռքի, երկու գնդակից՝ ոտքի վրա և կոնտուզիա է ստանում կողային հատվածում։ Բաթումիի մոտ ունեցած սխրանքի համար նրան շնորհվել է «Քաջության համար» գրությամբ Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (1878 թվականի դեկտեմբերի 29-ին) և գնդապետի կոչում։ 1877-1878 թվականների պատերազմի ավարտից հետո, Լինևիչը քաջ սպայի, կռվի մեջ սառնասիրտ և զորամասի կարգադրիչ հրամանատարի համբավով վերադառնում է Թիֆլիս

1879 թվականին, լինելով ընդամենը 40 տարեկան, Լինևիչը նշանակվում է Շիրվանի 84-րդ հետևակային գնդի հրամանատար, որը գլխավորել է 6 տարի. դա գնդի պատմության մեջ փայլուն ժամանակաշրջան էր։ Ղեկավարների վկայությամբ՝ Լինևիչը միշտ անխոնջ գործունեության և էներգիայի օրինակ է ծառայել։ Այստեղից էլ գնդի բոլոր սպաները իրենց ծառայողական աշխատանքը կատարելիս աչքի են ընկել հազվադեպ ջանասիրությամբ։ Կորպուսային հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջեմաջիձեն հրամաններից մեկում գրել է, որ Շիրվանի գնդում հավասարապես գերազանց են ինչպես ամբողջ գունդը, այնպես էլ նրա յուրաքանչյուր վաշտը առանձին-առանձին։

Լինևիչը Անդրկասպիայում խմբագրել

1885 թվականի դեկտեմբերին Լինևիչը ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել է Անդրկասպյան 2-րդ հրաձգային բրիգադի հրամանատար, որի մասերը ցրված էին Աշխաբադից մինչև Մերվ։ Երիտասարդ անդրկասպյան գումարտակների կառուցմանն ու ուսուցմանը գնդապետ Լինևիչը ներդրել է իր ողջ էներգիան և ծառայողական փորձը։ 1888 թվականին, Աֆղանստանի սահմանին սրացումների ժամանակ, Լինևիչը ձևավորեց և գլխավորեց Թախտա-բազարի դիտորդական ջոկատը։ Երբ 1892 թվականին Մերվում խոլերայի ուժեղ համաճարակ բռնկվեց, դրա դադարեցմանն ուղղված Լինևիչի վճռական միջոցառումները Պետերբուրի ուշադրությունը բևեռեցին նրա վրա[3]։

Պեկինյան ռազմերթ խմբագրել

1898 թվականին Ցին կայսրությունում բռնկվեց Իհեթուանյան (բռնցքամարտի) ապստամբությունը։ Ապստամբությունը շարունակվեց մինչև 1901 թվականը ներառյալ։ 1900 թվականի հունիսի կեսերին չինացի-իհեթուանները մտան Պեկին, որտեղ սկսեցին դեսպանատան թաղամասի պաշարումը (տևեց 56 օր) ։  Պաշարման ժամանակ սպանվեց գերմանացի դեսպանորդ Կոմս Կետելերը։  1900 թվականի հունիսի 18-ին Լինևիչը նշանակվեց սիբիրյան կորպուսի հրամանատար, որը ձևավորվել էր Հարավ-Ուսուրական բաժնի զորքերից։ 1900 թվականի հունիսի 23-ին ապստամբները հարձակվում են Արևելաչինական երկաթուղու  շինարարների վրա և սկսվում են  զանգվածային սպանություններ, քանդում են երկաթգիծը և կայարանային շինությունները։

Տուժած տերությունները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա, Ճապոնիա, ԱՄՆ, Իտալիա և Ռուսաստան) ինտերվենցիա են կազմակերպում Չինաստանի դեմ։ Ռուսական կայսր Նիկոլայ II-ի առաջարկով և անդամ երկրների համաձայնությամբ ութ տերությունների դաշինքի միջազգային ուժերի գլխավոր հրամանատար է նշանակվում պրուսական գեներալ-ֆելդմարշալ Ալֆրեդ ֆոն Վալդերզեեն։  Ռուսական ջոկատի հրամանատար է նշանակվում գեներալ Ստեսելը։

Այդ ընթացքում  Լինևիչը ժամանում Է Պորտ-Արթուր և  որոշ ժամանակ գործերից հեռու է մնում։ Սակայն գեներալ Ստեսելի դանդաղկոտությունը դրդում է Հեռավոր Արևելքում գտնվող ռուս փոխանորդ, գեներալ Ալեքսեևին՝ Լինևիչին գործուղել Տյանցզին։ Լինևիչը Տյանցզին է  ժամանում 1900 թվականի հուլիսի 18-ին։ Ռուսական Պեչելինյան էքսպեդիցիոն ջոկատի նոր ղեկավարի Տյանցզին ժամանելուն պես նրան ներկայանում են միջազգային ջոկատների բոլոր հրամանատարները, ովքեր պատշաճ ուշադրությամբ  և հարգանքով էին վերաբերում ռուս գեներալի հեղինակությանն ու ռազմական հարուստ փորձին[4]:

  Մարտական փորձը, ակադեմիական առօրյայի բացակայությունը, զինվորին խորությամբ ճանաչելը, հակառակորդի նճիշտ ըմբռնելը, կատարողների ընտրություն,ը ֆիզիկական տոկունությունը և ծերունական խորամանկությունը. ահա այն ամենագրավիչ գույները, որով նկարագրում էին գեներալ Լինևիչին ՝ որպես զորավարի
- Գրել է ժամանակակիցը։ Իր ժամանման երրորդ օրը գեներալ Լինևիչը գեներալներ Ստեսելի և Վասիլևսկու հետ շրջել են մեր դիրքերն ու հետախուզել Բեյցանի մոտ՝  Տյանցզինից 8 վերստ հեռու գտնվող տեղանքը։ Գեներալ Լինևիչի ժամանումից հետո մյուս հրամանատարների շարքերում ավագը դարձել է ռուս գեներալը, իրենից հետո ավագության կարգով ճապոնական ջոկատի ղեկավար գեներալ-լեյտենանտ Յամագուչին էր, որը ճապոնա-չինական պատերազմի հայտնի գործիչ է։
 

Հուլիսի 21-ին գեներալ Լինևիչը դաշնակից հրամանատարներին հրավիրում է ռազմական խորհրդի։  Ներկա են եղել բոլոր հրամանատարներն ու նրանց շտաբների պետերը։ Նախագահել էր Լինևիչը։ Բոլոր հրամանատարների ընդհանուր որոշմամբ, Լինևիչը ժամանակավորապես (մինչև Վալդերզեի ժամանումը), ստանձնում է միավորված զորախմբի, որը երբեմն կոչում էին Միջազգային ազատագրական արշավախումբ (ՄԱԱ), ղեկավարությունը։ Այժմ Լինևիչի հրամանատարչության ներքո էին Դաշինքի երկրների 45 000 զինվորներ ։ Ռազմական խորհրդում, որը տևել է մի քանի ժամ, գեներալ Յամագուչիի հատուկ պնդմամբ որոշվում է  հաջորդ օրվա գիշերը հարձակվել Բեյցզյանի միացյալ ուժերի վրա, որտեղ ամրապնդվել էին չինական զորքերը։ Ռուսները, ֆրանսիացիները, գերմանացիները, իտալացիները և ավստրիացիները պետք է շարժվեին աջ եզրից, իսկ ճապոնացիները, անգլիացիները և ամերիկացիները՝ ձախից։ Նախատեսվել էր Բեյցզյանը շրջապատել բոլոր կողմերից։ Հարձակողական ուժերը կազմում էին 15 հազար մարդ ։ 6 հազար միջազգային զորքերը, գնդապետ Անիսիմովի ընդհանուր ղեկավարության ներքո, մնալու էին Տյանցզինում ՝ քաղաքի պահպանության համար՝ նկատի ունենալով նոր ժամանող չինական զորքերի կողմից հնարավոր հարձակումը, որոնք վերջերս էին արտաքսվել հարավային նահանգներից։

Լինևիչի՝ հարձակում սկսելու վերաբերյալ վրա որոշումը, չնայած ուժեղագույն (ավելի քան 40 աստիճան) շոգին, պարենի ծայրահեղ սակավությանը և Պեկինի մերձակայքում չինացիների ուժերի մասին հակասական տեղեկություններին, հանդիպում է գեներալ Ստեսելի բողոքին։ Նա հուլիսի 29-ին Լինևիչին գրել է՝

  Հրաձգային բրիգադում մթերավորում բոլորովին չկա, տեղական միջոցները թալանված են, հենց ինքը հիվանդ է, իսկ մարդիկ այնքան ուժասպառ են, որ նրանց հետ ոչ մի տեղ չես գնա  

Այս նամակին Լինևիչը պատասխանեց բավական հակիրճ

  Ես բոլորովին այլ կարծիք ունեմ ձեր քաջարի բրիգադի վիճակի մասին ։ Ցավում եմ ձեր հիվանդագին վիճակի համար, բայց ամեն կանգառը կարող է ծառայել միայն մեր հակառակորդի օգտին, ինչը թույլ տալու իրավունք չունեմ, ուստի կատարե՛ք իմ հրամանը հարձակման մասին։  

Արդեն 22-րդ կորպուսը հարձակվել էր Պեկինի ուղղությամբ ։ Օգոստոսի 13-ին Ն. Պ.Լինևիչի ղեկավարությամբ տեղի է ունենում ՄԱԱ-ի ջոկատների հրամանատարների խորհրդակցություն, որտեղ մշակվում է Պեկինի գրոհի պլանը։ Կազակները հետախուզություն են իրականացնում հետագա հարվածի ուղղությամբ։ Օգոստոսի 14-ին ՆԼինևիչի կորպուսը գրոհում է Պեկինը, և ռուսական շարասյունը առաջինն է մտնում քաղաք՝ սպանելով 140 մարդու։  Պեկինի անսպասելի հարձակումը սենսացիա է առաջացնում Եվրոպայում, Լինևիչը միանգամից եռանդուն և համարձակ գեներալի համբավ է վաստակում։ 1900 թվականի օգոստոսի 18(5)-ին «Չինաստանի մայրաքաղաքի արագ գրավման և տարած հաղթանակների համար»  Նիկոլայ 2-րդը նրան պարգևատրում է Սուրբ Գեորգի 3-րդ աստիճանի շքանշանով, նրան շնորհվում են միութենական երկրների բարձր շքանշաններ՝ գերմանական, ֆրանսիական, ավստրիական և Ճապոնական։ Պեկինի գրավումից հետո գեներալ Լինևիչը մի շարք միջոցներ է ձեռնարկում մայրաքաղաքի մերձակայքում չինական զորքերի և ապստամբների ջոկատների մնացորդների ոչնչացման ուղղությամբ, իսկ Տյանցզինում ռուսական զորքերի կենտրոնացման ժամանակ բավական օգտակար ցուցումներ է տալիս զորքերի տեղակայման և խաղաղ բնակիչների նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ։

1901 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Լինևիչը  ջարդում է բռնցքամարտիկներին Ուսսուրիի հարակից Մանջուրիայի շրջաններում։ 1901-1903 թվականներին ղեկավարում  է ռուսական զորակազմերը Հարավ-Ուսուրյան հատվածում  և Խունչունում[5]։

Մուկիդենյան հակամարտություն խմբագրել

Մուկդենյան  մարտի վերջին օրերին 1-ին Մանջուրական բանակի, որը ղեկավարում էր Լինևիչը, հատվածները, լրիվ մարտական կարգով Ֆուշանից նահանջում են Թելին, իսկ մյուս երկու ռուսական բանակները Մուկդենի տարածքում հայտնվում են շրջափակման  մեջ։ Ըստ «Berliner Tageblatt" թերթի»՝

  Մուկդենից նահանջող ռուսական բանակի՝կողմից ճապոնական հետապնդումը ավարտվեց Թելինում, քանի որ նրանց բոլոր հուսահատ հարձակումները հետ մղվեցին, և նրանք, կորցնելով մեծ քանակի զենք, տալով մեծ թվով սպանվածներ, վիրավորներ և գերիներ, թուլացել և  չէին համարձակվում առաջ գնալ։ 1-ին բանակի հրամանատար գեներալ Լինևիչը, որպես հաղթող, մտավ Թելին[6]։  
  Լինևիչը փրկեց իրավիճակը Մուկդենի աղետից հետո[7]
- Ֆրանսիացի ռազմական հեղինակությունների գնահատմամբ՝
 
 
Գեներալ Լինևիչը Մուկիդենյան հակամարտության ռազմական գործողություններում

Մուկդենի ճակատամարտի անհաջող ելքը  անհնար դարձրեց Կուրոպատկինի՝ գլխավոր հրամանատարի պաշտոնում մնալը։ Կուրոպատկինի հեռացումից հետո, Լինևիչը 1905 թվականի մարտի 3-ին նշանակվեց նրա պաշտոնում։ Մուկդենի ճակատամարտն այնպես էր հյուծել երկու կողմերի ուժերը, որ ո՛չ հաղթողը, ո՛չ էլ պարտվողը ի վիճակի չէին շարունակելու իրենց գործողությունները։  Այդ պահից սկսած մինչև պատերազմի ավարտը ոչ մի խոշոր ռազմական գործողություն չի եղել։ Լինևիչը պահպանեց այն դիրքերը, մինչև որոնք դուրս էին մղվել ռուսները Մուկդենում կրած պարտությունից հետո, սակայն չէր համարձակվում անցնել հարձակման ՝ պահանջելով այնպիսի համալրումներ, որոնց հետ նա մեկուկես անգամ ավելի ուժեղ կլիներ ճապոնացիներից։ Լինևիչի վաստակն այն էր, որ Մուկդենից հետո նա չգնաց Հարբինի մոտ, կրկին ահռելի բանակ հավաքեց, հսկայական գործունեություն ծավալեց ապագա ռազմական գործողությունների նախապատրաստման ուղղությամ՝ ճապոնացիներին կասկած ներշնչելով ապագա հաջողությունների հարցում։ Երբ խոսակցություններ սկսվեցին խաղաղության կնքման մասին, Լինևիչը Կուրոպատկինի հետ միասին հեռագիր ուղարկեց Պետերբուրգ, որտեղ նա ասում էր, որ հաղթանակը ապահովված է, խաղաղության պայմանագիր կնքելը  սարսափելի դժբախտություն կլինի։

Խաղաղության կնքումից հետո Լինևիչը մնաց Մանջուրիայում ՝ ղեկավարելով զորքերի տարհանում, որը դժվարացել էր երկաթուղում գործադուլների և խռովությունների պատճառով։ 1906 թվականի փետրվարի 6-ին նա հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից և հետ կանչվեց Ռուսաստան, նրա դեմ հետաքննություն սկսվեց՝ «իշխանության անգործության» մեղադրանքով ։  Այդ առիթով Լինևիչը 1906 թվականի ապրիլի 28-ին կայսրին գրել է՝

  Ռուսաստանում տեղի ունեցած հուզումների ժամանակ ինձ անհրաժեշտ էր հաշվի նստել միաժամանակ երկու իրավիճաների հետ՝ երկաթուղում կային գործադուլավորներ, որոնք ,սակայն , չէին խոչընդոտում բանակի տարհանումը հայրենիք, բայց  մյուս կողմից ՝ բանակային խմորումները հենց ծայրահեղ դանդաղ տարհանման հողի վրա էին։ Ես կարող էի սկսել գործադուլավորներին ջախջախելուց, բայց նման որոշում կարող էր առաջացնել ամբողջական գործադուլ և ընդհանուր շարժման կանգ՝ ճանապարհների, շոգեքարշերի  և կամուրջների, իսկ դա կլիներ վերին աստիճանի վտանգավոր և բանակում կարող էր առաջացնել խռովություն, որի չափերը դժվար էր որոշելը։ 2-րդ տարբերակի դեպքում ես կարող էի որոշ ժամանակով հետաձգել գործադուլավորների հետ հաշվեհարդարը և շարունակել բանակից դուրս բերել պահեստայիններին, ինչպես և արել եմ, և հետևանքներն ակնհայտորեն ցույց տվեցին այդ որոշման ճիշտ լինելը։ Դեկտեմբերի վերջին բանակը ազատված էր պահեստազորայիններից, և ես հնարավորություն ունեցա հրաձգային զորամասեր ուղարկել Հարբին, Խաբարովսկ, Վլադիվոստոկ, Չիտա և Իրկուտսկ, դրանց ժամանումով վերականգնվում էր նշված վայրերում ամբողջական կարգը, իսկ խառնակիչները ձերբակալվում էին։ Տիրակա՛լ, ես քննությունից չեմ վախենում, քանի որ ինձ մեղավոր չեմ համարում, բայց պարտավորվում եմ զեկուցել, որ հետաքննությունը բանակի ու հասարակության աչքում  կնվաստացնի, թե՛ ինձ, և թե՛ ռուս գլխավոր հրամանատարի բարձր կոչումը, իսկ դա միայն Հայրենիքի թշնամիների շահերից կլինի ։ Եթե ես արդեն զրկվել եմ Ձերդ վեհության վստահությունից, ապա կցանկանայի հավատալ, որ դուք ինձ դատապարտել եք անկարողության, այլ ոչ թե դիտավորության համար, և ինձ մնում է միայն մեկ բան խնդրել ՝ ինձ հանգստի ուղարկեք։  

Մահ խմբագրել

Գեներալ-համհարզ Լինևիչը մահացել է 1908 թվականին։ Լինևիչի մահը հարուցեց Մանջուրյան արշավանքի մասնակիցների ընդհանուր տխրությունը։ Նրա հիշատակը հարգել են նաև  նրա վերջին թշնամիները՝ ճապոնացիները՝ դագաղի վրա դրված հատուկ պսակով։ Հուղարկավորվել է Ալեքսանդր-Նևսկյան գերեզմանատանը։

Նրա որդին ՝ Ալեքսանդրը, գնդապետ է, Գեորգիևսկյան ասպետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Линевич Николай Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Русский отряд. Название «Чеченский» дано по географическому признаку.
  3. А. М. Плеханов - БРЭ, т. 17, 2010.
  4. Назван в честь китайской столичной провинции Чжили (Печели).
  5. ««Папаша» Линевич: забытый генерал забытой войны». www.samovaroff.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Настольный Календарь-Справочник» — Киев, 1907 г.
  7. Grand Larousse, v. 6, 1962.

Գրականություն խմբագրել