Նիկոլայ Թորոսովիչ (լեհ.՝ Mikołaj Torosowicz, 1605[1][2], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 24, 1681(1681-10-24), Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Լվովի հայկական կրոնական համայնքի արքեպիսկոպոս, 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։

Նիկոլայ Թորոսովիչ
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնունդ 1605[1][2]
Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահ հոկտեմբերի 24, 1681(1681-10-24)
Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Թաղված է Լվով

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լվովի հարուստ հայ առևտրական Յակով Թորոսովիչի ընտանիքում։ Ձեռնադրվել է 1626 թվականին Ստամբուլում, հաջորդ տարի դարձել է Լվովի հայերի եպիսկոպոսը։ 1630 թվականին նա հռչակեց Հռոմի հետ ունիայի մասին, 1930 թվականի հոկտեմբերի 24-ին կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչեց կաթոլիկական հավատը։ Ունիան հաստատվեց Հռոմի կողմից նույն թվականի նոյեմբերի 8-ին։

1635 թվականին Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան VIII-ի առջև կազմակերպեց կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն և հռչակվեց արքեպիսկոպոս, Լեհաստանի, Մոլդովայի և Վալախիայի հայերի Լվովի ենթակայության միտրոպոլիտ։ Նա տեատինցիների միաբանության Լվով հրավերի նախաձեռնողն էր։

Մահացել է 1681 թվականի հոկտեմբերի 24-ին 76 տարեկան հասակում[3]։

Լվովի հայկական կաթոլիկական թեմը գոյություն է ունեցել ավելի քան 300 տարի՝ մինչև 1954 թվականը, ընդհուպ մինչև նրա վերջին առաջնորդի Դիոնիսի Կաետանովիչի մահը խորհրդային համակենտրոնացման ճամբարում։

Նախորդող
Լվովի արքեպիսկոպոսներ
22 մայիսի 1635 - 24 հոկտեմբերի 1681
Հաջորդող
Վարդան Հունանյան

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Samuel Orgelbrand, ed. (1867). Encyklopedia Powszechna (1st edition) (in Polish) 25. pp. 388–390.
  • Sadok Barącz, Living of the famous Armenians in Poland, Lvov, 1856.

Արտաքին հղումներ խմբագրել