Նիկոլայ Բոգդանով-Բելսկի

ռուս նկարիչ

Նիկոլայ Պետրովիչ Բոգդանով-Բելսկի (դեկտեմբերի 8 (20), 1868[1], Belsky County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1945(1945-02-19)[2], Բեռլին, Նացիստական Գերմանիա), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի լիիրավ անդամ, Կուինջիի անվան ընկերության նախագահ։

Նիկոլայ Բոգդանով-Բելսկի
Ծնվել էդեկտեմբերի 8 (20), 1868[1]
ԾննդավայրBelsky County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 19, 1945(1945-02-19)[2] (76 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1889) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր և ժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԲանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում
ՈւսուցիչSergey Rachinsky?
Ներշնչվել էիմպրեսիոնիզմ[3], Վալենտին Սերով[3] և Իսահակ Լևիտան[3]
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան
ստորագրություն
Изображение автографа
 Nikolai Bogdanov-Belsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ինքնանկար (1915 թ.)

Նիկոլայ Պետրովիչ Բոգդանով-Բելսկին ծնվել է 1868 թվականի դեկտեմբերի 8-ին Սմոլենսկի նահանգի Վելիժսկի շրջանի Շիտիկի գյուղում (այժմ՝ Տվերի մարզի Օլենինսկի շրջան)։ Նա մի բատրակուհու արտաամուսնական որդին էր[4]։ Սովորել է եկեղեցական-ծխական դպրոցում, հետո՝ Տատևո գյուղի այժմ հայտնի Ս. Ա. Ռաչինսկու դպրոցում։

1882 թվականին Ռաչինսկին Բոգդանով-Բելսկիին ուղարկել է Տրոիցե-Սերգիյան մայրավանքի սրբանկարչության արհեստանոց, իսկ 1884 թվականին՝ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (МУЖВЗ): Նրան դասավանդել են Վլադիմիր Մակովսկին, Վասիլի Պոլենովը, Իլլարիոն Պրյանիշնիկովը։ «Ապագա աբեղան» (1889 թ.) աշխատանքի համար Բոգդանով-Բելսկին ստացել է արծաթե մեծ մեդալ և արժանացել բարձրակարգ նկարիչ կոչման։ 1891 թվականին «Ապագա աբեղան» նկարը գնվել է Կոզմա Սոլդատյոնկովի կողմից, այնուհետև վերագնվել է կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի կողմից։

1894-1895 թվականներին Բոգդանով-Բելսկին գեղանկարչություն է սովորել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բարձրագույն գեղանկարչության դպրոցում Իլյա Ռեպինի մոտ, այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ այցելել է Ֆիլիպո Կոլարոսիի, Ֆերնանդ Կորմոնի արվեստանոցները։ Աշխատել է Մյունխենում և Իտալիայում։

1905 թվականին նա ակադեմիկոսի կոչում է ստացել, իսկ 1914 թվականին Գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ է դարձել[5]։

Նա պարբերաբար մեկնում էր Ուդոմլյա լճի ափին գտնվող Օստրավնո գյուղը, որտեղ ապրում և աշխատում էր տեղաբնակ կալվածատեր Ուշակովի մոտ[6]։

Նա եղել է նկարիչների մի քանի նշանավոր ընկերությունների անդամ, այդ թվում նաև՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Կուինջիի անվան ընկերության։

1920 թվականին Բոգդանով-Բելսկին մեկնել է Պետրոգրադ, այնուհետև՝ Լատվիա[7]։

1930 թվականի հոկտեմբերի 25-ին Ռիգայում նա դարձել է Fraternitas Arctica ուսանողական կորպորացիայի պատվավոր անդամ։ Պարգևատրվել է «Երեք աստղ» շքանշանով։

Բոգդանով-Բելսկին նկարում էր հիմնականում ժանրային նկարներ, հատկապես՝ գյուղացի երեխաների կրթությունը, դիմանկարներ, բնապատկերների իմպրեսիոնիստական էտյուդներ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա Լատվիայի՝ գերմանացիների կողմից գրավված տարածքում էր։ Շարունակում էր նկարել դիմանկարներ։

1944 թվականին նկարիչը ծանր հիվանդացել է։ Պառկել է Բեռլինի հիվանդանոցում[8]։

Բոգդանով-Բելսկին մահացել է 1945 թվականի փետրվարի 19-ին Բեռլինում։ Թաղվել է Բեռլինում՝ ռուսական Թեգել գերեզմանոցում[9]։

2000 թվականի հունիսի 23-ին Օլենինսկի շրջանի Տատևո գյուղում բացվել է նկարչի թանգարանը[7]։

Աշխատանքները գտնվում են հավաքածուներում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Лейкинд О. Л., Махров К. В., Северюхин Д. Я. Художники русского зарубежья, 1917-1939: биографический словарьSPb: 1999. — P. 162. — ISBN 5-87170-110-8
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.christies.com/en/lot/lot-6290945#:~:text=Influenced%20by%20Impressionism%2C%20Bogdanov%2DBelsky,to%20concentrate%20on%20from%201905.
  4. При крещении художника записали по фамилии Богданов, а Бельским он стал впоследствии, присоединив к фамилии название родного уезда
  5. ««Мирская чаша» жизни и творчества художника Н.П. Богданова-Бельского».
  6. Подушков Д. Л. Биография Агафьи Ниловны Семеновой, урожд. Крыловой (1903—2003) Արխիվացված 2009-08-15 Wayback Machine. // Удомельская старина : краевед. альм. — № 31. — Март 2003.
  7. 7,0 7,1 «Литературная карта Тверского края». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  8. «Николай Петрович Богданов-Бельский».
  9. Русское православное кладбище Тегель в Берлине.

Գրականություն խմբագրել

  • Лапидус Н. Богданов-Бельский. — М.: Белый город, 2005. — 48 с. — ISBN 5-7793-0873-X.
  • Каратаева В. Дорога к дому длиною в шестьдесят пять лет // Таганрогская правда. — 2008. — 16 окт.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 19. — 454 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բոգդանով-Բելսկի» հոդվածին։