Նիկոլայ Բիրյուկով
Նիկոլայ Բիրյուկով (հուլիսի 3, 1873, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1919, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ), ռուս գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։
Նիկոլայ Բիրյուկով | |
---|---|
հուլիսի 3, 1873 - հուլիսի 13, 1919 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Q4419525? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Նիկոլայ Բիրյուկովը ծնվել է 1873 թվականի հուլիսի 3-ին Ռուսական կայսրությունում։ Նախնական կրթությունը ստացել է Սիմբիրսկի կադետական կորպուսում, որն ավարտելուց հետո 1891 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Պավլովսկի ռազմական ուսումնարան։ 1892 թվականի օգոստոսի 4-ին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել 16-րդ հրաձգային գնդում։ 1896 թվականի օգոստոսի 4-ին, ստանալով պորուչիկի կոչում, Բիրյուկովն ընդունելության քննություններ է հանձնել Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայում, ուսուցման երկդասյա դասընթացներ անցնելով, վերադարձել իր գունդ։ 1900 թվականի օգոստոսի 4-ին ստացել է շտաբս կապիտանի կոչում տեղափոխվելով գվարդիա և ուղիղ 4 տարի անց ստացել կապիտանի կոչում։ Պավլովյան ռազմական ուսումնարանում ծառայել է որպես կրտսեր սպա-դաստիարակ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Բիրյուկովը եղել է 13-րդ հրաձգային գնդի փոխգնդապետ։ Շուտով ստացել է գնդապետի կոչում[1]։
Գերագույնի հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին Բիրյուկովը պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով[2]։ 1915 թվականի սկզբին նշանակվել է 16-րդ հրաձգային գնդի հրամանատար, նոյեմբերի 10-ին՝ արժանացել Գեորգիևյան զենքի։ 1916 թվականի հոկտեմբերի 12-ին Բիրյուկովը ստացել է գեներալ-մայորի կոչում և շուտով նշանակվել Սիբիրյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Քաղաքացիական պատերազմին Բիրյուկովն ակտիվ մասնակցություն չի ունեցել, սակայն 1919 թվականի ամռանը բոլշևիկների կողմից ձերբակալվել և գնդակահարվել է հուլիսի 13-ին Օդեսայում[3]։
Պարգևներ խմբագրել
Այլ պարգևների հետ մեկտեղ՝ Բիրյուկովն ունի հետևյալ շքանշանները՝
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1909)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1913 թվականի մարտի 5)
- Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (1915 թվականի ապրիլի 24)
- Գեորգիևյան զենք (1915 թվականի նոյեմբերի 10)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Бирюков Николай Павлович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Высочайшие приказы по Военному ведомству. К № 1285 «Разведчика». - С. 605.
- ↑ «Дело №116. Список расстрелянных в Одессе. Отдел пропаганды Особого совещания при главнокомандующем вооруженными силами на Юге России, часть информационная, 11 августа 1919 года, №528, г. Таганрог». Сайт историка Волков, Сергей Владимирович. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
Աղբյուրներ խմբագրել
- Волков С. В. Генералы и штаб-офицеры русской армии. Опыт мартиролога. Том 1. - М., 2012. - С. 126- 127. - ISBN 978-5-91862-007-6
- Список подполковникам по старшинству. Составлен по 15 мая 1913 г. - СПб., 1913. - С. 519
- Шабанов В. М. Военный орден Святого Великомученика и Победоносца Георгия. Именные списки 1769- 1920. Биобиблиографический справочник. - М., 2004. - С. 410. - ISBN 5-89577-059-2