Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր[8] (դան․՝ Nicolai Abraham Abildgaard, սեպտեմբերի 11, 1743(1743-09-11)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3] - հունիսի 4, 1809(1809-06-04)[3][4][5][…], Կոպենհագեն, Դանիա[3]), դանիացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ով հիմնադրել է Դանիայի գեղարվեստի դպրոցը։

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր
դան․՝ Nicolai Abraham Abildgaard‎
Ի ծնեանգլ.՝ Nikolai Abraham Abildgaard
Ծնվել էսեպտեմբերի 11, 1743(1743-09-11)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[3]
Վախճանվել էհունիսի 4, 1809(1809-06-04)[3][4][5][…] (65 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[3]
Քաղաքացիություն Դանիա[6]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դիզայներ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի դասախոս, կահույքի դիզայներ և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[7], նկարչական արվեստ[7], քանդակագործություն[7] և ճարտարապետություն[7]
Ուշագրավ աշխատանքներՔալմիրի որդին հայտնվում է իր մորը, Վիրավոր ֆիլոկտետը, Իմիրը կովին կաթ է տալիս և Երջանկության տաժար
ԱշակերտներՔրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ, Յոհան Լունդ, Jens Peter Møller?, Կոնրադ Քրիստիան Բենդել, Carl Probsthayn? և Քրիստիան Գոտլիբ Կրատցենշտեյն-Սթաբ
ՀայրՍյորեն Աբիլդգոր
ԱմուսինJuliane Marie Abildgaard?
 Nicolai Abraham Abildgaard Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը ծնվել է 1743 թվականի սեպտեմբերի 11-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հայրը բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորն է, իսկ ավագ եղբայրը հայտնի անասնաբույժ Պետեր Աբիլդգորն է։

Ապագա նկարիչը կրթություն է ստացել Դանիայի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում, որը մայրաքաղաք Կոպենհագենում է։ Այստեղ ուսումնառությունն ավարտելուց հետո Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը որպես նկարիչ ուղևորվում է Հռոմ, որտեղ անցկացնում է 1772 թվականից 1777 թվականներն ընկած ժամանակահատվածը։ Հայրենիք վերադառնալուց հետո նա դառնում է Դանիայի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր՝ 1789 թվականից 1792 թվականներին, իսկ արդեն 1802 թվականից դառնում է նույն հաստատության տնօրենը։

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը համարվում է դանիական գեղարվեստական դպրոցի հիմնադիրը։ Նրա մեծ թվով ստեղծագործություններ, որոնք պատմական, այլաբանական նկարներ էին, հրո ճարակ դարձան Քրիսթիանբորգի դղյակի հրդեհի ժամանակ, որը պատուհասեց 1794 թվականին. փրկվեցին շատ քիչ թվով նկարներ։ Մեծ քանակությամբ նկարներ այսօր պահպանվում և ցուցադրվում են մայրաքաղաք Կոպենհագենի թանգարաններում։

Նրա ամենահայտնի աշակերտներից են Բերտել Տորվալդսենն ու Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգը։

Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորն իր մահկանացուն կնքել է 1809 թվականի հունիսի 4-ին Կոպենհագենում՝ վաթսունհինգ տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nicolai Abildgaard (դան.)
  2. 2,0 2,1 Zierau M. Gade- og vejnavne i Fredericia Kommune - og historien bag dem (դան.) — 2007. — P. 80. — 120 p. — ISBN 87-89347-28-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Григоровичъ Абильдгардъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 33.
  4. 4,0 4,1 4,2 Абильдгаард, Сёрен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 35.
  5. 5,0 5,1 5,2 Nicolai Abraham Abildgaard (նիդերլ.)
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Абильгор / Л.И.Таруашвили // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 24. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.

Գրականություն խմբագրել

  • Thomas Lederballe, Martin Myrone, Charlotte Christensen, Kasper Monrad, Henrik Ole Holm og Louise Fussing , Nicolai Abildgaard – kroppen i oprør, Statens Museum for Kunst, 2009. ISBN 978-87-92023-34-6 (dansk), ISBN 978-87-92023-35-3 (english).
  • Patrick Kragelund, Abildgaard – Kunstneren mellem oprørerne, bind 1-2, Museum Tusculanums Forlag, 1999. ISBN 87-7289-510-1.
  • Charlotte Christensen, Maleren Nicolai Abildgaard, Gyldendal 1999 ISBN 87-00-32376-4
  • Else Kai Sass, Lykkens Tempel – Et maleri af Nicolai Abildgaard, Christian Ejlers Forlag, 1986. ISBN 87-7241-516-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր» հոդվածին։