Նիկոբարյան կղզիներ

կղզիախումբ

Նիկոբարյան կղզիներ, (անգլ.՝ Nicobar Islands), կղզեխումբ Հնդկական օվկիանոսի արևելքում։ Գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Սումատրաի Աչեհ նահանգից 150 կմ հյուսիս, հնդկական ենթահամակարգից 1.300 կմ հարավ-արևելք։ Թաիլանդից դեպի արևելք առանձնացված է Անդամանյան ծովով։ Ձգվելով Բենգալյան ծոցի ամբողջ երկայնքով՝ կազմում է Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիների միության վարչատարածքի մի մասը։

Նիկոբարյան կղզիներ
անգլ.՝ Nicobar Islands

Նիկոբարյան կղզիների գտնվելու վայրը Հնդկական օվկիանոսում
Կոորդինատներ 7°03′ հս․. լ. 93°29′ ավ. ե.HGЯO
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տեսակ կղզեխումբ
Կղզիների քանակը 22
Ընդհանուր մակերեսը 1,841 կմ2
Ամենաբարձր կետը 642 մ
Բնակչություն (2011) 36,842 մարդ
Բնակչության խտությունը 20 մարդ/կմ2
Կայք www.and.nic.in
Վիքիպահեստում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մեծ Նիկոբար կղզին հռչակել է կենսոլորտային տարածքներից մեկը[1]։

Աշխարհագրություն և բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
19016,511—    
19118,818+3.08%
19219,272+0.50%
193110,24+1.00%
194112,452+1.98%
195112,009−0.36%
196114,563+1.95%
197121,665+4.05%
198130,454+3.46%
199139,208+2.56%
200142,068+0.71%
201136,842−1.32%
Աղբյուր[2]։

Նիկոբարյան կղզիները ընդգրկում են 1841 կմ² տարածք[3] և 2011 թվականի մարդահամարի տվյալներով ունեցել են 36.844 բնակչություն։ Բաղկացած են երեք հստակ խմբերից.

Հյուսիսային խումբ՝

  • Քար Նիկոբար (Car Nicobar)
  • Բատիմալին (Battimaly)

Կենտրոնական խումբ

  • Չոուրա, Չաուրա կամ Սանյենո (Chowra, Chaura or Sanenyo)
  • Թերեսա կամ Լուրու (Teressa or Luroo)
  • Բոմպուկա or Պոահաթ (Bompuka or Poahat)
  • Կաթչալ (Katchal)
  • Կամորտա (Camorta)
  • Նանկաուրի (Nancowry)
  • Թրինկիտ (Trinket)
  • Լաուկ կամ «Մարդու կղզյակ» (Laouk or "Isle of Man")
  • Տիլանգչոնգ (Tillangchong)

Հարավային խումբ

  • Մեծ Նիկոբար (Great Nicobar) (922 կմ², Նիկոբարսի ամենամեծ կղզին)
  • Փոքր Նիկոբար (Little Nicobar)
  • Կոնդուլ կղզի (Kondul Island)
  • Միլո կղզի (Milo Island)
  • Մերոե, Թրակ, Թրեյս,Կաբռա, Փիգեոն և Մեգափոդ (Meroe, Trak, Treis, Menchal, Kabra, Pigeon and Megapod)

Ինդիրա կետը (6.756378 ° N 93.827765 ° E) Մեծ Նիկոբարյան կղզու ինչպես նաև Հնդկաստանի ամենահարավային կետն է, որը գտնվում է Ինդոնեզիայի Սումատրա քաղաքից մոտ 150 կմ հյուսիս։

Բնություն խմբագրել

Նիկոբարյան կղզիները հսկայական Կղզային աղեղների մաս են կազմում, որը ստեղծվել է Եվրասիայի հնդկա-ավստրալիական ափսեի բախման արդյունքում։ Բախումը բարձրացրել է Հիմալայները և Ինդոնեզիայի կղզիների մեծ մասը և ստեղծել է բարձրավանդակների և կղզիների երկար աղեղ, որը ներառում է Բիրմայի Ռահին լեռնաշղթան, Անդամանյան և Նիկոբարյան կղզիները և կղզիներ Սումատրայի արևմտյան ափից դուրս՝ ներառյալ Բանյակի կղզիները և Մենտավայ կղզիները։

Էկոլոգիա խմբագրել

 
Նիկոբարյան աղավնի

Նիկոբարյան աղավնին չնայած անվանվել է Նիկոբարյան կղզիների անունով, այն լայնորեն հանդիպում է նաև Մալայան կղզեխմբում Կլիման տաք և արևադարձային է, ջերմաստիճանը տատանվում է 22-ից 30 °C: Անձրևները առատ են տարեկան մուսսոնների պատճառով, և յուրաքանչյուր տարի չափվում է 3000-ից 3800 մմ։ Նիկոբարյան բուսականությունը, որպես կանոն, բաժանված է ափամերձ տարածքներում՝ մանգլենիի անտառների, իսկ ներսում՝ մշտադալար և նոսր արևադարձային և մերձարևադարձային խոնավ, լայնաշերտ անտառների։ Բացի այդ, մի քանի կղզիներ պարունակում են լայնածավալ խոտային տարածքներ, չնայած ենթադրվում է, որ դրանք մարդու միջամտության արդյունքում են առաջացել։

Նիկոբարյան կղզիները ճանաչվել են որպես առանձին ցամաքային էկոհամակարգ՝ Նիկոբարյան կղզիների անտառներ, բազմաթիվ էնդեմիկ տեսակներով։

Սառցե դարաշրջանում ծովի ցածր մակարդակի պատճառով Անդամանյան կղզիները կապվել էին Հարավարևելյան Ասիա մայրցամաքի հետ, բայց տեղեկություններ չկան, որ Նիկոբարյան կղզիները երբևէ ցամաքային կամուրջ են ունեցել մայրցամաքի հետ։ Ծովի ցածր մակարդակը միմյանց հետ է կապել հետևյալ կղզիները՝ Մեծ Նիկոբարը և Փոքրիկ Նիկոբարը կապված էին միմյանց հետ և Նանկովրին, Չաուրան, Կատչալը, Տրինկա, Կամորտան և մոտակա փոքր կղզիները նույնպես կապված էին միմյանց հետ։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ Նիկոբարյան կղզիները բնակեցված են եղել հազարավոր տարիներ։ Կղզիներում խոսում են բնիկ Նիկոբարյան վեց լեզուներով, որոնք Ավստրա-ասիական լեզվաընտանիքի մաս են կազմում, որն իր մեջ ներառում է Հարավարևելյան Ասիայի Մոն, Քմերերեն և Վիետնամերեն լեզուները և Հնդկական Մունդա լեզուները։ Հնարավոր է, որ Մեծ Նիկոբարի հարավային ծայրամասում ապրող բնիկ ցեղը, որը կոչվում է շոմպեն, ծագել է միջին քարե դարում հարավարևելյան Ասիայից.[4]:

Անվան ծագում խմբագրել

«Նիկոբար» անվան ամենավաղ հիշատակումները գտնվել են Շրի Լանկայի պալի լեզվի բուդդայական տարեգրություններում՝ Դիպավամսայում (մ.թ.ա. 3-րդ կամ 4-րդ դար) և Մահավամսայում (մ.թ. 4-րդ կամ 5-րդ դար), որը ցույց է տալիս, որ Շրի Լանկայի Թագավորության լեգենդար հիմնադիր Վիժայայի հետևորդների երեխաները հաստատվել են Նագգադիպայում (երեխաների կղզի՝ պալիերեն «Նագգա» բառից, որը նշանակում է «մերկ»)[5]։ Ժամանակակից անվանումը, հավանաբար, բխում է Չոլայի դինաստիայի կղզիների անուններից՝ «Նախկավարամ» կամ «Պուուպ Պի» (թամիլերենից՝ բառացիորեն «մերկ մարդ»), որը մակագրված է մ.թ.ա. 1050 թվականի Թանջավուր (Տանջոր) գրության մեջ[6]։ Մարկո Պոլոն (12-13-րդ դար) նույնպես այս կղզին անվանել է «Նեկուվերան»։

15-րդ դարում Մեծ Նիկոբար կղզին գրանցվել է որպես «Կուի Լան կղզի» (翠 蘭嶼)՝ Չժեն Հիի ճանապարհորդությունների ժամանակ Վու Բեյ Զհիի (Wu Bei Zhi) Մաո Կուն (Mao Kun) քարտեզում։

Գաղութային շրջան խմբագրել

Կղզիներում կազմակերպված եվրոպական գաղութացման պատմությունը սկսվել է դանիական Արևելա-Հնդկական ընկերության հետ 1754-1756 թվականներին։ Այդ ընթացքում նրանք կառավարվում էին Տրանկեբարից (մայրցամաքային Դանիական Հնդկաստանում), Ֆրեդերիքսորն անվան տակ (միսիոներներ Մոռավյան եկեղեցու եղբայրների գաղթականներից Տրանկեբարում), որոնք փորձում էին բնակություն հաստատել Նանկովրիում, և շատերը մահացել են հիվանդությունից (կղզիները բազմիցս լքել են մալարիայի բռնկման պատճառով՝ 1784–1807/09թվականներին և 1830–1834 թվականներին)։

Վիլյամ Բոլթսը փորձել է կղզիներում ստեղծել ավստրիական գաղութ՝ սխալմամբ ենթադրելով, որ Դանիա-Նորվեգիան հրաժարվել է կղզիների նկատմամբ պահանջներից[7]։

1864-1868 թվականներին Իտալիան փորձեր է արել գնել Նիկոբարյան կղզիները Դանիայից։ Իտալիայի գյուղատնտեսության և առևտրի նախարար Լուիջի Տորելլին սկսել է բանակցություններ, որոնք թվում էին խոստումնալից, բայց ձախողվել են նրա գրասենյակի և առաջին Մարմարա կաբինետի (La Marmora I Cabinet) անսպասելի փակաման պատճառով։ Բանակցություններն ընդհատվել էին և այլևս երբեք չեն սկսվել[8]։

1868 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի ներկայությունը կղզիներում պաշտոնապես ավարտվել է, երբ Նիկոբարյան կղզիների իրավունքները վաճառել է Բրիտանիային[7], որոնք 1869 թվականին դարձել են Բրիտանական Հնդկաստանի մաս։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1945 թվականներին, Ճապոնիան գրավել էր կղզիները։ Ճապոնիայի հանձնվելուց հետո բրիտանացիները վերանվաճել են կղզիները՝ որպես իրենց տարածք։

Հնդկական նահանգ խմբագրել

1950 թվականին Անդամանյան կղզիների հետ միասին դարձել են Հնդկաստանի միության տարածք։

Ջրային մարզաձևեր խմբագրել

Անդամանյան և Նիկոբարյան կղզիները հայտնի են նաև ջրային մարզաձևերի տարբեր տեսակներով, ինչպիսիք են օրինակ սկուբա դայվինգը, պարասայլակով թռիչքները, ստորջրյա զբոսանքը և զգայացունց այլ մարզաձևեր։ Ջրային մարզաձևերը այս վայրում զբոսաշրջիկների գրավչության հիմնական պատճառն են, որտեղ կարող են վայելել իրենց հանգիստը ընտանիքների հետ։

2004 թվականի դեկտեմբերի 26-ի ցունամի խմբագրել

2004 թվականի դեկտեմբերի 26-ին Նիկոբարյան կղզիների ափերը ավերվել են 10–15 մ բարձրությամբ ցունամիով, որն առաջացել է 2004 թվականի Հնդկական օվկիանոսի երկրաշարժից հետո։ Առնվազն 6000 մարդ զոհվել է Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում, ինչպես հայտնում էին զոհերի մեծ թիվը միայն Կատչալ կղզում էր՝ 4600:

Երկու կամ երեք կտորների բաժանված կղզիների նախնական զեկույցներով՝ մի քանի կղզիներ խիստ վնասվել էին, իսկ ստորջրյա ժայռերը ջրից վեր էին բարձրացել։ Ասում էին, որ Տերեսա կղզին բաժանվել է երկու մասի, իսկ Տրինկատ կղզին՝ երեք։ Որոշ գնահատականներով կղզիները երկրաշարժի պատճառով տեղափոխվել են 100 ոտնաչափ (30 մ) և թեքվել։

Ինդիրա Կետը 4,25 մ-ով իջել է, և այնտեղ գտնվող փարոսը՝ վնասվել։

Կենսոլորտի համաշխարհային արգելոց խմբագրել

2013 թվականի մայիսի 31-ին Նիկոբարյան կղզիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել են Համաշխարհային կենսոլորտային արգելոց[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1], The International Coordinating Council of UNESCO’s Man and the Biosphere Programme (MAB), added the following new sites to the World Network of Biosphere Reserves (WNBR) http://www.unesco.org/new/en/media-services/multimedia/photos/mab-2013/india/.
  2. Decadal Variation In Population Since 1901
  3. Nicobar Islands. Encyclopedia Britannica.
  4. Rajni Trivedi; և այլք: (March 2006). «Molecular insights into the origins of the Shompen, a declining population of the Nicobar archipelago». Journal of Human Genetics. 51 (3): 217–226. doi:10.1007/s10038-005-0349-2. PMID 16453062.
  5. Wilhelm Geiger (Tr) (1912). The Mahavamsa or The Great Chronicle of Ceylon (PDF). Pali Text Society. ISBN 978-81-206-0218-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին. «P54 "The island where the children landed was called Naggadipa..." N: "l That is,'Island of children', from nagga 'naked'..." »
  6. Wilhelm Geiger (Tr) (1912). The Mahavamsa or The Great Chronicle of Ceylon (PDF). Pali Text Society. ISBN 978-81-206-0218-2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին. «P54 "The island where the children landed was called Naggadipa..." N: "l That is,'Island of children', from nagga 'naked'..." »
  7. 7,0 7,1 Ramerini, Marco. «Chronoly of Danish Colonial Settlements». ColonialVoyage.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է January 2010-ին.
  8. Ministero della Guerra, Ufficio Storico, Storia Militare della Colonia Eritrea, Vol. I, Roma 1935, pp. 15-16
  9. «Nicobar Islands declared as world biosphere reserve». The Times of India. 2013 թ․ մայիսի 31. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել