Նիկի Բլոնսկի (անգլ.՝ Nikki Blonsky, նոյեմբերի 9, 1988(1988-11-09)[1], Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը «Լաք մազերի համար» ֆիլմում կատարած Թրեյսի Թյորնբլադի դերի համար «Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր» կատեգորիայում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։

Նիկի Բլոնսկի
անգլ.՝ Nikki Blonsky
Ծնվել էնոյեմբերի 9, 1988(1988-11-09)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԳրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունJohn L. Miller Great Neck North High School?, Village School? և William A. Shine Great Neck South High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մանկական դերասան, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դիմահարդար և հեռուստատեսային պրոդյուսեր

Կենսագրություն խմբագրել

Նիկոլ Մարգարեթ Բլոնսկին ծնվել է Նյու Յորքում՝ աշխատավորների ընտանիքում։ Նրա հայրը, որը հրեա է, չի արգելել, որ մայրը դստերը դաստիարակաի կաթոլիկ հավատով։ 2006 թվականին Նիկին ավարտել է միջնակարգ դօպպրոցը։ Այն բանից հետո, երբ նա Բրոդվեյում նայել է «Լաք մազերի համար»-ը, ցանկացել է խաղալ համանուն ֆիլմի Թրեյսի Թյորնբլադի դերը։ «Լաք մազերի համար» ֆիլմի նկարահանումներից առաջ Նիկին աշխատել է Cold Stone Creamery ընկերությունում, որն արտադրում է պաղպաղակ։

2011 թվականին Բլոնսկին ստացել է լիցենզիա և Գրեյթ Նեք քաղաքում սկսել է աշխատել վարսավիր[2]։

Անձնական կյանք խմբագրել

2020 թվականի հունիսի 29-ին Նիկին որպես լեսբուհի կատարել է քամինգ աութ[3][4][5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Լաք մազերի համար Hairspray Թրեյսի Թյորնբլադ
2008 ֆ Թագավորական չափ Queen Sized Մեգի Բեյքեր
2008 ֆ Հարոլդ Harold Ռոնդա Բաքսթեր
2009 ս Տգեղ Բեթթին Ugly Betty Թերի Օ'Շոնեսի
2009 ս Վալմոնթ Valemont Փոփի
2010 ֆ Հավերժության ակնկալիքով Waiting for Forever Դոլորես
2010 ս Հաստլիկներ Huge Վիլամինա Ռեդեր
2013 ս Սմեշ Smash Մարգո
2013 ֆ Աշխարհագրական ակումբ Geography Club Թերեզա
2013 ֆ Անգլերենի ուսուցչուհին The English Teacher Շեյլա Նասբաում
2017 ֆ Վերջին կինոաստղը The Last Movie Star Ֆեյթ

Մրցանակներ խմբագրել

  • 2007 - «Երիտասարդ Հոլիվուդ» («Լաք մազերի համար»)
  • 2007 - լավագույն դերասանական անձնակազմի համար «Հոլիվուդյան կինոփառատոն» մրցանակ («Լաք մազերի համար»)
  • 2008 - «Լաք մազերի համար» ֆիլմում հաջող դերի համար «Կինոքննադատների հասարակություն» մրցանակ
  • 2008 - «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կատեգորիայում Հեռուստատեսային կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ («Լաք մազերի համար»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1011854023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Nikki Blonsky: No beauty school dropout Newsday December 12, 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  3. «Nikki Blonsky on TikTok» (անգլերեն). Nikki Blonsky TikTok account. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  4. VanHoose, Benjamin Hairspray Star Nikki Blonsky Comes Out as Gay While Lip-Syncing Diana Ross' 'I'm Coming Out'(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2020.
  5. Nikki Blonsky on Coming Out as Gay: "It Was a Long Time Coming" | Hollywood Reporter
  6. 'Hairspray' star Nikki Blonsky comes out as gay to Diana Ross song
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկի Բլոնսկի» հոդվածին։