Նիլ Դոֆֆ

հոլանդացի ծագմամբ բելգիացի գրող և թարգմանիչ

Նիլ (Նել) Դոֆֆ (հոլ.՝ Neel Doff), իրական անունը՝ Գ. Սերիժյե, հունվարի 27, 1858(1858-01-27)[1][2], Buggenum, Լիմբուրխ, Նիդերլանդներ - հուլիսի 14, 1942(1942-07-14)[1][2], Իքսել, Բրյուսել, Բելգիա), նիդերլանդական ծագմամբ բելգիացի գրող և թարգմանչուհի։

Նիլ Դոֆֆ
հոլ.՝ Neel Doff
Ծնվել էհունվարի 27, 1858(1858-01-27)[1][2]
ԾննդավայրBuggenum, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Վախճանվել էհուլիսի 14, 1942(1942-07-14)[1][2] (84 տարեկան)
Վախճանի վայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
ԳերեզմանIxelles Cemetery
Մասնագիտությունգրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Բելգիա և  Նիդերլանդների Թագավորություն
Պարգևներ
Թագի շքանշանի ասպետ
 Neel Doff Վիքիպահեստում

Ռեալիզմի և պրոլետարական գրականության ներկայացուցիչ է։ Հիմնականում ստեղծագործել է ֆրանսերեն։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Մանուկ հասակում ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Հաճախ գումար վաստակելու նպատակով ընտանիքի հետ գաղթել է, այդ թվում՝ Ամստերդամ, Անտվերպեն և Բրյուսել։ Գումար վաստակել է՝ որպես բնորդուհի հանդես գալով բելգիացի հայտնի գեղանկարիչների և քանդակագործների մոտ, ինչպիսիք են Ֆելիսիեն Ռոփսը և Ջեյմս Էնսորը։

Կյանքի մեծ մասը բնակվել է Բրյուսելի մոտակայքում։ Առաջին ամուսինը եղել է «La Société nouvelle» թերթի գլխավոր խմբագիր Ֆեռնան Բրոեզը, իսկ երկրորդը՝ Անտվերպենից հայտնի դատապաշտպան Ժորժ Սերիգերը, որը Բելգիայի մշակույթի հայտնի գործիչների շրջանում ունեցել է առաջադեմ հայացքներ։ Ամուսինների շնորհիվ Նիլ Դոֆֆը ծանոթացել է այնպիսի մտավորական մարդկանց հետ, որոնք ունեին սոցիալիստական գաղափարներ։

Պատանեկության և երիտասարդության տպավորությունները, աշխատավորների և աղքատ մարդկանց հետ հանդիպումներն արտացոլվել են նրա ստեղծագործություններում։

Իր անդրանիկ գրքում՝ «Jours de Famine et de Dresse» (1911, հայերեն՝ «Սովի և աղետի օրեր»), Նիլ Դոֆֆը նկարագրել է մի աղջկա պատմություն, որն զբաղվում է մարմնավաճառությամբ՝ կրտսեր եղբայրներին և քույրերին օգնելու նպատակով։ Դրան հաջորդում են «Keetje» (1919) և «Kettje Trottin» (1921) գրքերը, որոնք եզրափակում են ինքնակենսագրական եռերգությունը։ Գրողը շարունակել է ստեղծագործել, նիդերլանդերենից ֆրանսերեն թարգմանություններ է կատարել։

Շատերը նրա ստեղծագործությունները շփոթում են Էմիլ Զոլայի վեպերի հետ։ Բացի այդ, Նիլ Դոֆֆին անվանել են «Հյուսիսի Դոստոևսկի»։

1911 թվականին առաջադրվել է Գոնկուրյան մրցանակի, բայց այն բաժին է ընկել Ալֆոնս դը Շատոբրիանին։ Նիլ Դոֆֆի ստեղծագործությունների մեծ երկրպագու է եղել Լորան Թայադը։

Մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երիկամային անբավարարությունից։ Թաղվել է Բրյուսելի արվարձան Իքսելի գերեզմանատանը։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Jours de famine et de détresse (1911)
  • Michel (1922)
  • Angelinette (1923)
  • Campine (1926)
  • Elva, suivi de Dans nos bruyères (1929)
  • Une fourmi ouvrière (1931)
  • Quitter tout cela, suivi de Au jour le jour (1937)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cornelia Hubertina Doff — 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Դոֆֆ» հոդվածին։