Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն

Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն (ռուս.՝ Дом культуры Нижнетагильского металлургического комбината), մշակութային հաստատություն Նիժնի Տագիլի Տագիստրոյսկի շրջանի Մետաղագործների փողոցում՝ Տագիլստրոյում։ Գտնվում է Մետաղագործների մշակույթի պուրակի տարածքում։

Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն
Տեսակմշակույթի պալատ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Տագիլ և Tagilstroevskiĭ raĭon?
ՎայրՆիժնի Տագիլ
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Հիմնադրված է1952
Ժառանգության կարգավիճակcandidate heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տունը կառուցվել է 1952 թվականին, իսկ նույն տարվա սեպտեմբերի 17-ին շահագործման է հանձնվել։ Մշակույթի պալատի ստեղծումը երկրի ղեկավարության երախտագիտության արտահայտումն էր Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի գործում մետաղագործների ներդրման համար։

  Այն դարձավ իշխանության, ընկեր Ստալինի առատաձեռն նվերը Հայրենական պատերազմի ընթացքում անձնազոհ աշխատանք կատարած Նիժնի Տագիլի մետաղագործներին։  

Շենքի նախագիծը ստեղծվել է 1947 թվականին Սվերդլովսկի ճարտարապետ Վ. Վ. Էմելյանովի ղեկավարությամբ։ Շենքի կառուցման համար նեոդասական ոճը, որը բնորոշ էր 1950-ական թվականների ոճին («Ստալինյան ամպիր»)։ Մշակույթի պալատի նախասրահը կառուցվել է կարմիր և սպիտակ մարմարից, որտեղից կարելի է գնալ մեծ կլոր նախասրահ։ Շենքի հիմնական կոմպոզիցիոն կենտրոն դարձած նախասրահի վերևում է գտնվում սրահը, որն այժմ կոչվում է «Նախագահական»։ Նախասրահից կարելի է անցնել հաջորդ սրահ, որը նախատեսված է հազար մարդու համար, ընթերցասրահ, մարզասրահ և սրճարան։ Հինգ սրահներում տեղավորված է եղել տեխնիկայի տունը, շինության երրորդ հարկում՝ դասախոսությունների սրահը և ցուցասրահներ։ Բազմաթիվ սենյակներում եղել են սիրողական նկարչական խմբեր։

Մշակույթի պալատի մուտքը զարդարում են երկու քանդակներ, որոնք ստեղծվել են մետաղագորածական գործարանի աշխատակիցների կերպարով։ 1952 թվականին մեկ ամսվա ընթացքում դրանք ստեղծել է քանդակագործ Գաբրիել Վայսբերգը, ով մետաղագործական գործարանի տնօրեն Էմմանուիլ Վայսբերգի կինն էր։ Պողպատագործ Վիկտոր Եսինի և հրահալոցի բանվոր Վալերի Կրյուչկովի քանդակները պահպանվել են մինչև այսօր։

Մշակույթի պալատի ստեղծումից անմիջապես հետո այն դարձավ ՌԽՖՍՀ լավագույն ճարտարապետական կառույցը՝ դառնալով Ուրալի մշակույթի ամենախոշոր պալատներից մեկը և արժանացավ Նախարարների խորհրդի առաջին մրցանակին։

Խորհրդային ժամանակներում մշակույթի պալատում գործել են ժամանակակից պիեսների թատրոնը, մետաղագործների բալետի ինքնագործ թատրոնը, բազմաթիվ սիրողական ակումբներ, ժողովրդական նվագարանների համույթ և այլն։ Այժմ կենտրոնում գործում է Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի և արվեստի կենտրոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Стили в архитектуре Свердловской области: Неоклассицизм. Екатеринбург: НИИМК, 2011

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Дворец культуры НТМК» (ռուսերեն). Центр культуры и искусства НТМК. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  • «Центру культуры и искусств НТМК – 60 лет» (ռուսերեն). Телекон. 2012 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.