Նիժեգորոդյան բանտ (ռուս.՝ Нижегородский острог, Նիժեգորոդյան բերդաքաղաք), նախկին բանտ Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոնում։ Բերդաքաղաքն իրենից ներկայացնում է բանտային համալիր և վարչական շենք (մշակութային ժառանգության օբյեկտ № 5210056000): Կառուցված է ուղղանկյան տեսքով՝ անկյուններում չորս աշտարակ։ Ամբողջ տարածքը շարապատված է աղյուսով[1]։ Ներկայումս շահագործվում է որպես գրասենյակային տարածք։ Գտնվում է Նիժնի Նովգորոդի Ազատության հրապարակի 2 ա հասցեում։

Նիժեգորոդյան բանտ
Տեսակթանգարան, բանտ և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Հիմնադրված է1820
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ազատության հրապարակը, բանտը և Նիժեգորոդի Ա. Պուշկինի անվան օպերայի և բալետի թատրոնը, 1905 թ.

Բանտի գլխավոր կորպուսի շինարարությունը սկսվել է 1820 թվականին և ավարտվել է 1823 թվականին։ Մնացած կառույցները ավարտվել են 1824 թվականին։ Գլխավոր շենքը մշտապես վերակառուցվել է։ Հեղափոխական տրամադրությունների աճի արդյունքում մեծ թվով բանտարկյալներ են հայտնվել բանտում։ Մինչև 1914 թվականն այստեղ են պահվել Նիժնի Նովգորոդի դատարանների կողմից դատապարտված հանցագործները և նրանք, ովքեր հաջորդաբար Սիբիր են տեղափոխվել։ Հետագայում կառուցվել է լրացուցիչ պատժախցիկ և հանվել են զբոսանքի համար նախատեսված բակերը։ 1914 թվականին բանտը ստիպված են եղել փակել, քանի որ այն չի համապատասխանել նման հաստատությունների նվազագույն պայմաններին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանտն օգտագործվել է ռազմագերիների համար[2]։ Հեղափոխությունից հետո բանտային տարածքներն օգտագործվել են պահեստների համար, որից հետո փոխանցվել է դեղատների կառավարմանը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բանտի շենքում է տեղավորվել տարհանման հիվանդանոցը։ 1981 թվականին նախկին բանտային կորպուսը փոխանցվել է Նիժնի Նովգորոդի պետական պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցին։

Խորհրդային Միության փլուզումից հետո շենքը երկար ժամանակ գործել է որպես թանգարան։ Սակայն 2009 թվականին բանտը փակվել է վերականգնման համար։ Վերանորոգումից հետո թանգարանը չի վերադարձել շենք, և 2014 թվականին որոշվել է այն օգտագործել որպես գրասենյակային տարածք[3]։

Նախկին թանգարան խմբագրել

Նախկինում բացվել է մենախուց, ընդհանուր խուց, բանտային եկեղեցի և պատժախուց։ Էքսկուրսիայի բովանդակությունը պատմում էր Ցարական Ռուսաստանում ազատազրկման պայմանների և Նիժնի Նովգորոդի հայտնի բանտարկյալների` Վլադիմիր Կորոլենկոյի, Մաքսիմ Գորկու, Յակով Սվերդլովի, Պյոտր Զալոմովի, Նիկոլայ Սեմաշկոյի, Ալեքսանդր Պիսկունովի, Պլատոն Կերժենցևի ճակատագրերի մասին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Нижний Новгород: 785 вопросов и ответов. - Н.Новгород: Кварц, 2007.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Нижегородский острог». www.museum.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Нижегородский острог: описание, история, экскурсии, точный адрес». Тонкости туризма. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  3. «"Нижегородский острог" превратится в офисное здание». ТВ Центр - Официальный сайт телекомпании. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել