Նիդերլանդների ազգային գրադարան
Նիդերլանդների ազգային գրադարան (հոլ.՝ Koninklijke Bibliotheek, KB; Royal Library), գտնվում է Հաագայում, հիմնադրվել է 1798 թվականին։ Նիդերլանդների ազգային գրադարանի առաքելությունն է ապահովել գիտելիքի և մշակույթի հասանելությունը՝ ապահովելով բարձրորակ ծառայություն հետազոտության և մշակութային փորձի ձեռքբերման համար։
Երկիր | Նիդերլանդներ[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | նոյեմբերի 8, 1798 |
Տեղադրություն | Հաագա |
Հասցե | Koninklijke Bibliotheek, Prins Willem-Alexanderhof 5, 2595 BE Den Haag |
Այլ տվյալներ | |
Կայք | kb.nl(նիդեր.) |
Պատմություն խմբագրել
Գրադարանը ներկայիս անվանումը ստացել է Լուի Բոնապարտ թագավորի կողմից 1806 թվականին։ 1996 թվականից կառույցը գործում է պետական հովանավորչությունից անկախ, չնայած ֆինանսավորվում է Կրթության, մշակույթի և գիտության վարչության կողմից։
2004 թվականին Նիդերլանդների ազգային գրադարանը ուներ 3,300,000 նմուշ (հավասարազոր է 67 կմ երկարության գրապահարանների)։ Նմուշների հիմնական մասը գրքեր են (2,500,000 գիրք կամ 48 կմ), որոնց հիմնական մասը նիդերլանդական գրականություն է, միջնադարյան ձեռագրեր և ժամանակակից գիտական հրատարակություններ։ Այժմ հավաքածուն կազմում է 6 միլիոն առարկա, 110 կմ[2]։ Հավաքածուն հասանելի է 16 տարին լրացած գրադարանի անդամների համար։ Գրադարանում հասանելի են տարբեր կայքեր, այդ թվում «Նիդերլանդների հիշողություն» (Geheugen van Nederland.[3]։
Տես նաև խմբագրել
- Նիդերլանդների գրադարանների ցանկը
- Եվրոպական գրադարան
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.koninklijkhuis.nl/onderwerpen/onderscheidingen/predicaat-koninklijk/overzicht-predicaat-koninklijk — 2019.
- ↑ «KB in a nutshell». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ website of the Geheugen van Nederland
Արտաքին հղումներ խմբագրել
- National Library of the Netherlands Արխիվացված 2007-01-05 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների ազգային գրադարան» հոդվածին։ |