Նիգյար Ռաֆիբեյլի Ւաուդադաթ կըգը (հունիսի 23, 1913(1913-06-23), Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 9, 1981(1981-07-09), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբ․ սովետական բանաստեղծուհի։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Լույս են տեսել Ռաֆիբեյլիի «Հաղթանակի երգը» (1943), «Բանաստեղծություններ» (1952, 1959), «Ծովից աղմուկ է լսվում» (1964) և այլ ժողովածուներ։ Նրա քնարերգության հիմնական թեման կնոջ ազատագրումն է, հայրենասիրությունը և ստեղծարար աշխատանքը։ Գրել է նաև երեխաների համար, թարգմանել համաշխարհային և ռուս դասականների ստեղծագործություններից։

Նիգյար Ռաֆիբեյլի
ադրբ.՝ Nigar Xudadat qızı Rəfibəyli
Ծնվել էհունիսի 23, 1913(1913-06-23)
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 9, 1981(1981-07-09) (68 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, դրամատուրգ և թարգմանչուհի
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
ԱմուսինՌասուլ Ռջա
ԶավակներԱնար
 Nigar Rafibeyli Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգյար Ռաֆիբեյլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։