Նիգերիայի ազգային թանգարան

Նիգերիայի ազգային թանգարան (անգլ.՝ Nigerian National Museum), Նիգերիայի առավել կարևոր թանգարաններից մեկը։ Գտնվում է Լագոսում՝ Լագոս կղզում։ Հիմնադրվել է 1957 թվականին[5] անգլիացի հնագետ Քեննեթ Մյուրերի կողմից։ Թանգարանում պահպանվում են հիմնական ազգագրական հավաքածուներ և ավանդական արվեստի ստեղծագործությունների հավաքածուներ, հնագիտական առարկաներ[6]։ Թանգարանում պահպանվում է Նիգերիայի արվեստի՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն. հնագույն բրոնզե իրեր Բենին Սիթիից և Իֆեից, Ikot Ekpene ծիսական դիմակներ, փայտե քանդակներ։ Թանգարանում անցկացվում են գիտահետազոտական աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում հնագիտական պեղումներին, որոնք օգնում են վերստեղծել երկրի պատմությունը։

Նիգերիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, տեսարժան վայր, թանգարան և ազգագրական թանգարան
Երկիր Նիգերիա[1]
ՏեղագրությունԼագոս[2][3] և Lagos Island?
Մասն էNational Commission for Museums and Monuments?
Ղեկավարության նստավայրԼագոս, Լագոս, Նիգերիա
ՀասցեKing George V. Road, Onikan, P.M.B. 12556, Lagos State.[1] և Onikan, Lagos Island, city of Lagos[4]
Հիմնադրվել է1957
ՀիմնադիրKenneth Murray?[4]
Հավաքածուի չափս47 000
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանում պահպանվում են այսպես կոչված «աֆրո–պորտուգալական» անհատական իրերի պլաստիկեր։ Աֆրո–պորտուգալական պլաստիկները առաջին աֆրիկյան քանդակներն են, որոնց հետ ծանոթացել են եվրոպացիները[7][8]։ Գավաթներ, գդալներ և նմանատիպ այլ առարկաներ, որոնք պատրաստվում էին փղոսկրից, պատվիրվում էին պորտուգալացի վաճառականների կողմից, արտահանվում էին Բենինի թագավորությունից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 List of National Museums and their Address/Physical Location
  2. https://www.finelib.com/listing/National-Museum-Lagos/340/
  3. https://museum.ng/monuments/national-monuments/
  4. 4,0 4,1 https://www.pulse.ng/lifestyle/food-travel/a-brief-walk-into-the-nigerian-national-museum/6sghl2z
  5. Нигерия / Большов И. Г., Климанова О. А. и др. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 584-599. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.
  6. В. Следзевский, Н. Б. Кочакова, Г. С. Киселев и др. История Нигерии в новое и новейшее время / Ред. Ю. Н. Зотова, И. В. Следзевский. — М.: Наука, 1981. — С. 319. — 357 с.
  7. Мириманов В. Б. Древняя скульптура Тропической Африки. К вопросу о типологии, эволюции и функциях профессионально-ремесленного (придворного) искусства раннеклассовых обществ // Советское искусствознание, 81. —М., 1982. — В. 1.
  8. Мириманов В. Б. Искусство Тропической Африки : Типология. Систематика. Эволюция / Ин-т мировой лит. им. А. М. Горького АН СССР. — М.: Искусство, 1986. — 310 с.
  9. Эвуаре — верховный правитель Бенина // Наука и жизнь. — 2005. — № 1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիգերիայի ազգային թանգարան» հոդվածին։