Նիբելունգի մատանին (գերմ.՝ Der Ring des Nibelungen), չորս էպիկական օպերաներից բաղկացած շարք։ Լիբրետտոյի և երաժշտության հեղինակը գերմանացի հանճարեղ երգահան Ռիխարդ Վագներն է, որը դրանց ստեղծմանը նվիրել է շուրջ 26 տարի՝ 1848–1874 թթ.։ Օպերաների սյուժեի հիմքում ընկած են գերմանական առասպելները, իսլանդական սագաները և «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան պոեմը։

Նիբելունգի մատանին
գերմ.՝ Der Ring des Nibelungen
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն, օպերաների շարք և տետրալոգիա
ԹենաՍկանդինավյան դիցաբանություն
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Սյուժեի աղբյուր«Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան պոեմ
Գործողությունների քանակ4 օպերա
Ստեղծման տարեթիվ1848 և 1874
Առաջնախաղի տարեթիվօգոստոս 1876
Առաջնախաղի վայրԲայրոյթ
Կատալոգի համար86
 Der Ring des Nibelungen Վիքիպահեստում

«Նիբելունգի մատանի» շարքի մասերն են (ըստ հերթականության)՝

  1. Հռենոսի ոսկին (Das Rheingold),
  2. Վալկիրիա (Die Walküre),
  3. Զիգֆրիդ (Siegfried),
  4. Աստվածների մայրամուտը (Götterdämmerung).

Բոլոր չորսը օպերաների կատարման տևողությունը մոտ 15 ժամ է. ամենակարճ օպերան՝ «Հռենոսի ոսկին», տևում է մոտ երկուսուկես ժամ, ամենաերկարը՝ «Աստվածների մթնշաղը» մոտ հինգ ժամ։

«Նիբելունգի մատանիի» տեքստը խմբագրել

Գերմանական ազգային էպոսի՝ «Զիգֆրիդի և նիբելունգների պատմության» հիման վրա օպերա ստեղծելու գաղափարը Վագները հղացավ 1848 թվականի աշնանը։ Միացնելով տարբեր սյուժեները, նա մեկնաբանեց փոքր գրվածքով։ Դրա վերջին մասի հիման վրա 16 օրում գրվեց «Զիգֆրիդի մահը» օպերայի լիբրետոն և կատարվեցին երաժշտական մի քանի ուրվագծեր։ Հեղափոխական իրադարձությունները խաթարեցին երաժշտության ստեղծման աշխատանքները, որի պատճառով նախնական մտահղացումը փոխվեց։ Վագներին այնքան էր գերել Զիգֆրիդի կերպարը, որ որոշեց նրան ձոնել ևս մեկ օպերա՝ «Երիտասարդ Զիգֆրիդը», որի լիբրետոն գրվեց 1851 թվականին՝ երեք շաբաթում։ Բայց այս երկու մասերն էլ կոմպոզիտորին քիչ թվացին՝ ընդգրկելու համար ժողովրդական պատումի ամբողջ հարստությունը։ Հաջորդ տարվա հունիսին Վագները գրեց «Վալկիրիա» օպերայի լիբրետոն։ Այս օպերան ներկայացնում էր գլխավոր հերոսի ծնողների ճակատագիրը։ Իսկ նոյեմբերին ավարտեց այս ամենի համար նախաբան ծառայող «Հռենոսի ոսկին» օպերայի տեքստը, որը պատմում է ողբերգական իրադարձությունների նախապատճառների մասին։ 1852 թվականի վերջին Վագներն ավարտեց ամբողջ քառագրության լիբրետոն՝ կոչելով «Նիբելունգի մատանին», որը շուտով հրատարակվեց։ Սակայն վերջաբանի տեքստը բազմիցս լրամշակվեց, փոխվեցին վերջին երկու մասերի վերնագրերը, և միայն 1863 թվականին քառագրության տեքստը բերվեց իր վերջնական տեսքին։

«Նիբելունգի մատանիի» երաժշտությունը խմբագրել

Երաժշտության վրա տարվող աշխատանքը ևս ձգձգվեց մի քանի տարի։ 1854 թվականին ավարտվեց առաջին մասը՝ «Հռենոսի ոսկին»։ Դրանից անմիջապես հետո էլ ձեռնամուխ լինելով «Վալկիրիա»-յի երաժշտության ստեղծմանը, Վագներն այն ավարտեց 1856 թվականին։ Եվ իսկույն կոմպոզիտորն սկսեց աշխատել «Զիգֆրիդ»-ի վրա, բայց 1857 թվականին, գրած լինելով մեկ ու կես գործողության երաժշտությունը, նա ստիպված եղավ երկար ժամանակով ընդհատել օպերայի ստեղծման աշխատանքները։ Միայն «Տրիստան և Իզոլդա» ու Նյուրնբերգի մայսթերզինգերները օպերաներն ստեղծելուց հետո, 1868 թվականի ուշ աշնանը, Վագներն սկսեց գրել «Զիգֆրիդ»-ի երրորդ գործողությունը։ Բայց այժմ գործը դժվարությամբ էր առաջ ընթանում. «Զիգֆրիդ»-ն ավարտվեց 1876 թվականին, որին զուգահեռ գրվեց նաև վերջին մասը՝ «Աստվածների վախճանը»։ Միայն 1874 թվականին ` երաժշտության վրա աշխատել սկսելուց 21, իսկ առաջին օպերայի լիբրետտոն գրելուց 26 տարի անց, «Նիբելունգի մատանին» քառագրությունը վերջապես ամբողջությամբ ավարտվեց։

Պրեմիերան խմբագրել

Վագները պնդում էր, որ այն պետք է բեմադրվի ամբողջությամբ։ Բայց, հակառակ իր կամքին, Մյունխենում 1869 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ Հռենոսի ոսկին, իսկ 1870-ի ապրիլի 26-ին՝ Վալկիրիա օպերաների պրեմիերան։ Իսկ ամբողջ քառագրության պրեմիերան կայացավ Բայրոյթ քաղաքում, հատուկ վագներյան օպերաների համար կառուցված թատերական շենքում, 1876 թվականի օգոստոսի 13-17-ին, ինչը, համաշխարհային մշակութային ասպարեզում, խոշոր իրադարձություն էր։

Գրական աղբյուրները և գաղափարը խմբագրել

 
Զիգֆրիդի ծնողները. Զիգմունդը՝ սուրը ձեռքին, և Զիգլինդը՝ վերջինիս ամուսին Հունդինգի տանը. նկարիչ՝ Յոզեֆ Հոֆման:

«Նիբելունգի մատանու» գրական աղբյուրները բազմազան են։ Նիբելունգների մասին ասքի արմատները հասնում են մինչև գերմանական ցեղերի խոր անցյալը։ Նրա ամենահին տարբերակներից մեկը տպագրված է դիցաբանական ու հերոսներին նվիրված երգերի «Ավագ Էդդա» ժողովածուի մեջ, որոնք գրառվել են Սկանդինավիայում XII-XIII դարերում և թվագրվում են IX-XI դարերով։ Դրա հիման վրա XIII դարի կեսերին ստեղծվեց «Վյոլսունգների սագա» արձակ ստեղծագործությունը, որն էլ հենց որպես հիմք ծառայեց Վագների լիբրետտոյի համար։ Ինչ-որ չափով գործածվեց նաև այս պատումի գերմանական տարբերակը՝ «Ասք նիբելունգների մասին», իսկ կարևոր դեր ունեցավ գերմանական ժողովրդական պատումը՝ անխոցելի (կամ եղջյուրակիր) Զիգֆրիդի մասին և զանազան հեքիաթներ։ Հին լեգենդների մեջ Վագները տեսնում էր գործուն և այժմեական գաղափար։ Արևաշող Զիգֆրիդը, որ վախ չէր ճանաչում, Վագների համար ապագայի այն բաղձալի մարդն էր, որ առնչվում էր մեզ հետ, այն սոցիալական քավիչը, որ հայտնվել էր Երկրի վրա՝ վերացնելու համար կապիտալի իշխանությունը։ Ոչ առանց պատճառի ձեռնոց նետելով բուրժուական բարոյականությանը, կոմպոզիտորը գլխավոր հերոսին կերտեց որպես ապօրինածին. Զիգֆրիդը քույր և եղբոր զավակ էր։ Վագներյան քառագրության մեջ կարևոր նշանակությամբ է օժտված գերագույն աստվածություն Վոթանը՝ անվճռական, հյուծված արտաքինով, միշտ հակված փիլիսոփայելուն և ոչ թե գործելուն, չարից ճնշված, և, անարդար կերպով՝ թագավորող շուրջբոլորը։ «Վոթանն ամեն մանրուքով նման է մեզ, - գրում էր Վագներն ընկերոջը, - նա մեր ժամանակների մտավորականության հավաքական կերպարն է։ Հենց այդպիսի կերպարը, դու պետք է խոստովանես, մեզ համար խիստ հետաքրքրական է»։ Իսկ նիբելունգ Ալբերիխն, ըստ Վագների, ժամանակակից բանկիրի մարմնավորումն էր. «Եթե նիբելունգի ձեռքին ոսկե մատանու փոխարեն պատկերացնենք բաժնետոմսերի պորտֆելը, կստանանք աշխարհի մերօրյա տիրակալների ամբողջական կերպարը»։ «Նիբելունգի մատանու» հիմնական թեմաներից մեկը՝ ոսկու կործանարար ուժի մասին, ունի հակակապիտալիստական հնչեղություն, որը հատուկ էր կոմպոզիտորի ապրած ժամանակաշրջանին։ Ե՛վ ամենակարող աստվածները, և՛ հզոր, բայց նեղմիտ հսկաները, և՛ նենգ նիբելունգները, և՛ մարդիկ՝ համարձակ ու խիզախ, կամ երկչոտ ու փոքրոգի, գերի են ագահությանը, հարստության ու իշխանության ծարավին, պատրաստ են հրաժարվել մարդկային զգացմունքներից, անցնել բռնության, ստի ու կեղծիքի ճանապարհով։ Վագներն անհունորեն ցանկանում է այդ անարդար հասարակության կործանումը, երազում է մի խոշոր աղետ, որը կկործանի ամբողջ աշխարհը և կթաղի իր փլատակների տակ մարդկության չարությունն ու չարագործությունները։ Բայց եթե հեղափոխության վերելքի տարիներին Վագները, որ պարզապես աշխատում էր «Նիբելունգի մատանու» վրա, խորապես հավատում էր, որ հին աշխարհի ավերակների վրա կծնվի նորը՝ չտեսնված կատարյալ մարդկային հասարակություն, ապա հեղափոխության պարտությունը և բուրժուազիայի հաղթանակը սասանեցին կոմպոզիտորի հավատը՝ գալիք հաղթանակի, ազատության, արդարության ու գեղեցիկի հաղթանակի նկատմամբ։ Հերոսներից լավագույնի մահը, որը ոչ ոքի փրկություն չի բերում, վերջաբանին հաղորդում է մռայլ և ողբերգական արտահայտություն։ Միայն երաժշտության մեջ, նրա վերջին լուսավոր թեմայի մեջ ճառագում է հույսի շողը։

Գործող անձինք խմբագրել

Աստվածներ Մահկանացուներ Վալկիրիաներ Հռենոսի կույսեր, Հսկաներ և Նիբելունգներ Այլք
  • Վոտան, Աստվածների արքա (լույսի, օդի և քամու աստված) (բաս-բարիտոն)
  • Ֆրիկա, Վոտանի կինը, ամուսնության աստվածուհի (մեցցո-սոպրանո)
  • Ֆրեյա, Ֆրիկայի քույրը, սիրո, երիտասարդության և գեղեցկության աստվածուհի (սոպրանո)
  • Դոներ, Ֆրիկայի եղբայրը, ամպրոպի աստված (բարիտոն)
  • Ֆրոհ, Ֆրիկայի եղբայրը, գարնան և երջանկության աստված (տենոր)
  • Էրդա, 'իմաստության, ճակատագրի և Երկրի աստվածուհի (կոնտրալտո)
  • Լոգե, կրակի կիսաստված (տենոր՝ Հռենոսի ոսկի օպերայում, շարքի այլ օպերաներում ներկայացված է գործիքավորման միջոցով)
  • Նորնաներ, Էրդայի դուստրերը, ճակատագիր մանող կանայք (կոնտրալտո, մեցցո-սոպրանո, սոպրանո)
Վելզունգներ
Նիդինգներ
  • Հունդինգ, Զիգլինդեի ամուսինը, Նիդինգների ավագը (բաս)
Գիբիհունգներ
  • Գունթեր, Գիբիհունգների թագավոր, Գիբիհի և Գրիմհիլդեի որդին (բարիտոն)
  • Գութրուն, Գունթերի քույրը (սոպ)
  • Հագեն, Գունթեի և Գութրունի խորթ եղբայրը, Ալբերիքի և թագուհի Գրիմհիլդեի որդին (բաս)
  • Գիբիհունգի հպատակների խումբ
  • Բրունհիլդա (սոպրանո)
  • Վալթրաուտե (մեցցո-սոպրանո)
  • Հելմվիգե (սոպրանո)
  • Գերհիլդե (սոպրանո)
  • Սիգրուն (մեցցո-սոպրանո)
  • Շվերթլեյտե (մեցցո-սոպրանո)
  • Օրթլինդե (սոպրանո)
  • Գրիմհերդե (մեցցո-սոպրանո)
  • Ռոսվեյզե (մեցցո-սոպրանո)
Հռենոսի կույսեր
  • Վոգլինդե (սոպրանո)
  • Վելգունդե (սոպրանո)
  • Ֆլոսհիլդե (մեցցո-սոպրանո)
Հսկաներ
  • Ֆազոլթ (բաս-բարիտոն)
  • Ֆաֆներ, Ֆազոլթի եղբայրը, հետագայում դարձել է վիշապ (բաս)
Նիբելունգներ
  • Ալբերիք (բարիտոն)
  • Միմե, Ալբերիքի եղբայրը (տենոր)
  • Անտառային թռչունի ձայն (սոպրանո)

Աղբյուրներ խմբագրել

  • "100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիբելունգի մատանին» հոդվածին։