Նեֆրիտ (հին հունարեն՝ νεφρός — երիկամ, հնացած՝ երիկամաքար[2]), տրեմոլիթ-ակտինոլիթ շարքի ամֆիբոլների խճճված թելիկավոր ստրուկտուրայով մոնոմիներալային ագրեգատ։ Այս հանքատեսակի նշանավոր առանձնահատկությունն այն է, որ ունի բացառիկ ամրություն, նեֆրիտի կտորները շատ դժվար է բաժանել մասերի։ Գույները լինում են տարբեր՝ սպիտակավունից մինչև կանաչի բոլոր երանգները (դեղնավուն, խոտի կանաչ, զմրուխտի գույն, ճահճագույն), դարչնագույն և համարյա սև։ Հանդիպում են նաև սպիտակ, երկնագույն և կարմիր նեֆրիտներ, բայց այդ տարատեսակները շատ հազվագյուտ են և շատ թանկարժեք։ Գունավորումը կախված է երկաթի, քրոմի և մանգանի պարունակությունից։ Ավելի բարձր են գնահատվում միագույն նմուշները, քան անհավասարաչափ գունավորվածները (զոլավոր, բծավոր, «ամպոտ»)։ Նեֆրիտն օգտագործում են որպես շինվածքային քար, նաև որպես եզակի քար օգտագործվում է ոսկերչության մեջ և դեկորատիվ արվեստում։

Նեֆրիտ
Նեֆրիտի անմշակ նմուշ
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
Ca2(Mg,Fe)5[Si4O11]2(OH)2[1]
Նույնականացում
ԳույնԿանաչի տարբեր երանգներ, սպիտակ, մոխրագույն[1]
Բյուրեղային համակարգՄոնոկլինային[1]
Մոոսի կարծրություն6-6,5[1]
ՓայլԱպակենման, յուղանման[1]
Բեկման ցուցանիշ1.62[1]
ՊլեոքրոիզմՉունի[1]
Ենթակատեգորիաjade?

Արևելյան Կանադան համարվում է առաջատարը նեֆրիտի ժամանակակից փորագրության բնագավառում[3]:

Նեֆրիտի հանքաքար, Վայոմինգ

Պատմություն խմբագրել

Նեֆրիտն օգտագործվել է դեռևս նեոլիթի դարաշրջանում։ Մարդիկ այն օգտագործում էին շատ ամուր զենքեր ու աշխատանքի գործիքներ պատրաստելու համար, ավելի ուշ նրանից սկսեցին պատրաստել տարբեր զարդեր։ Հիշարժան են ստորև թվարկած օրինակները.

Ըստ Ա. Ֆերսմանի և Մ. Բաուերի դասակարգման նեֆրիտը պատկանում է առաջին կարգի կիսաթանկարժեք շինվածքային քարերի դասին։ Համեմատության համար կարելի է նշել, որ նույն առաջին կարգին են պատկանում այնպիսի միներալներ, ինչպիսիք են լազուրիտը, վեզուվիանը, սոդալիտը, ամազոնիտը, լաբրադորը, ռոդոնիտը, գլաուկոնիտը, մալաքիտը, ավենտուրինը, քվարցը, ծխագույն քվարցը, լեռնային բյուրեղապակին, ագաթն իր տարատեսակներով, յաշման, հրեական քարը և վարդագույն քվարցը[4]։


Լենկթեմուրի սարկոֆագ խմբագրել

 
Մեջտեղում՝ Լենկթեմուրի նեֆրիտե սարկոֆագը

Լենկթեմուրի մահից հետո Սամարղանդում կառուցվեց գերեզման՝ Գուր Էմիրի վեհասքանչ դամբարանը, որտեղ տեղադրված են Լենկթեմուրի աճյունով նեֆրիտե սարկոֆագը և ավելի փոքր չափերի երկու մարմարե սարկոֆագներ՝ Լենկթեմուրի սիրելի կանանց աճյուններով։ Սամարղանդ այցելած իշխան Ի.Ս. Վասիլչիկովը հիշում էր.[5]

  ...Դամբարանի ներսում, մեջտեղում դրված էր Լենկթեմուրի մեծ սարկոֆագը՝ ամբողջովին մուգ կանաչ նեֆրիտից, զարդանախշերով ու Ղուրանից մեջբերված փորագրված ասույթներով , իսկ երկու կողմերում դրված էին Լենկթեմուրի երկու սիրելի կանանց փոքր սարկավագները՝ պատրաստված սպիտակ մարմարից  

Նեֆրիտը Չինաստանում խմբագրել

 
Նեֆրիտ «ոչխարի ճարպ», Հոտանի նեֆրիտի շուկա, Չինաստան
 
Նեֆրիտի խոշոր քար, «ոչխարի ճարպ» տարատեսակ, տեղադրված է Հոտանի արվեստի թանգարանի ճեմասրահում, Չինաստան
 

Նեֆրիտը, որը հաճախ ոչ ճշտորեն թարգմանվում է որպես յաշմա (հասպիս), ավանդաբար բարձր է գնահատվում Չինաստանում, որտեղ այն ստացել է կյանքի քար անվանումը և համարվում է չինացիների ազգային քարը։ Չինաստանում նեֆրիտը գնահատվում էր ոսկուց ու արծաթից ավելի թանկ, քանի որ համարում էին, որ այն ունի բուժիչ ազդեցություն, բարեհաջողություն է բերում և խորհրդանշում է մարդու առաքինությունը[6]։

Չինացի փիլիսոփաները նեֆրիտին վերագրում էին հինգ հիմնական արժանիքներ, որոնք պատասխանատու են մարդու վեց առաքինությունների համար.

  • նեֆրիտի մեղմ փայլը անձնավորում է գթասրտություն
  • ամրությունը խորհրդանշում է չափավորություն և արդարամտություն
  • կիսաթափանցիկությունը ազնվության խորհրդանիշ է
  • մաքրությունը իմաստության մարմնավորումն է
  • փոփոխականությունը անձնավորում է քաջություն

Կոնֆուցիոսը լավ մարդու մասին ասում էր «Նրա բարոյականությունը մաքուր է ինչպես նեֆրիտը»։ Չինական առածներից շատերը, որոնք նկարագրում են մարդու որոկային հատկանիշները, կապված են նեֆրիտի հետ։ Դրանցից ամենատարածվածը՝ «Չհղկված նեֆրիտը չի փայլում»[7]։

Հնեաբանական պեղումները վկայում են, որ նեֆրիտը Չինաստանում հայտնի էր դեռևս նեոլիթի ժամանակաշրջանից (Հունշան և Լիանչժու մշակույթներ)։ Ակնհայտ է, որ արդեն այն ժամանակ նեֆրիտին վերագրում էին միստիկական հատկություններ։ Նրանից պատրաստված իրերը զարդանախշում էին միայն խազերով և պարզունակ ռելիեֆային պատկերներով, պատճառը նեֆրիտի ամրությունն էր, լավորակ հղկանյութերի բացակայությունը և գործիքների պրիմիտիվությունը։ Ավելի ուշ նեֆրիտն օգտագործվեց ոչ միայն պաշտամունքի առարկաներ պատրաստելու համար, այլ նաև զենք կամ զենքի մասեր (կացիններ, սայրեր, թրերի բռնակոթեր), մարդկանց և կենդանիների արձանիկներ, անոթներ ու զարդեր, ինչպես նաև նեֆրիտե ձվեր (դաոսյան սեռական պրակտիկայում օգտագործվող առարկա) պատրաստելու նպատակով։

Կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվում էին նեֆրիտից պատրաստած սկավառակներ Երկինքը անձնավորելու համար, իսկ Երկիրը անձնավորելու համար օգտագործում էին քառակուսու ձև ունեցող նեֆրիտե սկավառակները։ Կենդանիների խորհրդանշական կերպարներով զարդարված սկավառակներն օգտագործում էին չար ուժերից պաշտպանվելու համար՝ հագնելով այն կրշքավանդակին կամ գոտկատեղին[8]։ Շան և Չժոու դարաշրջանի գերեզմաններում բացի նեֆրիտե զարդերից գտնվել են նաև նեֆրիտից պատրաստած ոչ մեծ իրեր՝ ցիկադի և գլանի տեսքով, որոնք ըստ հին չինական հավատալիքների, օգտագործվում էին մարմինը քայքայումից պաշտպանելու համար։ Ընդհուպ մինչև Ք.ա. 10-11 դարերը Հոտան և Յարկենդ շրջանների ամբողջ նեֆրիտը ներմուծվում էր Չինաստան։ Միայն Ցյանլուն կայսրի օրոք այդ շրջանները գրավվեցին և դարձան Չինաստանին մի մասը։ Այդ նեֆրիտը արդյունահանվում էր գլաքարերի և ոչ մեծ քարերի ձևով, այդ պատճառով այդ ժամանակաշրջանի նեֆրիտե իրերը որպես կանոն ունեն փոքր չափեր։ Քարեր կտրելու, ծակելու և տաշելու համար ոտնակով սարքը հայտնագործվեց Խան դինաստիայի դարաշրջանում։ Քար կտրելու և ձևավորելու համար երկաթե սկավառակները սկսեցին օգտագործել Վեց դինաստիաների դարաշրջանում։ Որպես հղկանյութ հարյուրամյակներ շարունակ օգտագործվել է քվարցային ավազը, որին հաջորդեց մանրացրած նռնաքարը («կարմիր ավազ»), իսկ 13-րդ դարում՝ մանրացրած կորունդ («սև ավազ)», որը անհամեմատ ավելի մեծ ամրություն ունի և կտրուկ մեծացնում է քարի մշակման արագությունը։

«Չժոու լի» հնագույն աշխատության մեջ Չժեն Չժունը (մահ. 83) և Չժեն Սյուանը (127—200) նշում են, որ մանրացրած նեֆրիտն օգտագործվում էր սննդի մեջ որպես բժշկող միջոց։ Բայց Սուն Իժանը (1848—1908) պնդում է, որ խոսքը միայն նեֆրիտե սպասքի մասին է[9]։

Չինական մշակույթում նեֆրիտի նշանակությունը ընդգծում է նաև այն փաստը, որ այն օգտագործվում է չինական բազմաթիվ առածներում ու ասացվածքներում։

Նեֆրիտի վրա փորագրած բնորոշ սիմվոլները և դրանց իմաստը խմբագրել

Չինաստանում նեֆրիտի ամենահայտնի տեսակներ խմբագրել

Հոտան (չինարեն ավանդ. 和田, հեշտ. 和田 , պինին: Hétián), չինացիների համար նեֆրիտի ամենաարժեքավոր տեսակը, արդյունահանվում է Հոտանի շրջանում։ Այստեղից է բերվում ամենաարժեքավոր սպիտակ նեֆրիտը, որն անվանում են «ոչխարի ճարպ» նույն գույնի պատճառով, ունի մածուցիկ խեժի անթափանց փայլ։ Հնագույն ժամանակներում այս նեֆրիտից պատրաստված իրեր կարող էր օգտագործել միայն ինքը՝ կայսրը։

Սյույան (չինարեն ավանդ. 岫岩, հեշտ. 岫岩 , պինին: Xiùyán), նեֆրիտ, որը արդյունահանվում է Լյաոնին շրջանի Սյույան գավառում, ունի սպիտակ կամ բաց կանաչ գունավորում, որպես կանոն կիսաթափանցիկ է։ Նեֆրիտը հազվադեպ է թափանցիկ լինում։

Լանտյան (չինարեն ավանդ. 藍田縣, հեշտ. 蓝田县 , պինին: Lántián Xiàn), այս նեֆրիտը արդյունահանվում է Շանսի շրջանի Լանտյան գավառում։ Այն դեղնավուն է, տեղ-տեղ կանաչ երանգներով, երբեմն կանաչի ամպաձև պատկերներով։

Նանյան (չինարեն ավանդ. 南陽, հեշտ. 南阳 , պինին: Nányáng), ամենատարածված նեֆրիտը, անվանում են նաև դուշան նեֆրիտ (չինարեն ավանդ. 獨山, հեշտ. 独山 , պինին: Dúshān): Այն արդյունահանում են Նանյան շրջանում։ Այս կիսաթափանցիկ նեֆրիտը որպես կանոն ունի դեղնավուն կամ սպիտակ երանգներ՝ տեղ-տեղ վարդագույն կամ դեղին գունավորումներով, պարունակում է տարբեր խառնուրդներ հետևաբար բաղադրությունը համասեռ չի։ Այն ավելի հաճախ օգտագործում են քանդակագործության մեջ[7]։

Նեֆրիտը Մաորիների մշակույթում խմբագրել

Նեֆրիտը Նոր Զելանդիայում մաորիական լեզվով հայտնի է որպես pounamu, այն շատ բարձր է գնահատվում և մեծ դեր ունի մաորիների մշակույթում։ Այն համարվում է գանձ և հետևաբար պաշտպանված է Վայտանգի պայմանագրով։ Նեֆրիտի շահագործումը սահմանափակված է և խստորեն վերահսկվում է[10]։ Հանքավայրերը գտնվում են Նոր Զելանդիայի հարավում գտնվող Te Wai Pounamu կղզում, որի անունը թարգմանաբար նշանակում է Կանաչ Քարի Երկիր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Gem Reference Guide. Gemological Institute of America. 1988. ISBN 0-87311-019-6.
  2. Севергин В. М. Подробный словарь минералогический, содержащий в себе подробное изъяснение всех в минералогии употребительных слов и названий, также все в науке сей учиненные новейшие открытияя: В 2 т. СПб.: тип. ИАН, 1807: Т. 2. Стлб. 149.
  3. Kirk Makepeace, George J. Simandl, Jade (Nephrite) in British Columbia, Canada Արխիվացված 2016-10-31 Wayback Machine; in G.J. Simandl, W.J. McMillan and N.D. Robinson, (editors), 37th Annual Forum on Industrial Minerals Proceedings, Industrial Minerals with emphasis on Western North America, Paper 2004-2-57, pages 287-288 (2004). Accessed October 30, 2016
  4. В.Петров. «Драгоценные камни». — М.: журнал «Химия и жизнь», № 10 за 1965 г.
  5. Васильчиков И. С. То, что мне вспомнилось… — Москва: Олма-ПРЕСС, 2002. — Иллюстрации + 191 с. — Серия: Эпоха и Судьбы — Тираж ? — ISBN 5-94850-027-6 — С. 82.
  6. «Юй». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 7,2 China jade(չաշխատող հղում), (перевод с англ.)
  8. Chinese Jade Carving(չաշխատող հղում), (перевод с англ.)
  9. «食玉_百度百科». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  10. http://ngaitahu.iwi.nz/ngai-tahu/the-settlement/settlement-offer/cultural-redress/ownership-and-control/pounamu/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեֆրիտ (միներալ)» հոդվածին։