Ներքնաձիգ, երկրաչափության մեջ ուղղանկյուն եռանկյան ամենամեծ, ուղիղ անկյան դիմացի կողմը։ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձգի երկարությունը կարելի է հաշվել Պյութագորասի թեորեմի օգնությամբ։ Ըստ որի՝ ուղղանկյուն եռանկյան ներքնաձգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին[1]։

Նկար 1

Ներքնաձգի հաշվարկում խմբագրել

Ինչպես ասվեց, ներքնաձիգը կարելի է հաշվել Պյութագորասի թեորեմի օգնությամբ հետևյալ բանաձևով

 ,

որտեղ  -ն ներգնաձիգի երկարությունն է, իսկ   և   թվերը կողմերի երկարությունները։ Այս հավասարումը կարելի է ստանալ նաև կոսինուսների թեորեմից

 

Եռանկյունաչափական ֆունկցիաներ խմբագրել

 
Նկար 2

Բոլոր տարրական երկրաչափության դասագրքերում մինչ օրս սուր անկյան եռանկյունաչափական ֆունկցիան հաշվվում է որպես ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերությունը[2]։

Դիցուք  -ն ուղղանկյուն եռանկյուն է   անկյունով (տես Նկ. 3)։ Այդ դեպքում՝

  •   անկյան սինուսը կոչվում է   հարաբերությունը (դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին)։
  •   անկյան կոսինուսը կոչվում է   հարաբերությունը (կից էջի հարաբերությունը ներքնաձիգին)։
  •   անկյան տանգենս կոչվում է   հարաբերությունը (դիմացի էջի հարաբերությունը կից էջին)։
  •   անկյան կոտանգենս կոչվում է   հարաբերությունը (կից էջի հարաբերությունը դիմացի էջին)։
  •   անկյան սեկանս կոչվում է   հարաբերությունը (ներքնաձիգի հարաբերությունը կից էջին)։

Անկյան կոսեկանս կոչվում է հարաբերությունը (ներքնաձիգի հարաբերությունը դիմացի էջին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Weisstein, Eric W. «Hypotenuse». mathworld.wolfram.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  2. Protter, Murray H.; Morrey, Charles B., Jr. (1970), College Calculus with Analytic Geometry (2nd ed.), Reading: Addison-Wesley, էջեր APP-2, APP-3, LCCN 76087042{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 267