Ներքին Կարմիրաղբյուր

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Ներքին Կարմիրաղբյուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք` Տավուշ գետի ձախափնյակում։ Հեռավորությունը Երևանից՝ 192 կմ, մարզկենտրոնից՝ 59 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 1.5 կմ։

Գյուղ
Ներքին Կարմիրաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՄանվել Կամենդատյան
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1072 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆերքին կարմիաղբյուրեցի
(բարբ.՝ ներքին կարմրըխպրեցի)
Ժամային գոտիUTC+4
Ներքին Կարմիրաղբյուր (Հայաստան)##
Ներքին Կարմիրաղբյուր (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, մոտակայքում է Շիշթափա գագաթը՝ 926 մ բարձրությամբ։ Գյուղի ծագումը սկսվում է XVI դարից և ունեցել է Վարդաշեն անունը։ Փոքր բնակավայրն ունեցել է երկու թաղամաս՝ մեծ և փոքր, որը գտնվում է Մարցալու ձորի աջ և ձախ կողմերում։ Վարդաշենի բնակիչների նախնիները եկելն են Ղարաբաղից, Վարդաշեն, Բարդա և այլ բնակավայրերից։ Գյուղը սահմանամերձ է, առանձնատների մեծ մասն ավերվել է ադրբեջանցիների հրետակոծություններից։ Բնակչությունը նվազել է։ 1965 թվականին սկսել է գործել միջնակարգ դպրոցը[1]։ Գյուղից 5 կմ հյուսիս արևմուտք գտնվում են Շենատեղեր գյուղատեղին և 10-15 դդ. խաչքարերով գերեզմանոցը։

Կլիմա խմբագրել

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Կարմիրաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 904, առկա բնակչությունը՝ 841 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3]

Տարի 1908 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 374 893 1175 1221 1348 1214 1241 1061 904[2] 1072

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։

Հայտնի անձինք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տավուշի մարզպետարան, Ներքին Կարմիրաղբյուր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 145» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.