Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազա (այլ կիրառումներ)

Ներքին Ազա (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Aza - Ազա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում[1], Գիրան գետի ստորին հոսանքում, հարթավայրում, Երևան-Բաքու երկաթուղու Ազա կայարանի մոտ[2]։

Գյուղ
Ներքին Ազա
ադրբ.՝ Aza
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Այլ անվանումներԱզա, Յուխարի Ազա
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն407 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ներքին Ազա (Ադրբեջան)##
Ներքին Ազա (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Ներքին Ազան գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Գիրան գետի ստորին հոսանքում, Արաքս գետից ոչ հեռու, այգևետ հարթավայրում, Վերին Ազա գյուղից 2 կմ հարավ-արևմուտք[2]։ Գյուղը հիմնված է պատմական Ազատ քաղաքի տարածքում։

Խորհրդային տարիներին մտնում էր Նախիջևանի ԻՍՍՀՕրդուբադի շրջանի մեջ։ Դեր գյուղի հետ միասին միավորված էր Վերին Ազա կոլտնտեսության հետ[2]։

Բնակչությունը խմբագրել

Գյուղում բնակվում էին հայեր և ադրբեջանցիներ։ Հայերի մի մասն այստեղ եկել էր 1829 թվականին Մարազա քաղաքի շրջակայքից[2]։ Վերջին հայ ընտանիքները այստեղից տեղափոխվել են 1970-ական թվականներին։ Այստեղից էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մայրը՝ Ղումաշը[3][4]։ Այժմ գյուղի բնակիչները ադրբեջանցիներ են[2]։

Տնտեսություն խմբագրել

Ներքին Ազայի բնակիչները զբաղվում են երկրագործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ[2]։

Հուշարձաններ խմբագրել

Գյուղում գտնվել էր Սուրբ Առաքյալ եկեղեցին, որը մինչև 20-րդ դարը արդեն ավերակ էր։ Գյուղում էր գտնվում Սուրբ Գևորգ մատուռը։

Գյուղի հյուսիսարևմտյան մասում կար 14-րդ դարի և ավելի ուշ ժամանակի գերեզմանոց, որտեղ մինչև 20-րդ դարի վերջերը պահպանվել էին շուրջ 170 հարթ, քառանկյուն և խոյաձև տապանաքար։ 61 տապանաքարի վրա կար արձանագրություն։ Դեռ 1980-ականներին խոյաձև տապանաքարերից մի քանիսը տեղահան էին արվել[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հայտնի երգահան Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց գողթնեցիներ էին, որը Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք։ Հայրը՝ Եղիան, ծնվել է Երևանի նահանգում՝ Օրդուբադի մոտակայքում, իսկ մայրը՝ Ղումաշը, ծնվել է Ներքին Ազա գյուղում[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 38 — 1008 էջ։
  3. ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ (ՄԱՍ 2)
  4. Նախիջևան՝ Գլուխ երրորդ
  5. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
  6. «Արամ Խաչատրյան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.