Ներսես պատրիկ

հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ

Ներսես պատրիկ (Նարսես ներքինի[4], հուն․՝ Ναρσής, 478, Կոստանդնուպոլիս - 574[1] կամ 568[2], Հռոմ[3]), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել կայսր Հուստինիանոս I-ի (527-565) արքունիքում։ Եղել է պետական գանձապահ Բյուզանդիայում[4]։

Ներսես պատրիկ
Նարսես
Պետական գանձապահ (լատին․՝ comes sacrarum largitionum, հուն․՝ κόμης τῶν θείων θησαυρῶν)
Իտալիայի կառավարիչ
555 -
 
Մասնագիտություն՝ սպա և ռազմական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 478
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Վախճանի օր 574[1] կամ 568[2]
Վախճանի վայր Հռոմ[3]
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Ըստ Պրոկոպիոս Կեսարացու Ներսեսը ծագումով Պարսկահայաստանից էր[5]։

Գործունեությունը խմբագրել

530 թվականին, Սատաղի ճակատամարտից հետո, որպես կայսերական գանձապահ, Կոստանդնուպոլսում իր մոտ ընդունել է հռոմեացիների կողմը անցած Ներսեսին ու Հրահատին (Արատիոս) և մեծ քանակությամբ դրամ նվիրել նրանց։ Սահակը (Իսաակեսը)՝ Ներսեսի ու Արատիոսի կրտսեր եղբայրը իմանալով դա, գաղտնի բանակցությունների մեջ է մտնում հռոմեացիների հետ և Թեոդուսպոլսի սահմաններին մոտ գտնվող Բոլոս ամրոցը հանձնում է նրանց՝ գիշերով գաղտնի բացելով ամրոցի դարպասը[5]։

Աչքի է ընկել 532 թվականին, «Նիկա» ապստամբության ճնշման ժամանակ։ 536 թվականին եղել է զորավար Բելիսարիոսի օգնականը Հյուսիսային Աֆրիկայում։ 538-539 թվականներին զորքով, որի զգալի մասը կազմված էր հայ ռազմիկներից և հրամանատարներից, ուղարկվել է Իտալիա՝ գոթերի դեմ պատերազմում Բելիսարիոսին օգնության, սակայն, գժտվելով նրա հետ, ետ է կանչվել։ Իտալիայում բյուգանդական կայսրության խախտված դիրքերը վերականգնելու նպատակով Հոատինիանոս I-ը Ներսեսին, իբրև գլխավոր հրամանատար, վերստին ուղարկել է Իտալիա։ 552 թվականին Ներսեսը մի քանի ճակատամարտում ջախջախել է գոթերին, գրավել Հռոմը, Իտալիայի մեծագույն մասը ենթարկել կայսրությանը։ 554 թվականին գլխովին ջախջախել է Իտալիա ներխուժած ֆրանկների և ալեմանների 75 հազարանոց զորքը։ 555 թվականին Ներսեսը նշանակվել է Իտալիայի կառավարիչ։ Վերականգնել և բարեկարգել է Իտալիայի շատ քաղաքներ, այդ թվում՝ Հռոմը, Ռավեննան, Մեդիոլանումը (այժմ՝ Միլան) և այլն։ Վարել է ստրկատիրությունը և հռոմեական հարկային համակարգը վերականգնելու քաղաքականություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 208