Ներսես Մոկացի

հայ փիլիսոփա, բանաստեղծ, գրող

Ներսես Մոկացի նաև Ներսես Վանեցի, Ներսես Բեղլու (մոտ 1575, գյուղ Հասկնջավ (Վանի նահանգի Մոկսի գավառ) - 1625, Վանա լճի Լիմ կղզի), բանաստեղծ, կրթական-լուսավորական գործիչ, փիլիսոփա։

Ներսես Մոկացի
Ծնվել էմոտ 1575[1]
ԾննդավայրՕսմանյան կայսրություն
Մահացել է1625[1]
Մահվան վայրՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և փիլիսոփա

Կենսագրություն խմբագրել

Կրթություն է ստացել հորեղբոր՝ Հայրապետ վարդապետի մոտ, այնուհետև աշակերտել է Բարսեղ Աղբակեցուն։ Ներսես Մոկացու գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի, Հարանց անապատի և Լիմ անապատի ու իր հիմնադրած դպրոցի (1622) հետ։

Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Վիճաբանութիւն երկնի եւ երկրի» այլաբան, բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցում գերադասությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։

Ներսես Մոկացու գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց Մեծ անապատի և Լիմ կղզու միաբանության հետ, որի հիմնադիրն է (1622) ինքը։ Ավանդել է արտաքին գիտություններ։ Ներսես Մոկացու ստեղծագործությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ պատմական, հոգու և մարմնի փոխհարաբերության, ավանդական-առասպելական։ Պատմական երկերում հեղինակը հաղորդում է այնպիսի փաստեր, որոնք չկան այլ աղբյուրներում։ Այդպիսին է «Օրհնեալ Տեր Յիսուս փրկիչ» տողով սկսվող ներբողը նվիրված է Հարանց անապատի հիմնադրմանը։ Մի այլ գրվածքում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը՝ Շահ Աբբասի հրամանով (1617)։ «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187)։ Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Վիճաբանություն երկնի և երկրի» այլաբանական բանաստեղծության մեջ։ Հոգու և մարմնի պայքարի հարցում նա համարձակորեն առավելությունը տալիս է մարմնին, երկնքի և երկրի հակադրության հարցում՝ երկրին։

Երկեր խմբագրել

  • Բանաստեղծություններ, Երևան, 1975, 208 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1985, 165 էջ։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղ․, Հայապատում, Վենետիկ, 1901։
  • Ակինյան Ն․, Բաղեշի դպրոցը, Վիեննա, 1952։
  • Մնացականյան Ա․, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Երևան, 1956։
  • Խաչատրյան Պ․, Հայ միջնադարյան պատմական ողբեր, Երևան, 1969։
  • Լևո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք Ա Երևան, 1969։
  • Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 7, Երևան, 1975։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 254