Ներսես Մշեցի, Տարոնացի (13-րդ դար, Մուշ, Թուրքիա - 1284, Գլաձորի համալսարան, Հայաստան), հայ մանկավարժ, գրիչ։ Կրթություն է ստացել, ապա՝ պաշտոնավարել Մշո Առաքելոց վանքի դպրոցում, կատարելագործվել Վարդան Արևելցու ղեկավարած Հայոց վարդապետարանում։ Տիրապետել է հունարենին և լատիներենին։ Արևելցու մահից հետո՝ 1271 թվականին նշանակվել է րաբունապետ և վարդապետարանը Խոր վիրապից փոխադրել Մշո Առաքելոց վանք։ Նկատի ունենալով երկրի անապահով վիճակը՝ Ներսես Մշեցին 1281 թվականին դպրոցը ժամանակավորապես փակել է և, ապահով տեղ գտնելու նպատակով, իր աշակերտ Եսայի Նչեցու հետ մեկնել Մեծոփավանքի դպրոց, իսկ 1282 թվականին՝ Վայոց ձոր։ Պռոշյան իշխանական տունը նրան տրամադրել է Աղբերց վանքը։ Ներսես Մշեցին հավաքել է իր աշակերտներին, շարունակել պարապմունքները, իսկ որոշ ժամանակ անց րաբունապետ կարգել Եսայի Նչեցուն։ Ներսես Մշեցու մահից հետո դպրոցը շարունակել է գործել և ճանաչվել է որպես Գլաձորի համալսարան։

Ներսես Մշեցի
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրՄուշ, Թուրքիա
Մահացել է1284
Մահվան վայրԳլաձորի համալսարան, Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 254