Ներկապնակ, ոչ մեծ բարակ հարթակ, որի վրա նկարելու ընթացքում նկարիչը խառնում է գույները[1]։ Այն կարող է լինել քառանկյուն կամ օվալաձև։ Հաճախ ներկապնակն ունենում է նաև անցք ձեռքի մեծ մատի համար։

Ներկապնակ և վրձին
Ներկապնակով նկարիչ

Նշանակություն խմբագրել

Փոխաբերական իմաստով «ներկապնակը» նշանակում է ներկերի ճշգրիտ համամասնություն, որն օգտագործում է նկարիչը, ինչպես նաև որևէ նկարին բնորոշ գույների հավաքածու, որն օգտագործվում է որոշակի նկարչի կամ նկարչական դպրոց ներկայացնելու համար։

Կառուցվածք խմբագրել

Յուղաներկով նկարչության համար ներկապնակը հիմնականում պատրաստվում է փայտից, իսկ գեղանկարչության այլ տեսակների դեպքում կարելի է օգտագործել թիթեղից, էմալապատ մետաղից, ճենապակուց, հախճապակուց պատրաստված ներկապնակ։

Խոնավ ներկապնակ խմբագրել

Այն կազմված է հատուկ նյութից բաղկացած շերտից, որը կարելի է ողողել ջրով, և անջրանցիկ թաղանթից։ Ներկը լցվում է այդ թաղանթի վրա, ինչը հնարավորություն է տալիս այն խոնավ պահել։ Խոնավ ներկապնակի հիմնական նպատակն է ակրիլային ներկերը պահել խոնավ վիճակում, քանի որ դրանց չորացումն անշրջելի է։ Այսպիսի ներկապնակները հեշտությամբ կարելի է պատրաստել կամ գնել խանութներում։

Զուգահեռ ներկապնակ խմբագրել

Ներկապնակի այս ձևը հայտաբերել է Դավիդ Կասանը (անգլ.՝ David Kassan)։ Այն նախատեսված է յուղաներկով նկարների համար։ Տեղադրվում է նկարին ուղղահայաց դիրքով, այնպես, որ ներկապնակի վրայի ներկերն ունենում են նույն լուսավորությունը, ինչ որ կտավը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Palette, Online Etymology Dictionary
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248