Ներիտային գոտի (հունարեն՝ νηρἰτης, թարգմանաբար՝ ծովային փափկամորթ), Համաշխարհային օվկիանոսի ծանծաղ մասը, հիմնականում գտնվում է մայրցամաքային ծանծաղուտի սահմաններում։ Բնորոշ է ջրի մեծ շարժունությունը, ջերմաստիճանի փոփոխականությունը, արեգակի լույսի զգալի ներթափանցումը, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։ Ներիտային զոնայի սահմաններում գլխավորապես կուտակվում են բեկորային գոյացումներ (գլաքարեր, խեցաքարեր)։

Ներիտային գոտիներում հանդիպող Sargassum տեսակի ջրիմուռներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246