Նեստորիուս (380-ականներ, Մարաշ[1] - մոտ 451[2][3], Upper Egypt, Եգիպտոս), 428 թվականի ապրիլի 10–ից մինչև 431 թվականի օգոստոսը զբաղեցրել է Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսի պաշտոնը[4]։ 431 թվականի հունիսի 22-ին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի ժամանակ Թեոդոսիոս II կայսեր հրամանով Նեստորիուսը զրկվեց աթոռից։

Նեստորիուս
Դիմանկար
Ծնվել է380-ականներ
ԾննդավայրՄարաշ[1]
Մահացել էմոտ 451[2][3]
Մահվան վայրUpper Egypt, Եգիպտոս
Գերեզմանհավանաբար՝ Kharga Oasis
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունքահանա, գրող, կաթոլիկ եպիսկոպոս, կաթոլիկ քահանա և Christian theologian
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի պատրիարք և կաթոլիկ արքեպիսկոպոս
 Nestorius Վիքիպահեստում

Իր ուսմունքներում նա մերժում էր Հիսուսի մորը՝ Մարիամ Աստվածածնին տրված «աստվածածին»՝ Աստծո մայրը տիտղոսի օգտագործումը, և շատերը հակված էին այն մտքին, որ նա չէր հավատում Քրիստոսի՝ ճշմարիտ Աստված լինելու փաստին։ Սա պատճառ հանդիսացավ, որ Նեստորիուսի հարաբերությունները սրվեն մի շարք եկեղեցականների հետ։ Կյուրեղ Ալեքսանդրացին մեղադրեց վերջինիս հերետիկոսության մեջ։

431 թվականին կայացած Եփեսոսի Գ տիեզերական ժողովի ժամանակ Նեստորիուսը փորձում էր պաշտպանել իրեն, բայց փոխարենը եպիսկոպոսների մեծամասնության կողմից դատապարտվեց հերետիկոսության մեջ և զրկվեց իր աթոռից։ Իր իսկ խնդրանքով նա մեկուսացավ Անտիոքի մոտ գտնվող իր նախկին վանքում։ 435 թվականին Թեոդոսիոս II–ը աքսորեց նրան Վերին Եգիպտոս, որտեղ մնաց մինչև 450 թվականը՝ այդ ընթացքում մեծ ճիգ թափելով իր ուղղափառ հավատքը պաշտպանելու համար։ Հռոմեական կայսրության շրջանում իր վերջին խոշոր կողմնակիցը՝ Թեոդորետոս Կյուրացին, վերջապես համաձայնվեց դատապարտել Նեստորիուսին 451 թվականին կայացած Քաղքեդոնի ժողովի ժամանակ։

Այդ ժամանակից ի վեր նա կայսրության շրջանում կողմնակիցներ չուներ, բայց արևելյան եկեղեցին երբեք չընդունեց վերջինիս դատապարտման փաստը, որը հանգեցրեց նրան, որ արևմտյան քրիստոնյանները արևելյան եկեղեցուն կնքեն «Նեստորիան եկեղեցի» անվամբ, որտեղ գտնվող նրա բոլոր ուսմունքները համարվում էին ուղղափառ։ Նա դասվում է եկեղեցու կողմից մեծարվող հույն երեք ուսուցիչների շարքին՝ Դեոդորոս Տարսոնեցու և Թեոդորոս Մոպսուեստացու հետ միասին։

553 թվականի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովը հաստատեց Նեստորիուսի դատապարտումը՝ մերժելով Իբաս Եդեսիացու նամակը, որը պնդում էր, որ Նեստորիուսը դատապարտվել է առանց պատշաճ հիմնավորանքների[5]։

Կյանք խմբագրել

Աղբյուրներն արձանագրում են, որ Նեստորիուսը ծնվել է կամ 381 թվականին կամ 386 թվականին Հռոմեական կայսրության Սիրիա նահանգի Գերմանիկե քաղաքում՝ այժմյա Մարաշում՝ Թուրքիա։ Նա հոգևոր ուսումը ստացել է՝ աշակերտելով Անտիոքի աստվածաբաններից մեկին՝ Թեոդորոս Մոփսուեստացուն։ Նա ծառայում էր որպես քահանա և վանական և իր հեղինակությունը ստացել է իր քարոզների շնորհիվ, որոնց շնորհիվ էլ Թեոդոսիոս II–ը վերջինիս աթոռ շնորհեց, և նա դարձավ Կոստանդնուպոլսի պատրիարքը։

Նեստորյան վիճաբանություն խմբագրել

Կոստանդնուպոլիս ժամանելուց անմիջապես հետո Նեստորիուսը ներգրավվեց երկու աստվածաբանական խմբերի մեջ, որոնց տեսակետերը տարբերվում էին իրենց քրիստոնեաբանությունից։ Նրանցից մեկն ընդգծում էր այն փաստը, որ Քրիստոսի մեջ Աստված ծնվել է որպես մարդ և Հիսուսի մայրը՝ Մարիամ Աստվածածնինը պետք է կրի «աստվածածին» տիտղոսը, իսկ մյուս խումբը մերժում էր այդ տիտղոսի գործածությունը, քանի որ Աստված՝ որպես հավերժական արարած, չէր կարող ծնված լինել։ Նա փորձում էր գտնել այս երկու տարաձայնությունների միջև ոսկե միջինը և առաջարկեց օգտագործել քրիստոնեակիր տիտղոսը, որը երկու խմբի կողմից էլ հավանության չարժանացավ։

Նեստորիանիզմը ուսմունք է այն մասին, որ կան երկու տարբեր հիպոստասներ մարմնավորված Քրիստոսի մեջ՝ մեկը աստվածային, մյուսը մարդկային։ Եփեսոսի ժողովը ընդունող բոլոր եկեղեցինների ուսմունքն այն է, որ մարմնացած Քրիստոսի մեջ մեկ հիպոստաս է՝ Աստված և մարդ[6]։ Այդ ուսմունքը հայտնի է որպես Հիպոստատիկ միություն։

Նեստորիուսի հակառակորդները մեղադրեցին նրան Քրիստոսի աստվածությունն ու մարդկությունը մեկ մարմնում գոյություն ունեցող երկու առանձին անձնավորության մեջ առանձնացնելու համար՝ այդ կերպ մերժելով մարմնացման իսկությունը։ Պարզ չէ արդյոք՝ Նեստորիուսը իրականում դա էր ուսուցանում։

Փաստաբան Յուսեբիուսը, ով հետագայում դարձել է հարևան Դորիլեումի եպիսկոպոսը, առաջինն էր, որ Նեստորիուսին մեղադրում էր հերետիկոսության մեջ, բայց Նեստորիուսի ամենաուժեղ հակառակորդը պատրիարխ Կյուրեղ Ալեքսանդրացին էր[7]։ Սա մեծ իրարանցում առաջացրեց Կոստանդնուպոլսում հատկապես հոգևորականների շրջանում, ովքեր այդքան էլ կողմ չէին Նեստորիուսին՝ համարելով նրան մի օտար մարդ Անտիոքից[7]։

Կիրիլը պահանջեց Հռոմի Կելեստինոս I պապից որոշում կայացնել և Կելեստինոսը Կիրիլին հանձնարարեց բանադրանքի ենթարկել Նեստորիուսին, եթե նա 10 տարվա ընթացքում չփոփոխի իր ուսմունքները։

Նեստորիուսը 430 թվականի ամռանը կայսրի հետ պայմանավորվածության եկավ, որ ժողով գումարի։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239