Նեյչր (Nature), նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին։ 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը` իր ամենամեծ մրցակից Science ամսագրին (26.372 ազդեցության գործոն) թողնելով երկրորդ տեղում[6]։

Նեյչր
անգլ.՝ Nature[1]
Изображение логотипа
Տեսակգիտական հանդես և գիտական ամսագիր
ՀապավումNature
Ժանրգիտական գրականություն
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր խմբագիրՄագդալենա Սկիպեր[2][3]
Հիմնադրվել էնոյեմբերի 4, 1869[4][5]
Անվանված էբնություն
ՀրատարակիչNature Publishing Group և Springer Science+Business Media
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
ԳրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Հաճախականությունշաբաթական
ISSN1476-4687 և 0028-0836
OCLC01586310
Պարգևներ
Աստուրիայի արքայադստեր մրցանակ կոմունիկատիվ ու մարդասիրական գործունեության համար
Կայքnature.com(անգլ.)
 Nature (journal) Վիքիպահեստում

Գիտական պարբերականների մեծ մասը խիստ մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում։ Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ։

Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարձնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին։ Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները։ Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին։ Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են։ Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասների մասին տեղեկությունների համար հղումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա։

2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ[7]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0028-0836
  2. https://www.nature.com/nature/about/editors
  3. https://group.springernature.com/gp/group/media/press-releases/archive-2018/dr-magdalena-skipper-appointed-new-editor-in-chief-of-nature/15732064
  4. Nature at 150: evidence in pursuit of truth — 2019.
  5. Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
  6. «Nature shines in 2007 Journal Citation Report (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին-ին.
  7. «Journal Nature». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.