Նեմեա (հնագույն քաղաք)

հնագույն քաղաք

Նեմեա (հին հունարեն՝ Νεμέα), հնագույն քաղաք Հին Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, Կորնթոս քաղաքից արևմուտք՝ Կորնթոսի և Արգոլիդայի սահմանի վրա։

Հնագույն քաղաք
Նեմեա
հին հունարեն՝ Νεμέα
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ286 մետր
Խոսվող լեզուներՀին հունարեն
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀին հունական դիցաբանություն
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ27460
Փոստային դասիչ20500
Նեմեա (հնագույն քաղաք) (Հունաստան)##
Նեմեա (հնագույն քաղաք) (Հունաստան)

Համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը։ Նեմեան նշանավոր է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը։

Պատմություն խմբագրել

Նեմեան հայտնի է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը։ Հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեեսի որդին՝ Հերակլեսը, Նեմեայում մենամարտել է հին հունական աստվածաբանության մեջ չարության խորհրդանիշ հանդիսացող նեմեյան առյուծի հետ, քանի որ վերջինս ահաբեկում էր տեղի բնակչությանը։

Մենամարտում նա հաղթում է առյուծին և աստվածացվում տեղացիների կողմից։ Հին ժամանակներում Նեմեայում անցկացվել են մարզական խաղեր` ի պատիվ հին հույների գերագույն աստված Զևսի։

Կա մի առասպել, որի համաձայն Հին Հունաստանի արքայի երիտասարդ որդին սպանում է մի օձի, որի տեղում էլ սկսվում են անցկացվել խաղերը։ Հայտնի է, որ որպես կանոն խաղերը սկսել են անցկացվել մ.թ.ա. 573 թվականից։ Մ.թ.ա. 330-320 թվականներին Նեմեայում կառուցվում է մարզադաշտ, որի ավերակները հայտնաբերվել են։

Կարճ ժամանակահատվածում Նեմեական խաղերը ձեռք են բերել համահունական բնույթ։ Քաղաքն ունի փոքրիկ հնագիտական թանգարան, որտեղ պահվում են պղնձե և արծաթե մետաղադրամներ, մարզական իրեր և այլ արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ։

Նեմեա քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ քաղաքի՝ Ֆիլիպուսի ավերակները։ Հայտնի է, որ մ.թ.ա. 7-րդ դարում այն կառավարվել է Լեոն տիրանոսի կողմից։

Աղբյուրներ խմբագրել

  • М. Мавроматаки. «Греция, между мифом и историей»
  • Г.Берве «Тираны Греции»