Նեմանյա Ռադոյա (սերբ.՝ Немања Радоја, փետրվարի 6, 1993(1993-02-06)[1][2][3], Նովի Սադ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, իսպանական «Սելտա» ֆուտբոլային ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Նեմանյա Ռադոյա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1993(1993-02-06)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Նովի Սադ, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 186 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա
Համար 6
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2014

2011

2012

2014-մինչ հիմա

Սերբիա Վոյվոդինա

Սերբիա   ՉՍԿ Պիվարա

Սերբիա   Ցեմենտ (Բեոչին)

Իսպանիա Սելտա

48 (1)

11 (0)

10 (1)

91 (1)
Ազգային հավաքական
2011

2011-2012

2013-2015

2016-մինչ հիմա

Սերբիա Սերբիա (մինչև 18 տ․)

Սերբիա Սերբիա (մինչև 19 տ․)

Սերբիա Սերբիա (մինչև 21 տ․)

Սերբիա Սերբիա

2 (0)

9 (0)

4 (0)

2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Վոյվոդինա» ակումբի երիտասարդական կազմում, որտեղ խաղում էր Ռադոյայի ավագ եղբայր Ստեֆանը, ով օգնեց եղբորը արագ ինտեգրվելու թիմին։ 2011 թ․ ամռանը ֆուտբոլիստը հրավիրվում է գլխավոր թիմ, սակայն նույն տարում մարզավիճակը չկորցնելու նպատակով վարձավճարով տեղափոխվում է «ՉՍԿ Պիվարա»։ 2012 թ․ մարտի 8-ին ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքում Վոյվոդինայի հետ[4], որից հետո կրկին վարձավճարով տեղափոխվում է երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ցեմենտ»։

Վոյվոդինայի կազմում առաջին խաղն անցկացրել է 2012 թ․ օգոստոսի 18-ին, երբ թիմը մրցում էր «Սպարտակ (Սուբոտիցա)» ակումբի հետ[5]։ Առաջին գոլը վոյվոդինայի կազմում խփել է 2013 թ․ ապրիլի 17-ին, երբ թիմը գավաթի կիսաեզրափակչում մրցում էր «ՕՖԿ Բելգրադ» ակումբի հետ։ Այդ մրցաշրջանում Ռադոյայի թիմը կարողանում է նվաճել Սերբիայի գավաթը։

2012/13 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցում է 22 խաղի, որից 16֊ը թիմի մեկնարկային կազմում, կարողանում է օգնել իր թիմին զբաղեցնելու 3-րդ հորիզոնականը։ 2013/14 մրցաշրջանում Ռադոյան մասնակցում է 25 հանդիպման և ընդգրկվում է առաջնության սիմվոլիկ հավաքականում։

2014 թ․ օգոստոսի 12-ին Ռադոյան 5 տարվա պայմանագիր է կնքում իսպանական «Սելտայի» հետ։ Նոր թիմի կազմում իր առաջին խաղն անցկացրել է օգոստոսի 24֊ին, երբ թիմը մրցում էր «Խետաֆե» ակումբի հետ։

Նվաճումնետ խմբագրել

  Վոյվոդինա
  • Սերբիայի գավաթակիր ֊ 2013/14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Poletanović i Radoja profesionalci (Poletanović and Radoja turn professional); Vojvodina’s official website, 8 March 2012
  5. Spartak ZV-Vojvodina 0:1 Արխիվացված 2018-08-25 Wayback Machine; Vojvodina’s official website, 18 August 2012

Հղումներ խմբագրել