Նեմանյա (Նենո) Գուդել (սերբ.՝ Немања Гудељ, նոյեմբերի 16, 1991(1991-11-16)[1][2][3], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, իսպանական «Սևիլյա» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Նեմանյա Գուդել
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1991(1991-11-16)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1998—2001 Նիդերլանդներ ԲՍՎ Բույմեր
2001—2010 Նիդերլանդներ ՆԱԿ Բրեդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2013 Նիդերլանդներ ՆԱԿ Բրեդա 79 (8)
2013—2015 Նիդերլանդներ ԱԶ Ալկմար 65 (17)
2015—2017 Նիդերլանդներ Այաքս 40 (6)
2017—2018 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տյանցզին Տեդա 19 (1)
2018—2019 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու Էվերգրանդ 11 (2)
2018—2019  Պորտուգալիա Սպորտինգ 27 (1)
2019—մինչ օրս Իսպանիա Սևիլյա 41 (0)
Ազգային հավաքական
Սերբիա Սերբիա (Մ19) 3 (0)
2010—2012 Սերբիա Սերբիա (Մ21) 15 (2)
2014—մինչ օրս Սերբիա Սերբիայի ազգային հավաքական 25 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Նեբոյշա Գուդելի որդին է[4]։

Կարիերա խմբագրել

 
Նեմանյա Գուդելը 2020 թվականին՝ «Սևիլյայի» կազմում

Նեմանյան, խաղալով բոլոր պատանեկան և երիտասարդական թիմերում, 2009 թվականի հուլիսին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց նիդերլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբի հետ[5]։ 2010 թվականի օգոստոսի 15-ին նա իր նորամուտը նշեց հիմնական կազմում՝ «Ուտրեխտի» դեմ խաղում։ Իր առաջին մրցաշրջանում Գուդելը Բրեդայի ակումբի կազմում անցկացրել է 29 խաղ։

2013 թվականի հունիսի 13-ին հայտարարվեց սերբի` «ԱԶ Ալկմար» տեղափոխվելու մասին[5]։

2015 թվականի մայիսի 6-ին Նեմանյան հնգամյա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ[6]։ Գոդելի նորամուտը կայացել է հուլիսի 29-ին՝ Վիեննայի «Ռապիդի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում։

2017 թվականի հունվարի 5-ին Նեմանյան տեղափոխվել է չինական «Տյանցզին Տեդա» ակումբ։ Այդ գործարքից «Այաքսը» վաստակել է 5,5 միլիոն եվրո[7]։ Սերբի աշխատավարձը չինական թիմում տարեկան 5 միլիոն եվրո էր[8]։

2018 թվականին նա տեղափոխվել է չինական մեկ այլ ակումբ՝ «Գուանչժոու Էվերգրանդ»[5], որի կազմում նվաճել է Չինաստանի 2018 թվականի Սուպերգավաթը[9]։ Նույն մրցաշրջանում վարձաճարով տեղափոխվել է պորտուգալական «Սպորտինգ»[5], որի կազմում դարձել է Պորտուգալիայի լիգայի գավաթակիր և Պորտուգալիայի գավաթակիր[10]։

2019 թվականի հուլիսին սերբ ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»[11], որի հետ նվաճել է 2019/20 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը[12]։

Մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում ընդգրկվելուց հետո Գուդելն իր առաջին խաղը Սերբիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2014 թվականի մարտի 5-ին՝ Իռլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ խաղավերջում փոխարինելով Անտոնիո Ռուկավինային։ Այդ խաղում սերբերը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ են տարել[13]։ 2014 թվականին Գուդելը ևս չորս անգամ խաղացել է ազգային թիմում՝ երկու անգամ Ճամայկայի, Պանամայի և Բրազիլիայի ընտրանիների դեմ։

Սերբիայի ազգային հավաքականի կազմում միակ գոլը խփել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին Կիպրոսի Պերվոլիա բնակավայրում կայացած Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղի (2-0) վերջին րոպեին[14][15]։

Նվաճումներ խմբագրել

«Գուանչժոու Էվերգրանդ»
  • Չինաստանի սուպերգավաթակիր, 2018
Լիսաբոնի «Սպորտինգ»
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր՝ 2018/19
  • Պորտուգալիայի գավաթակիր՝ 2018/19
«Սևիլյա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Nebojsa Gudelj - Manager profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Nemanja Gudelj - Player profile 20/21». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Ajax contracteert Nemanja Gudelj» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 6.5.2015-ին.
  7. Nemanja Gudelj vertrekt naar China
  8. «Аякс» продал Гуделя в китайский «Тяньцзинь Теда», зарплата игрока — 5 млн евро
  9. 孟巍 (2018 թ․ փետրվարի 26). «超级杯-黄博文神仙球+伤退 恒大4-1申花勇夺3连冠». sports.sina.com.cn. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  10. «LandingPage» (PDF). www.fpf.pt. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  11. «El mediocentro serbio Gudelj se convierte en el décimo refuerzo sevellista» (իսպաներեն). sevillafc.es. Վերցված է 23.7.2019-ին.
  12. UEFA.com (2020 թ․ օգոստոսի 21). «Sevilla 3-2 Inter: Sevilla win the Europa League!». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  13. «Ireland - Serbia 1:2». www.flashscore.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  14. «Serbia - N. Gudelj - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  15. «Greece vs. Serbia - 18 November 2014 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Գուդել» հոդվածին։