Նելսոն Օլգրեն (անգլ.՝ Nelson Algren, մարտի 28, 1909(1909-03-28)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2] - մայիսի 9, 1981(1981-05-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրքի ազգային մրցանակի դափնեկիր։

Նելսոն Օլգրեն
Ծնվել էմարտի 28, 1909(1909-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2]
Վախճանվել էմայիսի 9, 1981(1981-05-09)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Theodore Roosevelt High School? և UIUC College of Media?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներNever Come Morning?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրIowa Writers' Workshop?
Պարգևներ
Համատեղ ապրողՍիմոնա դը Բովուար
 Nelson Algren Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նելսոն Օլգրենը շվեդացի արտագաղթողի և գերմանացի հրեայի որդի էր։ Նրա մանկությունն անցել է Չիկագոյի հարավային մասում` աղքատների շրջանում, որտեղ ձևավորվել են Օլգրենի ստեղծագործական տեսակետները։ Հենց այստեղից էլ նա ձեռք է բերել իր ստեղծագործությունների թեմաները` տեղական քաղաքական գործիչների և մեծ քաղաքի՝ սոցիալական ցնցումներով կյանքը` մարմնավաճառներ, հարբեցողներ և հանցագործներ։

Ավարտել է Չիկագոյի Իլինոյսի համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Փորձել է մի շարք պատահական աշխատանքներ։ Մի անգամ նա նույնիսկ գողության համար բանտ է ընկել։ Օլգրենը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել։ Ծառայել էր Ֆրանսիայում։ Երկու անգամ ամուսնացել է։ 1947 թվականին ԱՄՆ-ում հանդիպել է ֆրանսիացի գրող Սիմոնա դը Բովուարի հետ, որի հետ հարաբերությունները տևել են 14 տարի։ Նրա հետ Օլգրենը բազմաթիվ ուղևորություններ և ճանապարհորդություններ է կատարել Լատինական Ամերիկայում, Հունաստանում և Թուրքիայում։ Իր ձախակողմյան հայացքների համար նա քննարկման առարկա է դարձել Հակաամերիկյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի համար։ 1981 թվականին՝ ամերիկյան Արվեստի և գրականության ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, նա հանկարծամահ է եղել։

Գործունեություն խմբագրել

1930-ականների հասարակական վերելքի ժամանակ լույս է տեսել «Ինչ-որ մեկը կոշիկներով» վեպը (անգլ.՝ «Somebody in boots», 1935)` Չիկագոյի պատանիների մասին, որոնք շեղվել էին ճիշտ ուղուց։ Հեղինակի հետագա ստեղծագործությունները պատմում էին նաև Չիկագոյի արվարձանների մարդկանց մասին։ Այդ ստեղծագործություններից լավագույնը «Ոսկե ձեռքով մարդը» վեպն էր (1949), որը արժանացել էր ԱՄՆ-ի գրքի ազգային մրցանակին (1950):

«Ուղևորություն վայրի երկրով» վեպում (1956) գրողը ստեղծել է 1930-ականներին Ամերիկայում հասարակական վերելքի ժամանակ տիրող չարի և փոխհարաբերությունների մռայլ պատկերը։

Օլգրենը գրել է մի քանի վիպակներ և 50-ից ավելի պատմվածքներ, բանաստեղծություններ, քննադատական ակնարկներ և այլն։

Հատընտիր ստեղծագործություններ խմբագրել

  • Somebody in Boots (1935)
  • Never Come Morning (1942)
  • The Neon Wilderness (պատմվածքների հավաքածու, 1947)
  • The Man with the Golden Arm (1949)
  • Chicago: City on the Make (1951)
  • A Walk on the Wild Side (1956)
  • Nelson Algren’s Own Book of Lonesome Monsters (1962)
  • Who Lost an American? (1963)
  • Conversations with Nelson Algren (1964)
  • Notes from a Sea Diary: Hemingway All the Way (1965)
  • The Last Carousel (1973)
  • The Devil’s Stocking (1983)
  • America Eats (1992)
  • He Swung and He Missed (1993)
  • The Texas Stories of Nelson Algren (1994)
  • Nonconformity (1996)
  • Notes From a Sea Diary & Who Lost an American (2009).

Նելսոն Օլգրենի ստեղծագործությունները էկրանավորվել են։

  • 1955 — «Ոսկե ձեռքով մարդը» (ռեժիսոր` Օտտո Պրեմինգիեր)
  • 1962 — «Զբոսանք լուծարված թաղամասով» (ռեժիսոր` Էդվարդ Դմիտրիկ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Օլգրեն» հոդվածին։