Նելսոն Սեմեդու

պորտուգալացի ֆուտբոլիստ

Նելսոն Կաբրալ Սեմեդու (պորտ․՝ Nélson Cabral Semedo, նոյեմբերի 16, 1993, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնա» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կամզում։

Նելսոն Սեմեդու
պորտ.՝ Nélson Semedo
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1993(1993-11-16)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Նելսոնը սկսել է իր կարիերան «Շենտրենշե»-ի կազմում։

2012 թվականին նա տեղափոխվել է «Բենֆիկա», որտեղ սկսել է հանդես գալ երկրորդ թիմում։ 2012-2013 մրցաշրջանը Նելսոնը վարձավճարով հանդես է եկել «Ֆատիմա» ֆուտբոլային ակումբի կազմում։

2015 թվականին Նելսոնը տեղափոխվել է «Բենֆիկա»-ի հիմնական կազմ։ Թիմի կազմում Սեմեդուն իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 16-ին՝ «Էշտորիլ Պրահայի» դեմ խաղում[2]։ Սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Աստանայի» դեմ խաղում Նելսոն Սեմեդուն իր միջազգային դեբյուտն է նշել[3]։

Բարսելոնա

2017 թվականի հուլիսի 13-ին Բարսելոնան հայտարարեց, որ Բենֆիկայից ձեռք է բերել Նելսոն Սամեդոյի տրանսֆերային իրավունքները, և բուժզննումից հետո նրա հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր։ Սամեդոյի համար Բարսելոնան վճարեց 30,5 մլն. եվրո, իսկ յուրաքանչյուր 50 խաղի համար,որում պորտուգալացին հանդես կգա մեկնարկային կազմում, ակուբը պարտավորվել է վճարել ևս 5 մլն. եվրո։ Նորամուտը նա նշել է օգոստոսի 16-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ կատալոնական ակումբ ցավալի պարտություն կրեց իր հիմնական հակառակորդից՝ Մադրիդի Ռեալից։

Միջազգային կարիերա խմբագրել

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Նելսոնը իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սերբիայի հավաքականի դեմ խաղում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2015-2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Бенфика Лиссабон VS. Эшторил-Прая 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—16.
  3. «Бенфика Лиссабон VS. Астана 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—09—15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Սեմեդու» հոդվածին։