Նելսոն Ռիդել (անգլ.՝ Nelson Riddle; լրիվ անուն՝ Nelson Smock Riddle, Jr., հունիսի 1, 1921(1921-06-01)[1][2], Oradell, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 6, 1985(1985-10-06)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի բիգ բենդ երաժշտության վերադաշնակող, կոմպոզիտոր, տրոմբոնահար, նվագախմբի ղեկավար և դիրիժոր, առավել հայտնի է Ֆրենկ Սինատրայի հետ բազմամյա համագործակցությամբ[4]։ Նրա աշխատանքը Capitol Records Լեյբլի վրա կապված էր երգիչներ Էլլա Ֆիցջերալդի, Նաթ Քինգ Քոլի, Ջուդի Գառլենդի, Դին Մարտինի, Ջոնի Մետիսի, Ռոզմարի Քլունի և Կիլի Սմիթի հետ։ Նրա ստեղծագործությունները ստացել են «Օսկար» և 3 «Գրեմմի» մրցանակ։

Նելսոն Ռիդլ
Բնօրինակ անունանգլ.՝ Nelson Riddle
Ի ծնե անունանգլ.՝ Nelson Smock Riddle Jr.
Ծնվել էհունիսի 1, 1921(1921-06-01)[1][2]
Oradell, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 6, 1985(1985-10-06)[1][2] (64 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Ժանրերջազ, ավանդական փոփ երաժշտություն և բիգ բենդ
Մասնագիտությունդիրիժոր, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, երաժիշտ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, նվագախմբային գործիքավորող և դերասան
ԳործիքներՏրոմբոն
ԼեյբլCapitol Records, Liberty Records, MPS Records?, United Artists Records, Alshire Records? և Solid State Records?
ԿրթությունRidgewood High School? և Rumson-Fair Haven Regional High School?
Պարգևներ
Կայքnelsonriddlemusic.com
nelsonriddle.org
 Nelson Riddle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ Տարիներ խմբագրել

Ռիդլը ծնվելէ Նյու Ջերսի նահանգում՝ Օրադելում։ Մարի Ալբերտինի Ռիդլի (անգլ.՝ Marie Albertine Riddle) և Նելսոն Սմոք Ռիդլի ավագի (անգլ.՝ Nelson Smock Riddle Sr.) միակ երեխան էր։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է հարևան Ռիջվուդ քաղաք[5]։ Երաժշտության նկատմամբ հետաքրքրություն առաջանալուց հետո ութ տարեկանում սկսել է դաշնամուրի, իսկ 14 տարեկանում՝ Տրոմբոնի դասեր վերցնել հորից։

Նրան ձևավորող երաժշտությունն էր Սերգեյ Կուսևիցկիի կատարումները և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծագործությունները, Մորիս Ռավելի Բոլերոն։ Ռիդլը ավելի ուշ ասել է․ «...Ես երբեք չեմ մոռանա այդ մասին։ Դա նման է այն բանին, որ նվագախումբը ցատկի բեմից և համբուրի քեզ...»[5]։

Պատանեկան տարիքում որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ․ «...Ես ուզում էի դառնալ ջազային տրոմբոնահար, բայց դրան համապատասխան կորդինացում չունեի»[5]։ Դրա համար նրա տաղանդը սկսում է երևալ ստեղծագործություններում և երաժշտության վերադաշնակումներում։

Ռիդլին և նրա ընտանիքը տուն ունեին Ռումսոնում՝ Նյու Ջերսի նահանգում։ Նրան այնքան է դուր գալիս Ռումսոնը, որ նա համոզում է ծնողներին թույլ տալ իրեն միջնակարգ դպրոցն այնտեղ հաճախել[6]։

Ռումսոնում Չերլզ Բրիգսի նվագախմբում նվագելիս նա հանդիպել է իր ուշ շրջանի ոճի վրա ազդած մարդկանցից մեկին՝ Բիլ Ֆինեգանին և սկսել է նրա մոտ դասեր վերցնել։ Չնայած այն բանին, որ Ֆինեգանը ընդամենը 4 տարի էր մեծ Ռիդլից, նա զգալիորեն ավելի երաժշտական էր[5] և մի քանի տարվա ընթացքում ստեղծում է սվինգ դարաշրջանի մի քանի ամենահայտնի վերադաշնակումներ՝ Գլեն Միլերի «Little Brown Jug», նաև կոմպոզիտոր Թոմի Դորսիի հիասքանչ ջազային վերադաշնակումները՝ «Chlo-e» և «At Sundown»։

Ռումսոնում դպրոցն ավարտելուց հետո 20-ական թվականների սկզբին նվագել է տրոմբոն և տեղի երաժիշտներից կազմավորել է տարբեր կոլեկտիվներ, որի գագաթնակետն է Չարլի Սպիվկայի նվագախմբի հետ աշխատանքը։ 1943 թվականին մտել է Բրուքլինում՝ Շիպսհեդ Բեյում գտնվող առևտրական նավատորմ՝ շարունակելով աշխատանքը Սպիվկայի նվագախմբի հետ։ Նա նավատորմի իր ընկերոջ՝ Ալան Շուլմանի մոտ ուսումնասիրել է գործիքավորում։ Զորակոչի ավարտից հետո 1944 թվականին մենել է Չիկագո՝ Թոմ Դարսիի նվագախմբին միանալու, որտեղ 11 ամիսների ընթացքում, մինչև նրան 1945 թվականի ապրիլին (Երկրորդ աշխարհամարտի ավարտից քիչ առաջ) բանակ զերակոչելը եղել է նվագախմբի երրորդ տրոմբոնը։ Նա հեռացվել է 1946 թվականի հունիսին՝ 15 ամիս ակտիվ ծառայությունից հետո։ Շուտով վերադաշնակողի կարիերան շարունակելու համար տեղափոխվել է Հոլիվուդ և հաջորդ մի քանի տարին անցկացրել է այստեղ՝ գրելով մի քանի նախագիծ ռադիոյի և ստուդիաի համար[5]։

Capitol Records խմբագրել

1950 թվանին Լես Բաքստերը վարձել է Ռիդլին Նաթ Քինգ Քոլի հետ ձայնագրման համար։ Դա Ռիդլի՝ Capitol Records-ում առաջին աշխատանքներից մեկն է։

Նույն թվականին Ռիդլը զրույց է ունեցել Վերն Յոկումի (անգլ.՝ Vern Yocum)՝ ջազ երաժիշտ և Կարլ Յոկումի՝ The Pied Pipers վոկալային խմբի մասնակցի հետ։ Նրան առաջարկվել է երաժշտություն գրել Ֆրենկ Սինատրայի և Capitol Records-ի այլ արտիստների համար։ Ապա Ռիդլը աշխատել է Վերնի հետ, որը հաջորդ 30 տարիների ընթացքում դարձել է նրա «աջ ձեռքը»՝ որպես վերաշարադրող և քարտուղար։

1953 թվականին Capitol Records-ի ղեկավարները Նելսոն Ռիդլին դիտում էին որպես ֆրենկ Սենատրայի լեյբլի վրա աշխատանքի հիմնական թեկնածու։ Սակայն Սենատրան հրաժարվում է՝ նախընտրելով մնալ Ակսել Ստորդալի՝ Columbia Records-ի ժամանակներից իր համահեղինակի հետ։ Երբ Ստորդալի հետ առաջին մի քանի ձայնագրությունից հետո հաջողություն չի ունենում, Սինատրան որոշում է կանչել Ռիդլին, որը կազմակերպում է 1953 թվականի ապրիլի 30-ին կայացած նրա ձայնագրությունների առաջին սեսիան։ Ռիդլի և Սինատրայի համագործակցության առաջին արտադրանքը՝ «I've Got the World on a String»-ը դառնում է հիթ, և հաճախ նրան են վերագրում երգչի կարիերայի վերսկսումը։ Ռիդլի ամենասիրած երգն է դառնում Սինատրայի լեգենդների ալբոմի ամենահաջողված ձայնագրությունը՝ «Only the Lonely»-ին։

Հաջորդ տասնամյակների ընթացքում Ռիդլին շարունակել է աշխատել Սինատրայի և Կոուլի և Capitol Records-ի այլ արտիստների[7]՝ Քեյթ Սմիթի, Ջուդի Գառլենդի, Դին Մարտինի, Քիլի Սմիթի, Սյու Ռենիի, Էդ Թաունսենդի հետ։ Նա նաև ժամանակ էր գտնում Capitol լեյբլում սեփական գործիքային ստեղծագործությունների և ալբոմների թողարկման համար։ Օրինակ, Ռիդլի ամենահաջողված երաժշտությունը «Lisbon Antigua» էր, որը թողարկվել է 1955 թվականի նոյեմբերին։ Ռիդլի առավել նկատելի ալբոմներից էին Hey... Let Yourself Go (1957) և C'mon... Get Happy (1958), որոնք երկուսն էլ Billboard-ի չարթերում հասել են 20-րդ հորիզոնականին։

Ռիդլը աշխատելով Capitol-ում՝ շարունակում էր կառուցել իր հաջողակ կարիերան՝ զբաղվելով ֆիլմերի երաժշտությունների վերադաշնակմամբ՝ առաջին հերթին Քոնրադ Սելինջերի հետ աշխատելով Մետրո-Գոլդուին-Մայերի համար։ Երաժշտությունը վերադաշնակվել է «Բարձր հասարակություն» (1956) ֆիլմում Բինգ Քրոսբի և Սինատրայի միջև առաջին դուետի համար։ Columbia Pictures-ի համար Ջորջի Սիդնեյի «Պալ Ջո» ֆիլմի համար։

Անձնական կյանք խմբագրել

Բանակում ծառայելու ժամանակ՝ 1945 թվականին, ծանոթացել է առաջին կնոջ՝ Դորնի Մորանի (անգլ.՝ Doreen Moran) հետ։ Զույգն ուներ 6 երեխա։ Ռիդլը 1960-ական թվականներին արտամուսնական սիրավեպ է ունեցել երգչուհի Ռոզմարի Քլունի հետ, ինչը նպաստել է նրանց ամուսնությունների քայքայմանը[8]։ 1968 թվականին սկսել է հեռանալ կնոջից՝ Դորիից, պաշտոնապես բաժանվել են 1970 թվականին։ Մի քանի ամիս անց ամուսնացել է Նաոմի Թենենհոլցի (անգլ.՝ Naomi Tenenholtz)՝ իր քարտուղարուհու հետ, որի հետ ապրել է մինչև կյանքի վերջ։ Ռիդլի երեխաները ցրված են Միացյալ Նահանգների արևելյան և արևմտյան ափերի միջև, իսկ Նելսոն կրտսերը բնակվում է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում։ Ռիդլի ավագ դուստրը՝ Ռոզմարին «Nelson Riddle Trust» ֆոնդի հոգաբարձուն է։

Ռիդլը «Phi Mu Alpha Sinfonia» ազգային երաժշտական համագործակցության անդամ էր։

Մահ և ժառանգություն խմբագրել

Ռիդլը մահացել 1985 թվականին Լոս Անջելեսում՝ Սիդար Սինայ բժշկական կենտրոնում, 64 տարեկան հասակում, լյարդի ցիռոզից (որը նրան ախտորոշվել էր 5 տարի առաջ) առաջացած սրտային և երիկամային անբավարարությունից[9]։ Թաղված է Հոլիվուդում՝ Կալիֆոռնիա նահանգում՝ Hollywood Forever գերեզմանոցում՝ Դավթի դամբարանի սրահում։

Ռիդլի մահից հետո Ռոնստադի «For Sentimental Reasons» ալբոմի համար երեք վերադաշնակումները արել է Թերի Վուդսոնը։ Ալբոմը թողարկվել է 1986 թվականին։

1986 թվականի փետրվարին Ռիդլի որդին՝ Քրիստոֆերը՝ փորձառու բաս տրոմբոնահարը իր վրա է վերցրել հոր նվագախմբի ղեկավարումը։

Երկրորդ կնոջ՝ Նոեմիի մահից հետո 1998 թվականին Ռիդլի՝ Բեյլ Էյրի առևտրական տան եկամուտները օգտագործվել են 2001 թվականին Nelson Riddle Endowed կաֆեդրայի և Արիզոնայի համալսրանում գրադարանների ստեղծման համար։ Բացմանը ներկայացվել է Ռիդլի աշխատանքներից գալա համերգ, իսկ Ռոնստատդը հրավիրված հյուր էր։

2000 թվականին դիրիժոր Էրիխ Կունցելը և Cincinnati Pops Orchestra-ն թողարկել են Ռիդլին նվիրված ալբոմ՝ «Route 66» վերնագրով։ Ալբոմը ցուցադրում էր բնօրինակ գործիքավորումների ընդլայնված նվագախմբային ադապտացիաները, որոնք վերցված էին Նելսոն Ռիդլի արխիվներից, և հնչում էին ժամանակակից թվային ձայնագրությունում։ Ալբոմը առաջին թողարկումների շարքում էր, որոնք թողարկվեցին SACD-ի բազմամուտքային թողարկումներում։

Ընտրյալ Ֆիլմագրություն խմբագրել

  • Flame of the Islands (1956)
  • Lisbon (1956)
  • Johnny Concho (1956)
  • Li'l Abner (1959)
  • Օուշենի տասնմեկ ընկերները (1960)
  • Լոլիտա (1962)
  • Come Blow Your Horn (1963)
  • Չորսը Տեխասից (1963)
  • Փարիզը, երբ այնտեղ շոգ է(1964)
  • What a Way to Go! (1964)
  • Robin and the 7 Hoods (1964)
  • Harlow (1965)
  • Marriage on the Rocks (1965)
  • A Rage to Live (1965)
  • Red Line 7000 (1965)
  • Բեթմեն (1996)
  • Էլդորադո (1996)
  • The Spy in the Green Hat (1966)
  • The Maltese Bippy (1969)
  • The Great Bank Robbery (1969)
  • The Blue Knight (1973)
  • Մեծն Գեթսբի (1974)
  • How to Break Up a Happy Divorce (1976)
  • Harper Valley PTA (1978)
  • Goin' Coconuts (1978)
  • Կոպիտ տաշվածք (1980)
  • Chattanooga Choo Choo (1984)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #123578140 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Nelson Riddle — Biography». AllMusic. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Peter J. Levinson September in the Rain: The Life of Nelson Riddle. — Taylor Trade Publications, 2005. — 320 с. — ISBN 1589791630
  6. Kelly-Jane Cotter A Daughter's Devotion(անգլ.) // Asbury Park Press. — 2008.
  7. John Gilliland — (аудио) (1969). «Show 22 - Smack Dab in the Middle on Route 66: A skinny dip in the easy listening mainstream. [Part 1]». Pop Chronicles. University of North Texas Libraries.
  8. Spencer Leigh (2002 թ․ հուլիսի 1). «Rosemary Clooney». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին.
  9. Tim Page (1985 թ․ հոկտեմբերի 8). «Nelson Riddle Is Dead At 64; Orchestrated Sinatra Songs». The New York Times (անգլերեն).

Թեմատիկ գրականություն խմբագրել

  • Arranged by Nelson Riddle: The Definitive Study of Arranging by America's #1 Composer, Arranger and Conductor (Warner Bros 1985) ISBN 9780897249546
  • Peter J. Levinson. September in the Rain: The Life of Nelson Riddle (Billboard Books 2001) ISBN 0-8230-7672-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Ռիդլ» հոդվածին։