Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), գրական մրցանակ, սահմանվել է Ֆանտաստ գրողների ամերիկյան միության կողմից (անգլ.՝ Science Fiction and Fantasy Writers of America)[1]: Այն համարվում է «Ամերիկյան գիտաֆանտաստիկ ոլորտի լավագույն մրցանակը»[2]։ Շնորհվում է տարին մեկ անգամ «SFWA»-ի անդամների քվեարկությամբ[3]։

Նեբյուլա մրցանակ
Տեսակմրցանակների խումբ և science fiction award?
Ենթատեսակգրական պարգև և science fiction award?
Կազմված էՆեբուլա մրցանակ լավագույն վեպի համար, Նեբուլա մրցանակ՝ լավագույն վեպի համար, Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար, Նեբյուլա մրցանակ լավագույն պատմվածքի համար և «Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1966
ՊարգևադրողScience Fiction and Fantasy Writers Association?
Կայքnebulas.sfwa.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Մրցանակի միտքն առաջադրել է Լլոյդ Բիգլ-կրտսերը 1965 թվականին[4]։ Դիզայնը մշակել է Ջուդի Բլիշը․ մրցանակն ունի թափանցիկ պլաստիկի ուղղանկյուն բլոկ, որի ներսում առկա է կվարցային բյուրեղ և արծաթե պարուրաձև մշուշապատություն, որից էլ, ըստ էության, առաջացել է մրցանակի անվանումը՝ «աստղային մշուշապատություն»[5]։

Մրցանակի կատեգորիաներ խմբագրել

  • Վեպ - 40 000 և ավելի բառ
  • Պատմվածք - 17 500-40 000 բառ
  • Կարճ վիպակ - 7 500-17 500 բառ
  • Պատմություն - մինչև 7 500 բառ

1999 թվականից սկսած՝ ամեն տարի մրցանակը շնորհվում էր լավագույն դրամատիկ սցենար անվանակարգում, սակայն «SFWA»-ի անդամները համակարծիք չէին անվանակարգի նպատակահարմարության շուրջ, և հնարավոր է, որ այս անվանակարգը հետագայում այլևս չշարունակվի։

Մրցանակակիրների ցանկ խմբագրել

  • Մրցանակ «Նեբյուլա» լավագույն վեպի համար (անգլ.՝ Nebula Award for Best Novel)
  • Մրցանակ «Նեբյուլա» լավագույն ասքի համար (անգլ.՝ Nebula Award for Best Novella)
  • Մրցանակ «Նեբյուլա» լավագույն կարճ ասքի համար (անգլ.՝ Nebula Award for Best Novelette)
  • Մրցանակ «Նեբյուլա» լավագույն պատմվածքի համար (անգլ.՝ Nebula Award for Best Short Story)
  • Մրցանակ «Նեբյուլա» լավագույն սցենարի համար (անգլ.՝ Nebula Award for Best Script)

Ի տարբերություն «Հյուգո մրցանակ»ի՝ «Նեբյուլա» մրցանակը թվագրվում է ստեղծագործության հրատարակման տարեթվով։ Բացի այդ, քվեարկությանը մասնակցում են միայն «SFWA»-ի անդամները, այլ ոչ թե բոլոր ցանկացողները՝ ինչպես «Հյուգո»-ի դեպքում է։

Նեբյուլա մրցանակի անվանակարգերում հայտնվում են այն ստեղծագործությունները, որոնց օգտին քվեարկել է «SFWA»-ի նվազագույնը 10 անդամ։ Բացի այդ, միջոցառման շրջանակներում երբեմն շնորհվում է․

  • «Grand Master Award» («գիտական ֆանտաստիկայում ցուցաբերած հատուկ ծառայությունների համար»),
  • «Bradbury Award» (հատուկ մրցանակ կինոսցենարների համար)[6],
  • «Author Emeritus» (մրցանակ այն հեղինակներին, ովքեր արդեն հասել են փառքի գագաթնակետին)։

Առևտրային ապրանքանիշ խմբագրել

«Նեբյուլա» մրցանակը ԱՄՆ-ի ֆանտաստ գրողների միության գրանցված առևտրային ապրանքանիշն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Battle of the Sexes in Science Fiction, p. 255
  2. Flood, Allison (2009-04-28). "Ursula K Le Guin wins sixth Nebula award". The Guardian. Archived from the original on 2009-08-01. Retrieved 2011-12-12.
  3. "2012 Nebula Awards nominees announced". Science Fiction and Fantasy Writers of America. 2013-02-20. Archived from the original on 2017-07-04. Retrieved 2018-01-24.
  4. The Encyclopedia of Science Fiction, 3rd ed. "Nebula"
  5. A History of the Hugo, Nebula and International Fantasy Awards, pp. 9–11
  6. "Ray Bradbury Award". Locus. 2009-01-15. Archived from the original on 2012-08-18. Retrieved 2012-08-18.

Գրականություն խմբագրել

  • Aldiss, Brian; Wingrove, David (1988) [1973]. Trillion Year Spree: The History of Science Fiction. Paladin. p. 349. ISBN 0-586-08684-6.
  • Bacon-Smith, Camille (2000). Science Fiction Culture. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-1530-3.
  • Card, Orson Scott (1990-07-15). How to Write Science Fiction and Fantasy. Writer's Digest Books. ISBN 0-89879-416-1.
  • Clute, John; Langford, David; Nicholls, Peter, ed (2011). The Encyclopedia of Science Fiction (3rd ed.). ESF Ltd.
  • Curtis, Richard (1996). «15». Mastering the Business of Writing. Allworth Press. ISBN 1-880559-55-2.
  • Larbalestier, Justine (2002). The Battle of the Sexes in Science Fiction. Wesleyan University Press. ISBN 0-8195-6527-X.
  • Wilson, Gahan, ed. (1977). First World Fantasy Awards. Doubleday. ISBN 0-385-12199-7.

Արտաքին հղումներ խմբագրել