Նեա Սալամիս Ֆամագուստա ՖԱ

Նեա Սալամիս Ֆամագուստա ՖԱ կամ Նեա Սալամինա Ֆամագուստա ՖԱ (հուն․՝ Νέα Σαλαμίνα Αμμοχώστου), ֆուտբոլային ակումբ Կիպրոսի Ֆամագուստա (Ամմոխոստոս) քաղաքից։ Սկսած 1974 թվականի թուրքական ներխուժումից հյուսիսային Կիպրոս, իրենից ներկայացնում է փախստական ակումբ և ժամանակավորապես գտնվում է կիպրական Լարնակա քաղաքում։

Նեա Սալամիս
Ամբողջական անուն հուն․՝ Νέα Σαλαμίνα Αμμοχώστου
Գույներ Կարմիր-ճերմակ
Հիմնադրում մարտի 7, 1948 թ.
Երկիր  Կիպրոս[1]
Մարզադաշտ Մարզադաշտ Ամմոխոստոս, Կիպրոս
Տարողունակություն 5,500
Նախագահ Կիպրոսի Հանրապետություն Պարասկեվաս Անդրեոու
Մարզիչ Նիդերլանդներ Յան դե Յոնգ
Կայք
Լիգա Կիպրոսի առաջին դիվիզիոն
2022-23 9-րդ տեղ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Կարևորագույն նվաճումներից են հաղթանակները կիպրական գավաթում և սուպերգավաթում 1990 թվականին։ Կիպրական առաջին դիվիզիոնում ամենաբարձր տեղը եղել է 3-րդ տեղը։ Առաջին դիվիզիոնում խաղացել է ավելի քան 50 մրցաշրջան։

Անունը ստացել է, Ֆամագուստայի մոտ գտնվող, Կիպրոսի հնագույն Սալամիս կամ Սալամինա քաղաքի անունից։

Այստեղ է խաղացել հայազգի հարձակվող Արմեն Շահգելդյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեա Սալամիս Ֆամագուստա ՖԱ» հոդվածին։