Նարցիստիկ անձնային խանգարում

Նարցիստիկ անձնային խանգարում, Բ խմբի անձնային խանգարում[1], որի ժամանակ անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և չի տեսնում այս պահվածքի՝ իր և այլոց վրա գործող դեստրուկտիվ ազդեցությունը։ Հաշվարկված է, որ այս անձնային խանգարումն ունի մարդկային բնակչության մեկ տոկոսը, ընդ որում՝ առավել բարձր է տղամարդկանց տոկոսայնությունը[2][3]։ Առաջին անգամ ձևակեպված լինելով 1968 թվականին՝ նարցիստիկ անձնային խանգարումը պատմականորեն կոչվում էր մեգալոմանիա և որոշակի տեսակի էգոցենտրիզմի ձև է[4]։

Նարցիստիկ անձնային խանգարում
Նարցիսը նայում է իր սեփական արտացոլանքին. Կավաջիո
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
Բուժումհոգեթերապիա
 Narcissistic personality disorder Վիքիպահեստում

Սիմպտոմները խմբագրել

Մարդիկ, ովքեր ունեն նարցիստիկ անձնային խանգարման ախտորոշում, բնութագրվում են սեփական կարևորության չափազանցված զգացումներով։ Նրանք ունեն բարձրաշխարհիկության զգացում և ցուցադրում են վերամբարձություն իրենց հավատալիքներում և պահվածքում։ Նրանք ուենեն պաշտամունքի մշտական կարիք, սակայն զուրկ են ապրումակցման՝ էմպաթիայի կարողությունից[5]։

Նարցիսիզմը միտում է՝ սեփական անձին օգտագործելու որպես հաշվարկային կետ, որի շուրջը կազմակերպվում է փորձը։ Նրանք խիստ անհանգստացած են, թե ինչ են մտածում ուրիշներն իրենց մասին։ Նրանք կարող են հաջողության հասնել ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, արվեստ և այլն։ Նրանցով կարող են հիանալ, բայց հեշտ հիասթափվել առավել մոտ շփման դեպքում։ Նարցիստական անձնային խանգարմամբ մարդիկ շրջապատող աշխարհն ընկալում են ռանգավորված՝ «ո՞ր դպրոցն է հեղինակավոր», «ինչպիսի՞ մարդկանց հետ պետք է ծանոթանալ շրջապատողների վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար», «ո՞ր մասնագիտությունն առավել հայտնի» և այլն։ Խոսքում շատ են օգտագործում անձնական դերանուններ։ Նարցիստիկ անձանց հիմնական բնութագրերից է հույզերի ժխտումը, ինչն էլ բացատրում է նրանց կողմից այլ մարդկանց շահագործման անխղճությունը։ Սեփական հույզերի ժխտումը հանգեցնում է և ուրիշների հույզերի ժխտմանը։ Նարցիսի կարգախոսն է. «լինել ճանաչված, հանճար», որը մետաֆորիկ արտահայտվում է «աստվածների կողմից ընտրյալի» զգացման մեջ։ Գերզգայուն են քննադատության և մերժման նկատմամբ, ամեն ինչում ձգտում են առավելագույնին։ Նրանք չեն արտահայտում շնորհակալության զգացում, հատուկ չէ զղջումը, չեն ընդունում իրենց սխալները։ Նրանց դժվար է ցույց տալ, որ ինչ-որ բանի կարիք ունեն։ Հատուկ չէ խղճի խայթը, ինքնասահմանափակումը, տանջանքը։ Նրանց համար ամենագլխավորն իրենց իսկ ընտրած կյանքի ոճն է։ Նրանց առանձնացնում է ակտիվությունն՝ ուղղված իրենց կերպարի ստեղծմանը և պահպանմանը ինչպես խոսքում, այնպես էլ գործում։ Նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջապատող մարդկանց, քանի որ իրենց հետաքրքիր չեն։ Նարցիստիկ անձնանց նպատակը հաջողության հասնելն է և հեղինակության ձգտումը։ Յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այդ ձգտումների իրացման միջոցների մասին։ Նպատակին հասնելու ճանապարհին անողոք են թե՛ իրենց, թե՛ շրջապատի մարդկանց նկատմամբ, իրենց զրկում են շատ հաճույքներից և հրաժարվում այն ամենից, ինչը խանգարում է խնդիրների լուծմանը։ Նարցիստիկ անձնանց բնորոշ է իրենց ձեռքբերումների, ընդունակությունների և տաղանդների գերչափազանցումը։ Գերբարձր կարծիք ունեն իրենց մասին։ Նրանք ապրում են ապագա հաջողություններով՝ ամբողջությամբ չզգալով ներկան։ Բնորոշ է քրոնիկ նախանձը, որը խանգարում է նրանց ապրել։ Յուրահատուկ վերաբերմունք ունեն իրենց անցյալի նկատմամբ, որն ակտիվ դուրս է մղվում գիտակցությունից։ Նրանք չեն ցանկանում մտածել անցյալի մասին, հիշել ինչ-որ իրադարձություններ, իրավիճակներ։

Բոլորին նայում են «վերևից». հատուկ է մեծամտությունը, ինքնահավանությունը։ Խիստ մանիպուլյատիվ են։ Դինամիկ զարգացման ընթացքում նարցիստիկ անձինք մեկուսանում են։ Այս առանձնահատկությունն առավել ակնհայտ է դրսևորվում, եթե հետևում ենք այսպիսի մարդու վարքին մի քանի տարիների ընթացքում։ Դիտվում է մեկուսացման աճ, հարաբերությունների քանակի նվազում։

Հաճույք ստանալու պահանջմունքը թույլ է ներկայացված։ Հաջողության հասնելով՝ նրանք պետք է հաճույք ստանան, բայց, որպես կանոն, դա տեղի չի ունենում։ Հաճույքի զգացումը մակերեսային է, կարճատև բնույթ է կրում։ Դիտվում է մարմնական զգայությունների մակարդակի նվազում, ծագում է որոշակի օտարում սեփական մարմնից։

DSM-5 խմբագրել

DSM-5 դասակարգման համաձայն՝ նարցիստիկ անձնային խանգարման սիմպտոմներն են.[6]

Ա. Նշանակալի խոտաններ անձի ֆունկցիաների մեջ, ներառյալ.[6] 1. ինքնագիտակցման ֆունկցիաների խոտաններ. 2. միջանձնային ֆունկցիաների խոտաններ։ Բ. Պաթոլոգիական ինքնահավանություն, Գ. Ժամանակի երկար հատվածում սիմպտոմների ստաբիլ պահպանում Դ. Պահվածքի և մտածելակերպի տվյալ ձևերը չեն դիտարկվում որպես նորմատիվ անձի տվյալ սոցիալ-մշակութային և տարիքային կոնտեքստում Ե. Սիմպտոմների պատճառ չեն հանդիսանում առողջական խնդիրները, ինչպես գլխուղեղի որոշակի հատվածների տրավման, կամ որոշակի նյութերի ֆիզիոլոգիական ազդեցությունը, ինչպես թմրանյութերի չարաշահումը, դեղորայքի անպատեհ կիրառությունը։

DSM-IV-TR խմբագրել

DSM-IV-TR-ի համաձայն՝ այս անձնային խանգարումը բնութագրվում է հետևյալ սիմպտոմներով.[1]

  • Անձը ակնկալում է ընդունվել որպես վերադաս կամ հատուկ։
  • Ակնկալում է կայուն ուշադրություն, հիացմունք և պաշտամունք այլոց կողմից։
  • Նախանձում է այլոց և համոզված է, որ այլք նախանձում են իրեն։
  • Տարված է մեծ հաջողության, անչափ գրավչության, ուժ և խելացիության մասին մտքերով և երևակայում է այդ մասին։
  • Ի վիճակի չէ ապրումակցել այլոց զգացմունքներին և ցանկություններին։
  • Մերժողական է պահվածքի և պահելաձևի մեջ։
  • Ունի սպասումներ արժանանալու առանձնահատուկ վերաբերմունքի, որոնք ոչ իրատեսական են։

DSM-IV խմբագրել

DSM-IV-ի համաձայն(1994 թվական)` նարցիստիկ անձնային խանգարումը կարող է ախտորոշվել 5 կամ ավելի սիմպտոմների հաստատման դեպքում, որոնց շարքում առանձնանում են.

  • Քննադատության նկատմամբ զայրույթ։
  • Միջանձնային հարաբերությունների շահագործում. ուրիշներին օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար։
  • Ինքնանշանակալիության վիթխարի զգացում` հիմնված իր ձեռքբերումների, ընդունակությունների չափազանցման վրա, ձգտում՝ լինելու «նկատված», «պարգևատրված»` իր «հատուկ մարդ լինելու» որակի համար՝ առանց բավարար հիմնավորումների։
  • Համոզվածություն, որ իր խնդիրները եզակի են և կարող են հասկացվել միայն «հատուկ» մարդկանց կողմից։
  • Անսահմանափակ հաջողության, ուժի, գեղեցկության և իդեալական սիրո ֆանտազիաներով տարվածություն։
  • Ընտրյալ լինելու զգացում, իր նկատմամբ հատուկ, բարենպաստ վերաբերմունքի իռացոնալ սպասում։
  • Ուշադրության և հիացմունքի անընդհատ պահանջմունք։
  • Նախանձի ուժեղ զգացում։
  • Ապրումակցման բացակայություն, ուրիշների զգացմունքերը ճանաչելու ընդունակության բացակայություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Narcissistic personality disorder – Diagnostic and Statistical Manual of Mental Disorders Fourth edition Text Revision (DSM-IV-TR) American Psychiatric Association (2000)
  2. Groopman, Leonard C. M.D.; Cooper, Arnold M. M.D. (2006). "Narcissistic Personality Disorder". Personality Disorders – Narcissistic Personality Disorder. Armenian Medical Network. Retrieved 2007-02-14.
  3. Millon, Theodore (1996). Disorders of Personality: DSM-IV-TM and Beyond. New York: John Wiley and Sons. p. 393. ISBN 0-471-01186-X.
  4. R. Kayne, ed. L.S. Wynn (4 March 2013). "What is Megalomania?" (INTERNET ARCHIVE). Wise Geek. Conjecture. Retrieved 16 April 2014.
  5. "Glossary of Terms -Narcissistic personality disorder". Bpdresourcecenter.org. 2009-11-05. Retrieved 2013-12-10.
  6. 6,0 6,1 Narcissistic personality disorder – Diagnostic and Statistical Manual of Mental Disorders Fifth Edition (DSM-5) American Psychiatric Association (2013)

Աղբյուրներ խմբագրել

  • Diagnostic and Statistical Manual of Mental Disorders։ DSM-IV. — 4th Edition.
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства։ расширение границ диагностики и терапии։ Монография. – Новосибирск։ Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика։ Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Bergmann, M. (1987) The Anatomy of Loving: The Story of Man's Guest to Know What Love is. New York: Columbia University Press.
  • Freud, S. (1967). On Narcissism: An Introduction. London SE, XIV, 75 – 76.
  • Gabbard, G. (1994) Psychodynamic Psychiatry in Clinical Practice/ the DSM – IV Edition American Psychiatric Press Inc., Washington, DC.
  • Goldberg,A. (1990) Disorders of Continuity. Psychoanalytic Psychology, 7,13-28.
  • Holmes, J. (2002) Narcissism. In: On a Darkling Plain., Cambridge: Icon Books. 173-203.
  • Kernberg,O. (1989) An Ego Psychology Object Relations Theory of the Structure and Treatment of Pathologic Narcissism. An Overview. Psychiatric Clinics of North America, 12,723-729.
  • Kohut, H. (1971) The Analysis of the Self: a Systematic Approach to the Psychoanalytic Treatment of the Narcissistic Personality Disorders. New York: International Universities Press.
  • Lash, C. (1979) The Culture of Narcissism. New York. Doubleday.
  • Lowen,A. (1985) Narcissism. Denial of the True Self. New York. Collier Books.
  • McWilliams, N., Lependorf, S. (1990) Narcissistic Pathology of Everyday Life: The Denial of Remorse and Gratitude. Journal of Contemporary Psychoanalysis, 26,430-451.
  • Plakun, E. (Ed.), 1990. New Perspectives on Narcissism. Washington, DC.: American Psychiatric Press.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարցիստիկ անձնային խանգարում» հոդվածին։