Նարվիք (նորվեգերեն՝ Narvik), քաղաք և չսառչող նավահանգիստ Նորվեգիայի հյուսիսում՝ Նուռլան կոմսությունում, Օֆոտֆիորդի ափին։ 68°25′ N 17°33′ E

Համայնք
Նարվիք
Narvik
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1902 թ.
Մակերես2022,62 կմ²
ԲԾՄ6 մետր
Խոսվող լեզուներԲոքմալ
Բնակչություն18 348 մարդ (2009)
Խտություն9,1 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Նարվիք (Նորվեգիա)##
Նարվիք (Նորվեգիա)

Նարվիքը Հյուսիսային Շվեդիայից արտահանվող երկաթաքարի փոխադրման կարևորագույն ծովային հանգույց է, քանի որ Բոտնիկ ծոցի ափին գտնվող շվեդական նավահանգիստները ձմռանը սառցակալված են և պիտանի չեն նավարկության համար։

եկեղեցին Նարվիքում

Պատմություն խմբագրել

Նավահանգստի վայրն ընտրվել էր անգլիա-շվեդական համատեղ կորպորացիայի կողմից 1883 թվականին և 1887-ին անվանվել էր Վիկտորիահավն (Victoriahavn), «Վիկտորիայի նավահանգիստ»՝ ի պատիվ Անգլիայի Վիկտորիա թագուհու։ Նավահանգիստը կառուցողներին չհաջողվեց ի կատար բերել իրենց ծրագիրը՝ 1889-ին սնանկություն հայտարարելու պատճառով, և Նորվեգիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ այն ավարտելու (1892)։ Բնակավայրին տրվեց Նարվիք անվանումը 1898-ին, անվան ծագումը ճշգրտված չի։

1902 թ Նարվիքն ստացավ քաղաքի կարգավիճակ և այդուհետև արագորեն աճ ապրեց, հատկապես՝ աշխարհի ամենահյուսիսային երկաթուղիներից մեկի կառուցումն ավարտելուց հետո։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում Նարվիքը գրավեցին գերմանական զինյալ ուժերը՝ Նորվեգիայի վրա համընդհանուր հարձակման օրերին (1940 թ ապրիլին)։ Գերմանական և բրիտանական ուժերի միջև տեղի ունեցած ամենավճռական ճակատամարտերը կայացան ծովի վրա։ Բրիտանական-ֆրանսիական էքսպեդիցիոն զորամասերին հաջողվեց գրավել նավահանգիստը մայիսի 28-ին, բայց շուտով (հունիսի 9-ին) նրանք ստիպված եղան լքել քաղաքը՝ ֆրանսիական ճակատում ծանր կորուստներ կրելու պատճառով։ Պատերազմից հետո Նարվիքը վերակառուցվեց և վերականգնեց իր դերը՝ որպես երկաթաքարի տարանցիկ նավահանգիստ։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմքն են կազմում զանազան հումքի, ապրանքների և արտադրանքի արտահանումը, ինչպես նաև ձկնորսությունը։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը (2008)՝ 18 301 մարդ։ Լեզուն՝ նորվեգերեն։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարվիք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 209