Նարդես Շովիցի

բույսերի տեսակ
Նարդես Շովիցի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Նարդես Շովիցի
Լատիներեն անվանում
Ferula szowitsiana DC․


Նարդես Շովիցի (լատին․՝ Ferula szowitsiana), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծասկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բարակ ցողուններով խոտաբույս է, որի բարձրությունը 50 սմ է։ Պսակաթերթերը արտաքինից թավոտ են։ Պտուղն ունի լայն թևանման եզրեր՝ ակոսիկներում բազմաթիվ եթերայուղային խողովակներով[1]։

Տարածում խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի (Քարակերտ, Երասխ) և Դարեղեգիսի (Խաչիկ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1800 մ բարձրությունների վրա, աղակալված չոր կիսաանապատում և տափաստանում, քարքարոտ և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանության խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսեը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդես Շովիցի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդես Շովիցի» հոդվածին։