Նարգիզ Զակիրովա

երգչուհի

Նարգիզ Պուլատի Զաքիրովա (ուզբ.՝ Nargiz Zokirova, ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 6-ին, Տաշքենդ, Ուզբեկիստան), ուզբեկական ծագումով երգչուհի, 1995-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։

Նարգիզ
Նարգիզ Զակիրովան Սամարայում համերգի ժամանակ, 2014 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունНаргиз
Nargiza
Ի ծնե անունՆարգիզ Պուլատի Զաքիրովա (Մորդուխաևա)
Наргиз Пулатовна Закирова (Мордухаева)
Nargiz Zokirova
Նաև հայտնի է որպեսBella Lugozi
Ծնվել է1970 թվական հոկտեմբերի 6
Տաշքենդ
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Ժանրերռոք, ֆոլկ-ռոք
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլMonolith Records և Payner
ԿապվածՄաքսիմ Ֆադեև
Կայքnargiz.com
 Nargiz Zakirova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նարգիզը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 6-ին Տաշքենդում, Ուզբեկիստանում հայտնի երաժշտական ընտանիքում[1]։ Մայրը՝ Լուիզա Քարիմի Զաքիրովան, 1960-1970-ական թվականներին հայտնի էստրադային երգչուհի, ով ելույթ է ունեցել, մասնավորապես, իր եղբոր՝ Բատիր Զաքիրովի հետ դուետով[2]։ Նարգիզի հայրը՝ Պուլատ Սիոնի Մորդուխաև, Բուխարայի հրեա, հարվածային գործիքների նվագող համույթում, որը ղեկավարում էր Բատիր Զաքիրովը։ Հոր ծանր հիվանդությունը խանգարեց Նարգիզին մասնակցություն ունենալ «Ձայն» («Голос») հեռուստածրագրի 2012 թվականի առաջին քասթինգին[3]։ Նարգիզի հայրը մահանում է 2013 թվականի ապրիլին[4]։

4 տարեկան հասակում Նարգիզն առաջին անգամ ելույթ է ունենում բեմի վրա։ 15 տարեկանում Նարգիզը «Հիշիր ինձ» («Помни меня») երգով (երաժշտությունը՝ Ֆարուխ Զաքիրովի, տեքստի հեղինակ՝ Իլյա Ռեզնիկ[5], նախապես ձայնագրված երգչուհու կողմից «Հարսնացուն Վուադիլից» (ուզբ.՝ «Vodiyllik kelin», ռեժիսոր Ալի Խամրաև) ֆիլմի համար մի քանի երգերի հետ միասին), հայտնվում է «Յուրմալա»-86 երգի փառատոնում, որտեղ արժանանում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[6]։ Սովորել է հանրապետական կրկեսային ուսումնարանի էստրադային բաժնում[7]։ Հաջողությամբ ելույթներ է ունեցել սեփական խմբի հետ։ 1995 թվականին ծնողների և դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ, Նյու Յորք։ Էմիգրացիայից հետո առաջին տարիներին աշխատել է խանութում, վիդեոսալոնում, դաջվածքի սալոնում, ելույթներ է ունեցել ռեստորաններում։ 2001 թվականին ձայնագրում է էթնո ոճով ալբոմ՝ «Ոսկե վանդակ» («Золотая клетка»), որը հրատարակվել է «Sweet Rains Record» ընկերության կողմից համացանցում։ Երգել է տարբեր խմբերում։ Այժմ ելույթ է ունենում որպես մենակատար։

2013 թվականին հաջողությամբ հաղթահարում է ամերիկյան «X-Factor»-ի նախընտրական երեք փուլերը, սակայն նրանից հետո, երբ կազմակերպիչները չեն զանգահարում, ուղևորվում է ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագիծ[8]։ Նարգիզը տպավորում է բոլոր չորս մրցավարներին, սակայն նախընտրում է Լեոնիդ Ագուտինի թիմը[9]։ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին դուրս է գալիս մրցույթի եզրափակիչ[10]։ Զբողեցնում է երկրորդ հորիզոնականը, զգալիորեն զիջելով Սերգեյ Վոլոչկովին։ Սակայն ինքը՝ երգչուհին, հաշվում է, որ «Ես չհաղթեցի, ես հաղթանակ տարա»[11]։

2014 թվականի ապրիլից Նարգիզը համագործակցում է պրոդյուսեր և երգահան Մաքսիմ Ֆադեևի հետ։ Երաժիշտը նրա համար գրում է դեբյուտային մենակատարային «Ես քոնը դեմ» («Я - не твоя») սինգլը, որը թողարկվում է հուլիսի 3-ին։ Հոկտեմբերին կայանում է սինգլի տեսահոլովակի առաջնադիտումը, ուրում երգչուհին նկարահանվել էր իր ամուսին Ֆիլիպ Բալզանոյի հետ[12]։

2014 թվականի հուլիսին Նարգիզը արժանանում է «Սանկտ Պետերբուրգի սպիտակ գիշերները» (ռուս.՝ «Белые ночи Санкт-Петербурга») Միջազգային երաժշտական փառատոնի Գրան-Պրի մրցանակին[13]։ Փառատոնում երգչուհին հանդես էր գալիս որպես Ռուսաստանի ներկայացուցիչ[14]։ Նույն թվականի նոյեմբերին եթեր է հեռարձակվում «Էքստրասենսների պայքար» («Битва экстрасенсов») հառուստաշոուն Նարգիզի մասնակցությամբ՝ որպես փորձարկվող[15]։

2015 թվականի փետրվարի սկզբին Նարգիզը թողարկում է իր երկրորդ ալբոմը, որը ստանում է «Դու իմ քնքշությունն ես» («Ты - моя нежность») անվանումը։ Ստեղծագործությունների հեղինակն է Մաքսիմ Ֆադեևը։

Ընտանիք խմբագրել

  • Պապիկը - Քարիմ Զաքիրով (1912-1977 թվականներ), օպերային երգչուհի (բարիտոն), Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ալիշեր Նավոիի անվան օպերայի և բալետի Ուզբեկական Պետական թատրոնի մենակատար։
  • Տատիկը - Շոիստա Սաիդովա, երգչուհի, ազգագրական երգերի կատարող, Տաշքենդի Մուկիմի անվան դրամայի և կատակերգության երաժշտական թատրոնի մենակատարուհի, Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1952 թվական)։
  • Հայրը - Պուլատ Սիոնի Մորդուխաև (1937-2013 թվականներ), երաժիշտ։
  • Մայրը - Լուիզա Քարիմի Զաքիրովա (1938 թվական), երգչուհի, Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1968 թվական)
  • Քեռին - Բատիր Զաքիրով (1936-1985 թվականներ), ուզբեկական խորհրդային երգիչ, գրող, բանաստեղծ, նկարիչ և դերասան։ Հանրապետությունում էստրադային երաժշտության հիմնադիր։ Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական արտիստ։
  • Քեռին - Ֆարուհ Զաքիրով, երգիչ, ուզբեկական «Յալլա» («Ялла») համույթի գեղարվեստական ղեկավար, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական արտիստ։
  • Քեռին - Ջամշիդ Զաքիրով (1949-2012 թվականներ), խորհրդային և ուզբեկական թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար, Ուզբեկիստանի վաստակավոր արտիստ։
  • Ամուսինը - Ֆիլիպ Բալզանո, երգիչ։ Ինը տարեկան հասակում նա ծնողների հետ Սիցիլիայից տեղավոխվել է ԱՄՆ[16]։
  • Նարգիզն ունի երեք զավակ՝ տարբեր ամուսիններից. դուստրեր Սաբինա (Ռուսլան Շարիպովից) և Լեյլա (Ֆիլիպ Բալզանոյից) և որդի Աուել (Էրնուր Կանայբեկովից)[17][18][19][20]։ Թոռը՝ Նոյը, Սաբինայի որդին է։

Ստեղծագործություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ալբոմ Նշումներ
The Golden Cage
  • Թողարկում՝ 17 հունիսի, 2006
  • Լեյբլ՝ Nargiz Records / SRR LLC
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
Alone
  • Թողարկում՝ 1 հունվարի, 2011
  • Լեյբլ՝ Nargiz Records / Sweet Rains Records
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
Шум сердца
  • Թողարկում՝ 7 հոկտեմբերի, 2016
  • Լեյբլ՝ Монолит Рекордс
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում

Սինգլներ խմբագրել

Թվական Սինգլ Ալբոմ
2006 «Alla»
The Golden Cage
2008 «Land»
Alone
2014 «Я — не твоя»
Шум сердца
2015 «Ты — моя нежность»
«Я не верю тебе!»
2016 «Беги»
«Вдвоём» (feat. Մաքսիմ Ֆադեև)
«С любимыми не расставайтесь»
(Մաքսիմ Ֆադեևի հետ)
TBA
2017 «Я буду всегда с тобой»
Шум сердца
«Верните память»
TBA
2018 «Нелюбовь»
«Прощай, любимый город»
2019 «Rebel»

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2006 «Alla»
Н/А
The Golden Cage
2008 «Land»
Alone
2014 «Я — не твоя»
Եվգենի Կուրիցին
Шум сердца
2015 «Ты — моя нежность»
Մաքսիմ Ֆադեև
«Я не верю тебе!»
Եվգենի Կուրիցին
2016 «Беги»
Իրմա Պոլսկիխ
«Вдвоём» (feat. Մաքսիմ Ֆադեև)
Մաքսիմ Ֆադեև
«С любимыми не расставайтесь»
(Մաքսիմ Ֆադեևի հետ)
TBA
2017 «Я буду всегда с тобой»
Իրմա Պոլսկիխ
Шум сердца

Հնչյունավորում խմբագրել

  • 2015 թվական - «Երեք դյուցազուններ։ Քայլ ձիով» («Три богатыря. Ход конём») - գնչուհի Լուլաջա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вся творческая семья Закировых гордится выступлением Наргизы Закировой на российском телепроекте «Голос»». Mezon.Uz. 29 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Батыр Закиров». Музыкальное обозрение. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Наргиз Закирова: «Появление перед зрителями для меня всегда праздник!»». Mezon.Uz. 8 ноября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Прощай, Пулат Мордухаев! // The Bukharian Times : газета. — 3-9 мая 2013. — № 586. — С. 42-43. Архивировано из первоисточника 13 Հոկտեմբերի 2013.
  5. «Резник: Татуированная Наргиз Закирова из шоу «Голос» начинала с моих песен». Piter.TV. 24 октября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Участница проекта «Голос» Наргиз Закирова: Справиться с депрессиями мне помог муж». Կոմսոմոլսկայա պրավդա. 13 ноября 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Участница проекта «Голос» Наргиз Закирова: «Желаю оставаться собой»». Utro.uz. 2 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «Наргиз Закирова: «Ради «Голоса» я отказалась от телешоу в Америке»». Комсомольская правда. 1 октября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Наргиз Закирова: «Сначала я влюбилась в его голос, а потом и в него самого...»». 1tv.ru. 18 ноября 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Финалистами «Голоса» стали Волчков, Кузнецова, Гуралиа и Закирова». Комсомольская правда. 20 декабря 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. «Наргиз Закирова про "Голос": Я не выиграла, я победила!». Piter.tv. 6 февраля 2014.
  12. «Наргиз Закирова сняла в своем клипе мужа». Woman.ru. 2014 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  13. «Россия получила Гран-При на музыкальном фестивале «Белые ночи Санкт-Петербурга»». ИТАР ТАСС. 13 июля 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  14. «Наргиз Закирова получила Гран-при фестиваля в Санкт-Петербурге». 12news.uz. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  15. «Тень Наргиз Закировой».
  16. «Наргиз Закирова: «Муж-итальянец не хотел отпускать меня на «Голос»». 7 дней .ru. 20 декабря 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  17. «Наргиз Закирова: А Басков-то ею давно восхищался!». Комсомольская правда. 29 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. «Звезда шоу «Голос» Наргиз Закирова рассказала о муже и детях». 1tv.ru. 5 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. «Во весь голос». Российская газета. 26 декабря 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  20. «Наргиз Закирова: «Не в моем характере расставаться с мужьями как враги»». WomanHit.ru. 9 января 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարգիզ Զակիրովա» հոդվածին։