Նատալյա Սացի հուշարձան (ռուս.՝ Памятник Наталии Сац), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային թատերական ռեժիսոր, գրող, դրամատուրգ, մանկավարժ, Մոսկվայի մանկական թատրոնի (1936 թվականից՝ Կենտրոնական մանկական թատրոն) տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նատալյա Սացին (1903-1993)։ Տեղադրվել է նրա անունով կոչվող պետական մանկական երաժշտական թատրոնի մուտքի մոտ։

Նատալյա Սացի հուշարձան
Նատալյա Սացի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետAlexander Velikanov?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԱրձանախումբ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
Պետական մանկական երաժշտական թատրոնը և Նատալյա Սացի հուշարձանը

Հասցեն` ք. Մոսկվա, Վեռնադսկու պողոտա, 5։

Բացում խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, քանի որ դերասանուհու ամբողջ կյանքն ու աշխատանքը նվիրված էր երեխաներին[1][2][3]։ Սակայն որոշ աղբյուրներում նշվում են 2001[4] և 2003[5] թվականները։ Բացման արարողությանը ներկա են եղել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, մշակույթի նախարար Նատալյա Դեմենտևան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նատալյա Դուրովան և կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը։ Շինարարության նախաձեռնողներն են եղել Նատալյա Սացի հիմնադրամը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, Մոսկվայի մշակույթի կոմիտեն և Ռուսաստանի թատերական գործիչների միությունը։ Ֆինանսավորումն իրականացվել է Մոսկվայի կառավարության հաշվին[6][7][8]։

Նկարագրություն խմբագրել

Բրոնզե հուշարձանը պատկերում է երիտասարդ Նատալյա Սացին` երկու երեխաների` Կարմիր գլխարկի հագուստով աղջկա և Գորշ գայլի կերպարով տղայի շրջապատում։ Հորինվածքը տեղադրված է դորիական խոյակի տեսքով պատրաստված գրանիտե պատվանդանի վրա։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Բալաշովը և ճարտարապետ Ալեքսանդր Վելիկանովը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Распоряжение правительства Москвы №466-РЗП «О назначении государственной комиссии по приёмке скульптурной композиции „Наталья Сац и дети"»». КонсультантПлюс. 1998 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Постановление правительства Москвы №533-ПП «Об упорядочении деятельности по содержанию произведений монументального и монументально-декоративного искусства»». КонсультантПлюс. 2011 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Союз писателей РСФСР, 1998, էջ 46
  4. Вострышев, 2009, էջ 381
  5. «В Москве реконструируют детский музыкальный театр имени Наталии Сац». Москва24. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Распоряжение правительства Москвы №31-РП «Об установке скульптурной композиции „Наталия Сац и дети"»». АО «Кодекс». 1998 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Артур Гутманович (2017 թ․ հուլիսի 3). «Театр помогает юным зрителям научиться понимать настоящую музыку». Редакция газеты «Вечерняя Москва». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «Мэр Москвы подарил любимому художнику школу... и открыл памятник Наталии Сац и детям». Коммерсантъ. 1998 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Доронина, 2008, էջ 332

Գրականություն խմբագրել