Նատալյա Անատոլևնա Գոժևա (ռուս.՝ Наталья Анатольевна Гожева, օրիորդական ազգանունը՝ Մալցևա, օգոստոսի 23, 1949(1949-08-23), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս արվեստագետ-արևելագետ, պատմաբան, Հարավարևելյան Ասիայի մշակույթի մասնագետ, արվեստագիտության թեկնածու։ «Ռուսական մեծ հանրագիտարանի» (ռուս.՝ Большая Российская энциклопедия) հեղինակներից մեկը։

Նատալյա Գոժևա
Ծնվել էօգոստոսի 23, 1949(1949-08-23) (74 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
 Natalia Gozheva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Գոժևան ծնվել է Տաշքենդում, ինժեներների ընտանիքում։ 1952 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ Սամարայի մարզ։ 1966 թվականին Նատալյան ավարտել է հանրակրթական դպրոցը արծաթե մեդալով և միաժամանակ նաև երաժշտական դպրոցի ջութակի դասարանը Նովոկույբիշևսկ քաղաքում։ 1970 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Կույբիշևի երաժշտական դպրոցը հին գործիքներ, ջութակի դասարանի ուսուցչի մասնագիտությամբ։ 1971–1976 թվականներին սովորել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որտեղ ստացել է «արվեստի պատմություն և տեսություն, արվեստագետ» մասնագիտություն։ 2005 թվականին Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստների տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Բուդդայական կանոնը Լաոսի ավանդական արվեստում»[1]։

Աշխատանքային գործունեությունն սկսել է սովորելու ժամանակ՝ 1968 թվականին՝ աշխատելով որպես ջութակի դասարանի ուսուցիչ նախ Նովոկույբիշևսկում, ապա Մոսկվայի նավթամշակման գործարանին Մշակույթի պալատում։ 1974 թվականին սկսել է աշխատել Արևելքի պետական թանգարանում նախ որպես էքսկուրսավար, ապա Հարավարևելյան Ասիայի բաժնի գիտաշխատող։ Այդ բաժինը ղեկավարել է 1996-2013 թվականներին, հետագայում դարձել է Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի ժողովուրդների արվեստի բաժնի գիտախատող։ ՌԴ մշակույթի նախարարության փորձագետ է Հարավարևելյան Ասիայի մշակութային արժեքների գծով [2]։ 1992-2000 թվականներին Մոսկվայի № 1158 հանրակրթական դպրոցում դասավանդել է (համատեղության կարգով) համաշխարհային գեղարվեստական մշակույթ։ Որպես այդ բնագավառի մանկավարժ՝ 1998 թվականին Մոսկվայի կրթության հանձնաժողովի կողմից ստացել է բարձրագույն որակավորման կատեգորիա։

Պարգևներ խմբագրել

  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ (1998)
  • «Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող» (1999)
  • Կեմերովոյի մարզի «Հանուն հավատի և բարության» մեդալ (2012)

Հիմնական աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гожева, Наталья Анатольевна. Буддийский канон в традиционном искусстве Лаоса : автореферат дис. ... кандидата искусствоведения : 17.00.04 / Науч.-исслед. ин-т теории и истории изобразит. искусств Рос. акад. художеств. — Москва, 2006. — 29 с.
  2. «Гожева, Наталья Анатольевна». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Գոժևա» հոդվածին։