Նատալի Սառոտ (ֆր.՝ Nathalie Sarraute, ի ծնե Նատալյա Իլյինիչնա Չեռնյակ (ռուս.՝ Наталья Ильинична Черняк), հուլիսի 18, 1900(1900-07-18)[1][2][3][…], Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1999(1999-10-19)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, 1907 թ.-ից ապրում էր Ֆրանսիայում։

Նատալի Սառոտ
ֆր.՝ Nathalie Sarraute
Ծնվել էհուլիսի 18, 1900(1900-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրԻվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1999(1999-10-19)[1][2][3][…] (99 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանChérence
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԼիցեյ Ֆենելոնա
Գրական ուղղություններՆոր վեպ
Պարգևներ
ԱմուսինRaymond Sarraute?
ԶավակներAnne Sarraute? և Կլոդ Սարրոտ
Изображение автографа
 Nathalie Sarraute Վիքիպահեստում

Ավարտել է Փարիզի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները։ «Նոր վեպ» գրական ուղղության ներկայացուցիչներից։ «Անծանոթի դիմանկարը» (1948), «Մարտըրո» (1953), «Պլանետարիում» (1959), «Ոսկե պտուղներ» (1963), «Կյանքի և մահվան միջև» (1968) վեպերին բնորոշ է գործող անձանց անդադար փոփոխվող հոգեվիճակի մանրամասն նկարագրությունը։ Հեղինակը գեղարվեստական խոսքի է վերածում հոգու անորսալի, մշուշոտ «շարժումներ», որոնք, սակայն, չեն ենթարկվում տրամաբանական իմաստավորման և չեն առնչվում սոցիալ-պատմական արտաքին պայմանների հետ։ Կերպարները չունեն իրենց անհատականությունը, երբեմն նույնիսկ իրենց անունը։ Գեղագիտական հայացքները շարադրել է «Կասկածների դարաշրջանը» (1956) տեսական հոդվածների ժողովածույում, պահանջելով հրաժարվել ռեալիզմի ավանդույթներից՝ հօգուտ «մաքուր հոգեբանականի»։ Հակառակ Մ-ի առաջ քաշած դրույթների, նրա վեպերը (մանավանդ «Դուք լսու՞մ եք նրանց», 1972) վերարտադրում են ֆրանսիական բուրժուազիայի մտավորականության միստիֆիկացված գիտակցությունը, պատկերացում են տալիս ժամանակակից Արևմտյան Եվրոպայի հոգևոր ճգնաժամի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Սառոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 190