Նասիբ Յուսիֆբեյլի (հուլիսի 5, 1881(1881-07-05), Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1920(1920-05-31), Քյուրդամիր, Գյոքչայի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ), ադրբեջանցի քաղաքական գործիչ ու հրապարակախոս։

Նասիբ Յուսիֆբեյլի
ադրբ.՝ Nəsib bəy Yusifbəyli
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1881(1881-07-05)
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 31, 1920(1920-05-31) (38 տարեկան)
Մահվան վայրՔյուրդամիր, Գյոքչայի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Կրոնիսլամ
ԿրթությունGanja Men's Gymnasium? և Օդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՇեֆիկա Գասպիրալի
Ծնողներհայր՝ Yusif Bey Yusifbeyli?
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունՄուսավաթ և Turkic Federalist Party?
 Nasib bey Yusifbeyli Վիքիպահեստում

Նասիբ Յուսիֆբեյլին ծնվել է Ելիզավետպոլ քաղաքում 1881 թ-ին։

1918 թ-ին զբաղեցրել է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության կրթության նախարարի պաշտոնը։

1918 մայիսի 28-ից եղել է Ադրբեջանի կրթության ու կրոնական հարցերով նախարարը։

1919-ի մարտից մինչև 1920-ի մարտ զբաղեցրել է հանրապետության վարչապետի պաշտոնը՝ համատեղելով այն ներքին գործերի նախարարի պաշտոնի հետ մինչև 1919-ի դեկտեմբեր։

Յուսիֆբեյլիին մեղադրվում էր 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ։ 1920 թ-ի մայիսի 31-ին նա սպանվել է Բաքվից դուրս եկող ճանապարհին անհայտ անձանց կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել