Նաջի Աղբալ

թուրք քաղաքական գործիչ

Նաջի Աղբալ (թուրքերեն՝ Naci Ağbal, հունվարի 1, 1968(1968-01-01), Բաբերդ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։

Նաջի Աղբալ
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Istanbul University Faculty of Political Sciences? և Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1968(1968-01-01) (56 տարեկան)
Ծննդավայր Բաբերդ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի հունվարի 1-ին Բայբուրթ քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը[1]։ Նույն տարվանից աշխատել է ֆինանսների նախարարությունում։ 1993 թվականին եղել է ֆինանսական տեսուչ։ 2003 թվականին գլխավորել է գլխավոր եկամուտների վարչության բաժինը, 2007 թվականին զբաղեցրել է բյուջետային և ֆինանսական վերահսկողության գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։ 2008 թվականի հոկտեմբերին ընտրվել է բարձրագույն կրթության խորհրդի կազմում, 2008 թվականի մարտից մտնում է Յասավիի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 12-ից մինչև 2015 թվականի փետրվարի 9-ը զբաղեցրել Է Թուրքիայի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը[3]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2015 թվականի փետրվարին Աղբալը լքել է պաշտոնը, որպեսզի մասնակցի նույն տարվա հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին[4][5]։ Նաջի Աղբալն առաջադրվել է Արդարություն և զարգացում կուսակցության Իլա Բայբուրդի օգտին և ընտրվել է[6]։ Նույն տարվա նոյեմբերին վերընտրվել է[7]։

Այն բանից հետո, երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը 2015 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացավ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նաջի Աղբալին նոր կառավարությունում նշանակել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Իր առաջին հայտարարության մեջ Աղբալը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը մտնում է բարեփոխումների նոր փուլ և հայտարարել է կառավարության հավատարմությունը ֆինանսական կարգապահության սկզբունքներին։ Նա նաև հայտարարել է հզոր ֆինանսական ենթակառուցվածքի անհրաժեշտության մասին՝ տնտեսական աճ ապահովելու համար։ Ֆինանսների նախարարի պաշտոնում Նաջի Աղբալի նախորդը՝ Մեհմեդ Շիմշեկը, գովել է Աղբալի աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, երկու նախարարներն էլ իրենց տնտեսական ծրագիրը մշակելիս հետևել են ֆիսկալ պահպանողականության սկզբունքին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Naci Ağbal kimdir?
  2. Naci Ağbal kimdir? - Son Dakika Haberler
  3. Naci Ağbal Kimdir ? - Naci Ağbal Hayatı ve Biyografisi
  4. Maliye Bakanlığı Müsteşarı Ağbal'dan adaylık istifası - Haberler Son Dakika
  5. En az 200 bürokrat adaylık için istifa etti - Son Dakika Flaş Haberler
  6. «7 Haziran 2015 BAYBURT Genel Seçim Sonuçları». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. BAYBURT SEÇİM SONUÇLARI - 1 KASIM 2015 GENEL SEÇİM SONUÇLARI
  8. Maliye Bakanı Ağbal'dan ilk açıklama - Haberler Son Dakika