Նաուտիլոիդներ (Nautiloidea), գլխոտանիների դասի անողնաշարավոր կենդանիների ենթախումբ։ Երևան են եկել քեմբրում, ծաղկման հասել օրդովիկ-դևոնում, փոքրաթիվ դարձել մեզոզոյ-պալեոգենում։ Ժամանակակից նաուտիլոիդները ներկայացված են մեկ սեռով՝ նավախեցիով։ Խեցու կառուցվածքով մոտ են ամոնիտներին, որոնցից տարբերվում են խեցին խոռոչների բաժանող միջնապատերի ավելի պարզ կազմությամբ և սիֆոնով, որը որպես կանոն չի կպչում խեցու պատին։ Նաուտիլոիդներն ունեն մոտ 700 սեռ, որոնք միավորում են ավելի քան 2 հազար տեսակ։ Եղել են գիշատիչ։ Ապրել են ծովերում, վարել սողացող, թռչող կամ ակտիվ շարժուն կյանք։ Կարևոր են գլխոտանիների զարգացումն ըմբռնելու, ինչպես նաև ստորին պալեոզոյի նստվածքների շերտագրության համար։

Նաուտիլուս պոմպիլիուս


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաուտիլոիդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաուտիլոիդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210