Նաոմի Ամիր

ամերիկացի-իսրայելցի մանկական նյարդաբան

Նաոմի Ամիր (եբր.՝ נעמי אמיר, հունվարի 23, 1931(1931-01-23)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 4, 1995(1995-01-04)[1], Երուսաղեմ)[2], ամերիկացի-իսրայելացի մանկական նյարդաբան։ 1952 թվականին՝ Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցում մագիստրոսի որակավորում ստանալուց հետո, նա հաջորդ տարին իր օրդինատուրան շարունակել է Երուսաղեմի հրեական համալսարանի Հադասսա բժշկական կենտրոնում։ Ընտրելով մանկական նյարդաբանի մասնագիտացումը, որn այդ ժամանակ նոր մասնագիտություն էր Իսրայելում,1968 թվականին Բիկուր Խոլիմ հիվանդանոցում հիմնել է առաջին մանկական նյարդաբանական հիվանդանոցը։ Հետագայում նա ավելի է ընդարձակել հիվանդանոցի գործունեության դաշտը։ 1990 թվականին նա և իր անձնակազմը տեղափոխվել են Շաարե Զեդեկ բժշկական կենտրոն։ Նաոմի Ամիրը համարվում է «Իսրայելում ժամանակակից մանկական նյարդաբանության հիմնադիրը»[3][4]։

Նաոմի Ամիր
Ի ծնեՆաոմի Կասսան
Ծնվել է1931 հունվարի 23
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էհունվարի 4, 1995(1995-01-04) (տարիքը 63)
Մահվան վայրԵրուսաղեմ,
Իսրայել Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունՆյու Յորքի համալսարանի բժշկական դպրոց
Երուսաղեմի հրեական համալսարան
ՄասնագիտությունՄանկական նյարդաբան
Ակտիվ շրջան1968-1995

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Նաոմի Կասսանը ծնվել է Չիկագոյում, հրեա պաղեստինցի գաղթական Շալոմ Կասսանի և Եվա Դուշկինի ընտանիքում։ Եվա Դուշկինը Արևելյան Եվրոպայից գաղթականների ամերիկյան առաջին սերնդից է։ Նաոմին ուներ մեկ ավագ քույր։ Երբ նա չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Պաղեստին, որտեղ հայրը դատավոր էր աշխատում մանդատային ենթակայության տակ գտնվող Պաղեստինի դատական համակարգում։ Տասնութ ամիս անց նրա մայրը երեխաներին մեկ տարով հետ տարավ Միացյալ Նահանգներ՝ 1937 թվականին վերադառնալով Պաղեստին։ Հաջորդ տարի մայրը երեխաների հետ մշտական բնակություն հաստատեց Նյու Յորքում։

Նաոմին ավարտեց Բրոնաքսի գիտության ավագ դպրոցը։ Նա իր բակալավրի որակավորումը ստացել է Նյու Յորքի համալսարանում, իսկ բժշկագիտական աստիճանը՝ 1952 թվականին Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցում։ Ցանկանալով ապրել Իսրայելում՝ 1953 թվականի սկզբին իր օրդինատուրան կազմակերպեց Երուսաղեմի հրեական համալսարանի Հադասսա բժշկական կենտրոնում։ Նա իր երկրորդ բժշկագիտական որակավորումը ստացել է Երուսաղեմի հրեական համալսարանում 1957 թվականին[5]։

Կարիերա խմբագրել

Երբ Ամիրն ընտրեց մասնագիտանալ մանկական նյարդաբանության ոլորտում, այս ոլորտը Իսրայելում դեռևս ճանաչված չէր, և կին բժիշկները երկրում քիչ էին։ Ամիրի ուսուցիչն է եղել Երուսաղեմի Բիկուր Խոլիմ հիվանդանոցի մանկաբուժության ամբիոնի հիմնադիր և բժիշկ Հելենա Կագանը, որը նրան առաջարկել է մանկաբուժության բաժանմունքից առանձնացված փոքրիկ սենյակն օգտագործել որպես նյարդաբանական կլինիկա։

Նախքան աշխատանքի անցնելը, Ամիրը երկու տարով վերադարձել է Նյու Յորք՝ կլինիկական կրթաթոշակ ստանալու Կոլումբիայի Պրեսբերտերյան բժշկական կենտրոնում գտնվող նյարդաբանական ինստիտուտում։ 1968 թվականին նա վերադարձել է Իսրայել՝ Բիկուր Խոլիմի հիվանդանոցում հիմնելու երկրում առաջին մանկական նյարդաբանական վերականգնողական ցերեկային խնամքի կենտրոնը[3]։ Այս կենտրոնն առաջարկում էր ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր ծառայություններ, որտեղ կար նաև վերականգնողական մանկապարտեզ, որտեղ Ամիրն ու իր թիմն կարող էին երկարաժամկետ բուժում տալ երեխաներին[4]։ 1979 թվականին Ամիրն ընդլայնեց կենտրոնը՝ դարձնելով լիարժեք սպասարկման ախտորոշման, գնահատման և միջամտության ցերեկային կենտրոն։ Գործունեության առաջին վեց տարում ցերեկային հիվանդանոցում բուժվել է ավելի քան 1000 երեխա[6]։ 1984 թվականին երեխաների համար քնելու կլինիկա է տեղակայվել։

1990 թվականին Ամիրն ու իր 7 հոգուց բաղկացած թիմը տեղափոխվել են Շաարե Զեդեկ բժշկական կենտրոն, որը մի ամբողջ մասնաշենք է տրամադրել իր ցերեկային հիվանդանոցին։ 2009 թվականին վերականգնողական մանկապարտեզը տեղափոխվել է բժշկական կենտրոնին հարող իր սեփական հաստատություն։ Մանկապարտեզն ընդունել է մոտավորապես 70 երեխա՝ 3-ից մինչև 7 տարեկան, որոնց կեսը, ի վերջո, ընդունվոել են կանոնավոր դպրոցներ[7]։

Ամիրը նաև աշխատել է Երուսաղեմի Հին քաղաքի Սպաֆորդի կլինիկայում ՝ բուժելով մուսուլման երեխաներին և Ձիթենյաց լեռան վրա գտնվող Մուկասեդ հիվանդանոցում։ Արաբական գյուղերում նա ստեղծել է նյարդաբանության մի շարք արբանյակային կլինիկաներ[3]։

Հետազոտական հետաքրքրություններ խմբագրել

Ամիրը համահեղինակել է երկու գիրք, ինչպես նաև գործընկերներիի հետ հեղինակել են բազմաթիվ հոդվածներ։ Նրա հետազոտության հետաքրքրությունները ներառում են կոգնատիվ զարգացումը, էպիլեպսիան, նեյրոմետաբոլիկ խանգարումները, աֆազիան և զարգացման խանգարումները[5]։

Ամիրը միացել է Երուսաղեմի հրեական համալսարանի աշխատակազմին 1974 թվականին՝ որպես դասախոս։ Նա դարձել է կլինիկայի ավագ դասախոս 1983 թվականին, իսկ կլինիկայի դոցենտ՝ 1993 թվականին[5]։

Մրցանակներ խմբագրել

1989 թվականին ստացել է Իսրայելի կանանց նվաճումների մրցանակը։

Անձնական կյանք խմբագրել

Նաոմին ամուսնացել է Շլոմո Ամիրի հետ 1955 թվականի մարտին։ Նրանք ունեին երկու որդի և մեկ դուստր։ Նաոմին մահացել է քաղցկեղից 1995 թվականի հունվարի 4-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Moore, Deborah Dash (2009 թ․ մարտի 1). «Naomi Amir». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 Rapin, Isabelle (2007 թ․ հուլիսի 8). «The International Child Neurology Association: The first 25 years». International Child Neurology Association Website. 21 (1): 3–15. doi:10.1016/s0387-7604(98)00087-4. PMID 10082246. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 Harel, Shaul (2000). «Pediatric Neurology in Israel». Journal of Child Neurology. 15 (10): 688–689. doi:10.1177/088307380001501008. PMID 11063083.
  5. 5,0 5,1 5,2 «Naomi Amir, Clinic Assoc. Professor in Pediatrics». Hebrew University of Jerusalem. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «Behind the Headlines: A Unique Sleep Clinic in Israel». Jewish Telegraphic Agency. 1985 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Livneh, Idit (2009 թ․ հունվարի 2). «מרכז להתערבות מוקדמת» [Early Intervention Center]. Maariv (Hebrew). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)