Նանա Գիվիևնա Ջորջաձե (վրաց.՝ ნანა ჯორჯაძე, օգոստոսի 24, 1948(1948-08-24)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող։

Նանա Գիվիևնա Ջորջաձե
ნანა ჯორჯაძე
Դիմանկար
Ծնվել է1948 թվականի օգոստոսի 24
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՎրաստան
ԱզգությունՎրացի
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա և Թբիլիսիի պետական համալսարան
ԵրկերA Chef in Love?
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ

Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ»

լավագույն դեբյուտի համար
 Nana Jorjadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ավարտել է երաժշտական դպրոցը, 1972 թվականին՝ Թբիլիսիի նկարչական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։

1968–1974 թվականներին աշխատել է որպես ճարտարապետ։

1974 թվականին Նանա Ջորջաձեն ընդունվել է կինոռեժիսոռրայի ֆակուլտետ՝ Պետական թատրոնի ինստիտուտ՝ Տ․ Աբուլաձեի և Ի․ Կվիրիկաձեի խմբում։

Կինոյում է 1977 թվականից։

Նկարահանվել է «Մի փոքր հարցազրույց անձնական հարցերից», «Լողորդը», «Առողջ եղիր, բարեկամ», «Մեծ արշավանք հարսնացուի համար», «Դոն Կիխոտի և Սանչոյի բնակավայր»։

1991-1995 թվականներին Ի․ Կվիրիկաձեի հետ միասին դասավանդել է ռեժիսորական արվեստ։

1994 թվականից հանդիսանում է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։

Իր մի քանի ֆիլմերում հանդես է գալիս որպես նկարիչ և զգեստների ձևավորող։

1995 թվականից ապրում է Ռուսաստանում, Գերմանիայում։ Աշխատում է Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

2002 թվականին եղել է ժյուրիի անդամ՝ «Ուղերձ մարդուն»։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեղինակային աշխատանքներ խմբագրել

  • 1978 — «Մի փոքր հարցազրույց անձնական հարցերից»
  • 1981 — «Առողջ եղիր, բարեկամ»
  • 1981 — «Լողորդը»
  • 1985 — «Մեծ արշավանք հարսնացուի համար»
  • 1988 — «Դոն Կիխոտի և Սանչոյի բնակավայր»

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

  • 1978 — «Տրիո»
  • 1979 —«Ատլանտ»
  • 1980 — «Ճանապարհորդություն Սոպոտ»
  • 1982 — «Օգնիր ինձ բարձրանալ Էլբրուսը»
  • 1987 — «Ռոբինզոնադա, կամ իմ անգլիական պապիկ»
  • 1996 — «Հազար ու մի բաղադրատոմս սիրահարված խոհարարից»
  • 2000 — «Ամառ, կամ 27 կորցրած համբույրներ»
  • 2000 — «Միայն դու․․․»
  • 2008 — «Մետեոհիմար»

Սցենարներ խմբագրել

  • 1982 — «Օգնիր ինձ բարձրանալ Էլբրուսը»
  • 1993 — «Հիշողությունները դարձան խելագար»
  • 1993 — «Կաբան»
  • 2000 — «Ամառ, կամ 27 կորցրած համբույրներ»

Մրցանակներ խմբագրել

  • Վրաստանի Լենինի կոմերիտական մրցանակ (1982 թվական)
  • Կաննի փառատոնի լավագույն դեբյուտ՝ «Ոսկե տեսախցիկ» 1987 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #132590069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. filmportal.de — 2005.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Ջորջաձե» հոդվածին։